Իսպանիայի Սուպերգավաթը կխաղարկեն «Ռեալը» և «Բարսելոնան»
ՍպորտԻսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում 3:0 հաշվով պարտության մատնել «Մալյորկային»։
63-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Արքայական թիմի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։ Ավելացված երրորդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Մալյորկայի» սլովակ պաշտպան Մարտին Վալիենտը։ Ավելացված 5-րդ րոպեին աչքի ընկավ «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն։
Հունվարի 12-ին նախատեսված եզրափակիչում «Ռեալի» մրցակիցը կլինի փոխչեմպիոն «Բարսելոնան», որը 2:0 հաշվով հաղթել էր գավաթակիր «Աթլետիկ Բիլբաոյին»։
«Ռեալ Մադրիդ» - «Մալյորկա»՝ 3:0 (տեսանյութ)