Ասադի կինը, հնարավոր է, համագործակցել է բրիտանական հետախուզության հետ. Սիրիացի լրագրող
Միջազգային
Բաշար ալ-Ասադի կինը, հնարավոր է, համագործակցել է բրիտանական հետախուզության հետ
Այս մասին ասվում է սիրիացի լրագրող Նիզար Նայուֆի հրապարակած գաղտնի փաստաթղթերում։ Նույն փաստաթղթերում ասվում է, որ ինքը՝ Ասադը, հավաքագրման է ենթարկվել Լոնդոնում սովորելու տարիներին։
Հաղորդվում է, որ գաղտնի փաստաթղթերը պատրաստել են սիրիական հետախուզական ծառայությունները 1990-ականների սկզբին՝ Ասադի հոր՝ Հաֆեզի խնդրանքով: Sky News Arabia-ի փոխանցմամբ՝ Հաֆեզը չի վստահել իր ապագա հարսին և դեմ է եղել Բաշարի հետ նրա հարսանիքին, ուստի գաղտնի ծառայություններին հրամայել է վերահսկել Ասմային և իմանալ նրա շրջապատի մասին։
Ասմա Ասադը ծնվել է Լոնդոնում, ավարտել է Լոնդոնի Քինգս քոլեջը և աշխատել J.P. Morgan Bank-ում: Սիրիական հետախուզության տվյալներով՝ աշխատանքի ժամանակ նրան ուղեկցել և օգնել է բրիտանական հետախուզության աշխատակիցը: Հաֆեզին ուղղված զեկույցներում նշվում է նաև, որ շքեղ հյուրանոցներում Ասմայի մոր հետ հանդիպումների ժամանակ բրիտանական հետախուզության աշխատակիցները նույնպես դրսում հերթապահում էին։ Նրանք ներկա են եղել նաև Ասմայի հոր կազմակերպած ընթրիքներից մեկին, որտեղ ներկա է եղել նաև Բաշարը։ Հանդիպման ընթացքում հյուրերը քննարկել են Սիրիայի ներքին հարցերը, Բաշարի հարաբերությունները Բաաս կուսակցության անդամների հետ, սիրիա-իսրայելական հարաբերությունները։
