Պատրաստվե՛ք պարոնայք, հաջորդիվ ստիպելու են իջեցնել տաբատները
ՎերլուծությունԿառավարությունը հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։ Այսպիսով՝ այն կքննարկվի խորհրդարանական համապատասխան հանձնաժողովում, ապա կդրվի ԱԺ պատգամավորների քվեարկությանը: Այս ամենից էքստազի մեջ են հայտնվել արեւմտամետները, մինչդեռ անգամ Նիկոլ Փաշինյանն է գիտակցում, որ օրինագծի ընդունումը չի նշանակում Եվրամիության անդամակցություն։ Ըստ նրա՝ այդ հարցով անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել։
«Եվրամիության կամ ընդհանրապես վերպետական կազմակերպությանն ադամագրվելու որոշում մեր Սահմանադրության համաձայն կարելի է կայացնել միայն ու միայն մեր հանրաքվեի միջոցով, եւ եթե հանրաքվեին սահմանված չափով կողմ ձայներ ստացվեն», - կառավարության նիստի ժամանակ ասաց Փաշինյանը:
Իսկ ի՞նչ է կատարվում Արեւմուտքում, որ ոմանք բերանքսիվայր շտապում են իրենց նետել Եվրոպայի գիրկը, ստորադասելով երկրի անվտանգությունը, այսպես ասած՝ տրվելով հանուն ոչնչի: Աճապարողներին զգուշացնենք՝ պատրաստվե՛ք, պարոնայք, հաջորդիվ ստիպելու են ձեզ իջեցնել տաբատները:
Կիրակի օրը՝ հունվարի 12-ին, մի շարք եվրոպական քաղաքներում տեղի է ունեցել արդեն «ավանդական» դարձած «Առանց տաբատների մետրոյում» ակցիան: Այս խայտառակ ավանդույթը սկսվել է 2002 թվականին Նյու Յորքում, երբ իբրեւ արվեստագետ, այլասերվածների մի խումբ կազմակերպեցին այդ ակցիան: Բայց քանի որ այս միջոցառումը ձեռք բերեց հայտնիություն, այն համարվեց ո՛չ ավել, ո՛չ պակաս նորմալ: Արդյունքում յուրաքանչյուր տարի, նախապես մատնանշված օրը հայտարարություն են տարածում եւ խնդրում մետրոյից օգտվողներին՝ երբ ստանան համապատասխան ազդանշան, հանեն իրենց տաբատները: Ընդ որում՝ ոչ ոք չի կարող երկար բաճկոն կամ զգեստ հագնելու միջոցով, թաքցնել, թե ինչ անդրավարտիք է հագել: Դա համարվում է խախտում:
Աննորմալ այս ակցիայի գաղափարն այն է, որ առանց տաբատների՝ մարդիկ իրենց պահեն անամոթաբար, իբրեւ այդպես էլ պետք է լիներ, բայց նաեւ լինեն հարգալից, կարծես, այդպես էլ պետք է լիներ: Նախորդ տարիներին մասնակիցները հաճախ հագել են էպատաժային ներքնազգեստներ:
Սրա՞ համար են արեւմտամետները Հայաստանն ուզում տեսնել ԵՄ կազմում, որ իրենց քաղաքական մերկությունը փոխարինեն իրական մերկությամբ, իսկ մի՞թե հայ ազգի ուզածն այս բարքերն են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ