Թալանել են տունս, գողացել ոսկեղեն, թանկարժեք իրեր. լրագրողն ահազանգում է
Իրավական![Թալանել են տունս, գողացել ոսկեղեն, թանկարժեք իրեր. լրագրողն ահազանգում է](/timthumb.php?src=disc/10-01-25/56f3cfdb1716fc77b8d228d552be608c.jpg&w=780)
«Այսօր քույրս բացել է մեր տան դուռն ու տեսել, որ տունը տակնուվրա է արված: Գողը կամ գողերը թալանել են տունս, նախնական տվյալներով գողացել ոսկեղենը, գումար, թանկարժեք ժամացույցներ, թանկարժեք խմիչքներ և այլն: Ես այս պահին գտնվում եմ Լոնդոնում, տանը փաստացի արդեն 2 շաբաթ է մարդ չի ապրում: Դիմել եմ իրավապահ մարմիններին: Ոստիկանները հիմա մեր տանն են: Հայաստանում ապրելն արդեն վտանգավոր է բոլոր իմաստներով: Չեմ ուզում պատկերացնել, թե ինչ վիճակում կլիներ, կամ ինչ կանեին տարեց մորս, եթե նա տանը լիներ», - գրել է լրագրող ԼԻԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ: