Ռոնալդուն խփել է իր 917-րդ գոլը(տեսանյութ)
Սպորտ
Սաուդյան Արաբիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակում «Ալ-Նասրը» սեփական հարկի տակ ընդունել է «Ալ-Օհդուդին»։
Այս խաղում Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է գոլի հեղինակ` 42-րդ րոպեին անվրեպ իրացնելով նշանակված 11 մետրանոցը։
Սա Ռոնալդուի կարիերայի 917-րդ գոլն էր։ Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն 13 խաղում աչքի է ընկել 11 անգամ։