Ավիացիոն աղմուկի ազդեցությունը կարող է մեծացնել սրտի նոպաների առաջացման հավանականությունը. American College of Cardiology
Հասարակություն
Գիտնականների թիմը նշել է, որ դա կարող էհանգեցնել սրտի նոպաների, կյանքինսպառնացող սրտի ռիթմի խանգարումների եւինսուլտի:
American College of Cardiology ամսագրումհրապարակված հետազոտությունը վերլուծել է 3 635 մարդու սրտի վիզուալացման տվյալները, որոնք ապրում են «Հիթրոու», «Գեթուիք», Բիրմինգհեմի կամ Մանչեսթրիօդանավակայանների մոտակայքում:
Օդանավերի աղմուկի ավելի բարձր մակարդակունեցող տարածքներում ապրողների սրտերըհամեմատվել են ինքնաթիռների աղմուկի ավելիցածր մակարդակ ունեցող տարածքներումապրող մարդկանց սրտերի հետ:
Նրանք, ովքեր ապրել են աղմուկի բարձրմակարդակ ունեցող տարածքներում, ունեցել ենավելի կոշտ, հաստ սրտամկաններ, որոնք ավելիքիչ են կծկվել եւ ընդլայնվել եւ այնքան էլ արդյունավետ չեն եղել արյունը ամբողջմարմնին մղելու համար:
Սա հատկապես առնչվել է նրանց, ովքեր գիշերը ենթարկվել են օդանավերի ավելի բարձր աղմուկի, ինչը, ըստ հետազոտողների, կարող է պայմանավորված լինել քնի խանգարումներով եւ գիշերը ավելի հաճախ տանը մնալով եւ, հետեւաբար, ավելի շատ են ենթարկվել աղմուկի: Ինքնաթիռի աղմուկի ազդեցությանը չենթարկված մարդկանց առանձին հետազոտությունները ցույց են տվել, որ սրտի այս տեսակ անոմալիաները կարող են հանգեցնել այնպիսի դեպքերի ռիսկի քառապատիկ աճի, ինչպիսին են սրտի նոպաները, կյանքին սպառնացող սրտի ռիթմի խանգարումները կամ ինսուլտը, այն մարդկանց համեմատ, որոնք չունեն այդ անոմալիաները: