Վաշինգտոնը ցույց տվեց Փաշինյանին իր իրական տեղը. այց առանց Թրամփի և առանց արդյունքների. Դանիելյան Կրկնում եմ, ժամանակ չունենք․․. Գեւորգ Գեւորգյան ՌՈՒՍ-ԹՐԱՄՓՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆՆ Է ԻԼՀԱՄ ՀԵՅԴԱՐՈՎԻՉԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱԿՏԻՎԱՆԱԼ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ «Լեգիան» հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի հայտացուցակը Ռոնալդուի 924-րդ գոլը(տեսանյութ) «Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս4) Ռուսական բանակն ամբողջությանբ գրավել է Տորեցկը Հայաստանում հայտնի դերասաններից մեկին բերման են ենթարկել ոստիկանություն Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում

Հայաստանը պետք է պատրաստվի պատերազմի. Մովսես Հակոբյան. Mediahub.am

Հասարակություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հարցազրույցը լի էր բազմաթիվ վտանգավոր հայտարարություններով։ Թշնամի երկրի առաջնորդը, սպառնալիքի լեզուն բանեցնելով, կրկին խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասելով․ ««Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի։ Որքան շուտ նրանք դա հասկանան, այնքան՝ լավ»։ Բացի այդ, Ալիևը խոսել է ադրբեջանցիների՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու անհրաժեշտության մասին, ինչպես նաև ուղիղ տեքստով Հայաստանը որակել «ֆաշիստական երկիր»:

Ալիևի այս և մնացյալ հայտարարությունները, ըստ փորձագետների, հերթական պատերազմի նախերգանքն է։

Արդյո՞ք իբր խաղաղության մեջ գտնվող Հայաստանին նոր լայնամասշտաբ պատերազմ է սպասվում, MediaHub-ը փորձել է պարզել՝ զրուցելով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ։

Պարո՛ն Հակոբյան, Ալիևը երեկ հերթական սպառնալիքները հնչեցրեց, հերթական անգամ ակնարկեց, որ իր բոլոր պահանջներին հասնելու է՝ մասնավորապես, «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսքը։ Բացի այդ, Ալիևը պայման է դնում մեր առջև, որ վերադարձնենք այն զենք-զինամթերքը, որ ձեռք ենք բերել 44-օրյա պատերազմից հետո, քանի որ մեր երկրի զինվելը նա համարում է սպառնալիք իր երկրի համար։

Դրա պատասխանը ես տվել եմ։

Ե՞րբ։

Ես ամեն տարի էլ խոսում եմ սպառնալիքների մասին։

Իմ հարցը կոնկրետ երեկ հնչեցված հայտարարությունների մասին է։ Պատերազմի նախերգա՞նք էր հնչեցնում Ալիևը։

Գուշակությամբ չեմ զբաղվում։

Պարո՛ն Հակոբյան, Դուք հմուտ ռազմական գործիչ եք, և Ձեր դեպքում ոչ թե գուշակություն, այլ վերլուծություն ենք ակնկալում լսել։

Ես բազմիցս ասել եմ՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եթե ուշադիր կարդաք, այդտեղ ոչ մի բառ ու տառ պատահական գրված չէ, այնտեղ ամեն ինչ գրված է։

Բայց նոյեմբերի 9-ի հայտարարության գրեթե բոլոր կետերն արհամարհվել են Ադրբեջանի կողմից, այդ կետերին չեն հետևում։

Ո՞նց չեն հետևում։

Ութերորդ կետով գերիներին պիտի վերադարձներին, բայց հայ իրավապաշտպանները պնդում են, որ Բաքվի բանտերից ոչ բոլոր գերիներն են վերադարձել Հայաստան, և խոսքը 2020-ին գերեվարված անձանց մասին է, իններորդ կետով պետք է ճանապարհներն ապաշրջափակվեին։ Եվ այսպես շարունակ։

Դուք ուշադիր չեք կարդացել փաստաթուղթը։ Ո՞վ է ասում՝ գերիների վերադարձ չի եղել։ Մինչև նոյեմբերի 9-ը ինչքան գերի եղել է, Ադրբեջանը վերադարձրել է։ Ես Ձեզ խորհուրդ եմ տալիս փաստաթուղթը կարդալ իրավաբանի հետ, որ հասկանաք՝ գերիների վերադարձն ում է վերաբերում։ Իմ տեղեկություններով՝ մինչև նոյեմբերի 9-ը գերեվարված բոլոր քաղաքացիները վերադարձվել են։

Բայց իրավապաշտպանները նշում են, որ իրենց հաշվարկներով՝ առնվազն 80 դեպք ուղղակի հաստատված չէ։ Եվ այս թիվն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապ չունի։

Ադրբեջանը հերքում է այդ լուրերը։

Այսինքն՝ Դուք Ադրբեջանի՞ն եք հավատում։

Ես հակված եմ փաստերին հավատալ, ոչ թե խոսքերին։

Լավ, եթե փաստերին եք հավատում, խնդրում եմ նշել՝ մենք հիմա փաստացի խաղաղության մե՞ջ ենք։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ենթադրում էր, որ կողմերը կանգնում են այնտեղ, որտեղ եղել են հայտարարության ստորագրման պահին։ Դրանից հետո առնվազն երեք կետով թշնամին առաջ է եկել՝ Վայոց ձոր, Սյունիք, Գեղարքունիք։

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը խաղաղության պայմանագիր չէր։

Բայց կողմերն այլևս չպետք է առաջ գային, իսկ Ադրբեջանի ամեն առաջ գալը մի պատերազմ էր։

Ադրբեջանն առաջ է եկել, քանի որ իր համար մենք նպաստավոր պայմաններ ենք ստեղծել։

Հիմա «Արևմտյան Ադրբեջանի» ու «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսում Ալիևը, մեր երկրի իշխանությունն էլ լուռ հետևում է այդ հայտարարություններին, այս ամենն է՞լ է նպաստավոր պայման, «Զանգեզուրի միջանցքին» հասնելո՞ւ է Ալիևը։

Նորից եմ ասում՝ իմ տեսակետը հստակ է, բայց ես այն չեմ կարող հնչեցնել։

Ինչո՞ւ։

Բազմաթիվ անգամներ հնչեցրել եմ, էլ չեմ ուզում։ Հարկավոր է սթափվել, ուրիշ ոչ մի բան։

Դուք ի՞նչ եք կարծում, այս իշխանությունը սթավո՞ւմ է, եթե վերջին իրադարձությունները հաշվի առնենք։ Գեներալներ են կալանավորվում․․․։

Ես գնահատականներ բազմիցս տվել եմ, չեմ ուզում նորից կրկնել, որովհետև անիմաստ է։ Մեր հասարակությունը դրա կարիքը չունի։

Այսինքն՝ մեր կես բուռ մնացած հայրենիքն է՞լ կորցնենք, քանի որ ոչ ոք չի ուզում հստակ գնահատական տալ, վտանգներից խոսել։

Ես մի 40 անգամ գնահատական հնչեցրել եմ։

Հասարակությանն այս թմբիրից հանելու համար հնարավոր է անհրաժեշտ լինի ևս 40 անգամ խոսել։

Երբ դրա անհրաժեշտությունը լինի, կանեմ։

Հիմա չկա՞ այդ անհրաժեշտությունը։

Իհարկե՝ ոչ։

Ալիևի երեկվա հայտարարություններն ազդակ չե՞ն, որ կա այդ անհրաժեշտությունը։

Սթափ մարդու համար, այո՛, բայց հասարակության համար՝ ոչ։

Այսինքն՝ հասարակությանը սթափված տեսնելու հույս չունե՞ք։

Նորից եմ ասում՝ բազմիցս խոսել եմ և արդյունք չեմ տեսել։ Իմաստ չկա, որ նորից ասեմ։

Ամփոփելով զրույցը, պարոն Հակոբյան, առաջիկայում պատերազմի սպասե՞լ։

Աշխարհի բոլոր երկրները պատրաստվում ու սպասում են պատերազմի։ Հայաստանը դրանից հետ չպիտի մնա։






Վաշինգտոնը ցույց տվեց Փաշինյանին իր իրական տեղը. այց առանց Թրամփի և առանց արդյունքների. ԴանիելյանԿրկնում եմ, ժամանակ չունենք․․. Գեւորգ ԳեւորգյանՌՈՒՍ-ԹՐԱՄՓՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆՆ ԷԻԼՀԱՄ ՀԵՅԴԱՐՈՎԻՉԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱԿՏԻՎԱՆԱԼ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ«Լեգիան» հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի հայտացուցակըՌոնալդուի 924-րդ գոլը(տեսանյութ)«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս4)Ռուսական բանակն ամբողջությանբ գրավել է ՏորեցկըՀայաստանում հայտնի դերասաններից մեկին բերման են ենթարկել ոստիկանությունԱմերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում «ԻՄ ՆՊԱՏԱԿԸ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ ՆՎԱՃԵԼՆ Է». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆոր կտակարանի տակից բա դուրս եկո՞ղ ես. ԶԱՐՄԱՆՔՆիկոլի պլան «Հովիկը»Հաջորդ անգամ գնալու է Մեքքա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ20 զինվորի սպանության համար 5,5 տարի ազատազրկում ՊԲ հրամանատարին․ վճիռը հրապարակվեցԱլիևը սայթաքեց, պետք է ազատվել Նիկոլից և վերադարձնել Արցախը. Հայկ Բաբուխանյան«ԵԹԵ ԾԱՆՐԱՄԱՐՏՈՎ ՉԶԲԱՂՎԵԻ ՀԱՍՏԱՏ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԿԴԱՌՆԱՅԻ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԱՌԱՔԵԼՅԱՆՏեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգՍերժ Սարգսյանի կառավարման տարիներին եղել է դիվանագիտական ճկունություն. ՀովասափյանԿիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից, փրկարարները դուրս են բերել կնոջ դիՀայաստաանում ամուսնալուծությունների թիվն աճում է (տեսանյութ)Պեսկովը Բաքվում Ռուսական տան փակումը «թյուրիմացություն» է անվանելՔյարամյանի սանիկը, նախկին դատախազը և Փաշինյանի աշխատակիցը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու․ ՓաստինֆոՍա մեր երկրում գոյություն ունեցող չարիքի մասին ինձ հասցեագրված նամակներից մեկն է․ Հայկ ՍարգսյանՄեղրի օգտակարության միֆըԱդրբեջանը մտահոգված է Իրան-Ռուսաստան մերձեցմամբ. Stratfor-ի վերլուծաբանԹուրք բլոգերը՝ Գյումրիի շուկայում. վաճառողուհին վռնդում է նրանՌԴ մուտք գործող օտարերկրացիները պետք է պարտադիր բժշկական զննում անցնենՀարբած վիճակում սուտ է խոսել․ Սարո Լալայանի կինը՝ ամուսնու՝ անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելը մերժելու աղմուկի մասինՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԲաքուն կդադարեցնի Ռուսաստանի տան գործունեությունը (տեսանյութ)Աստղագուշակ՝ փետրվարի 7-ի համարԵրբ ղեկավարում են տգետները, արժեքավոր մարդիկ հեռանում են․ Գևորգ Թամամյան2024 թվականի ընթացքում Հայաստան է այցելել ավելի քան 2 միլիոն 208 հազար զբոսաշրջիկ․ ԳևորգյանԿխնայեն, թե՞ կտանեն կալանքի գեներալին․ կվճռվի այսօրԲոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների տասնյակը Երկար ժամանակ ջուր չի լինիԻնձագին` «Ֆիորենտինայից» կրած պարտության մասինՀայաստանի դեմ նորանոր «պապկաներ» են ավելանումԻսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի բոլոր մասնակիցներըԿրասնոդարի ոստիկանությունը բերման է ենթարկել կենտրոնական փողոցում կուրծքը մերկացրած աղջկան (Տեսանյութ)Գազ չի լինիԲերիան զոհվել է ուկրաինական ռազմաճակատումՍպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազիԼույս չի լինիԻնչու Ալիեւը որոշեց կտրուկ դեմ գնալ Մոսկվային. Ռուսական աղբյուրՓաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցը, ՀՀ֊ի համար, բացի ավելորդ ծախսերից՝ ոչ մի էֆեկտ չի ունենում, իր համար՝ նույնպեսԲրիտանիան շարունակում է տորպեդահարել Թրամփի խաղաղության ջանքերը՝ դառնալով հակաթրամփյան միջազգային կոալիցիայի ողնաշարըԹրամփը ծրագրում էկրճատել USAID-ի անձնակազմը գրեթե 97%-ով. Reuters«Հրապարակ». Շունչը պահած սպասում են Ռուսաստանի արձագանքին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top