ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի կլանման գործընթացի մեկնարկը տրված է
Միջազգային
ԱՄՆ ընտրված նախագահի ավագ որդին` Դոնալդ Թրամփ-կրտսերը մասնավոր այցով կժամանի Գրենլանդիա, հայտնում է DR հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով Գրենլանդիայի ԱԳՆ ղեկավարին։
Դոնալդ Թրամփը հաստատել է, որ իր որդին պատրաստվում է մասնավոր այց կատարել Գրենլանդիա։
«Եթե և երբ Գրենլանդիան դառնա Միացյալ Նահանգների մի մասը, նրա ժողովուրդը հսկայական օգուտ կստանա: Մենք կպաշտպանենք նրան և կպաշտպանենք շատ չար արտաքին աշխարհից»,- ասել է Թրամփը։
Այսպիսով, ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի կլանման գործընթացի մեկնարկը տրված է: Դա շատ հեշտ է. Գրենլանդիան Վաշինգտոնի հովանու ներքո պարզապես կհայտարարի Դանիայից անկախանալու մասին: Այդ ծրագրերի մասին հայտարարություն Գրենլանդիայի ղեկավարությունն արդեն արել է, եւ դրան խանգարելու որեւէ շանս Դանիան պարզապես չունի: Իսկ հաջորդ քայլով Գրենլանդիան պարզապես կմիանա ԱՄՆ-ին:
Նման է, որ Դոնալդ Թրամփ-կրտսերի այցն այդ ամենի դետալների քննարկման համար է: