Մոսկվան, իներցիայով, տարիներ շարունակ հետխորհրդային տիրույթում աջակցում է նրանց, ովքեր դատապարտված են ձախողման
Միջազգային
Հետխորհրդային տիրույթում Մոսկվայի քաղաքական կուրսի հետ կապված ռուսական տեղեկացված աղբյուրը նման իրավիճակ է նկարագրում.
«Շորը, Դոդոնը, Մեդվեդչուկը, Քոչարյանը և այլք, ըստ էության, նույն մոդելն են առաջարկում՝ աջակցեք ինձ քաղաքականապես, ֆինանսապես, և հետո ես «ամեն ինչ կանեմ»։
Միևնույն ժամանակ, նրանցից ոչ մեկն իր հայրենիքում չունի ընտրական հեռանկար, ինչպես նաև սեփական ազդեցության գործիքներ՝ վերահսկվող հանրաճանաչ լրատվամիջոցների, քաղաքական կուսակցություններ և այլն։
Արդյունքում Մոսկվան, իներցիայով, տարիներ շարունակ աջակցում է նրանց, ովքեր դատապարտված են ձախողման` օգտագործելով սա «արձագանքման կատարողականի» մասին զեկուցելու համար։
Ժամանակն է, որ Կրեմլում կուրատորները դադարեն ընկալել հետխորհրդային պետությունները որպես լիովին առանձին միավորներ. ինտեգրել այդ պետություններին իրենց տեղեկատվական տարածքում, ներգրավել տեղական անձնակազմին՝ քաղաքականությունը հարմարեցնելու յուրաքանչյուր տարածաշրջանի առանձնահատկություններին:
Սակայն ոչ ոք չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել բարդ քաղաքական գործընթացի համար։ Հայաստանի դպրոցականներին շատ ավելի հեշտ է ուղարկել 200 դասագիրք և 500 ջրաներկ՝ ռուսական փափուկ ուժի աշխատանքի մասին զեկուցելու համար։ Այսպես ենք ապրում։
Փոխարենը, Բրիտանիան եւ ԱՄՆ-ն ունի փորձված աշխատանքային մեխանիզմներ, եւ հետեւողականորեն շարունակում է դուրս մղել Մոսկվային հետխորհրդային տիրույթից: Ու հետո Ռուսաստանում զարմանում եւ զայրանում են, թե ինչու է այս վիճակը»: