Շոլցը խոստացել է աջակցել Ուկրաինային «այնքան, որքան անհրաժեշտ է» Ռուսաստանում զգուշացրել են խարդախության նոր մեթոդի մասին «Կրասնոդարը» բաց կթողնի Սպերցյանի անգլիական ակումբի.Ինչ պայմաններ է դրել ռուսական ակումբը Աֆղանստանում արգելվել է հեռուստատեսությամբ քաղաքական հաղորդումների հեռարձակումը Ինչու Թրամփն այդպես ստորացրեց Եվրոպային Ինչու են հայ բլոգերին ցանկանում հանձնել Ադրբեջանին Սաուդյան Արաբիան համաձայնել է ընդունել Պուտին-Թրամփ հանդիպումը Փաշինյանն ու Օլաֆ Շոլցը հանդիպել են ԶԼՄ-ները ցանկանում են ինձ և Մասկին գժտեցնել․ Թրամփ Աբխազիայի ընտրությունների երկրորդ փուլի դեպքում Ռուսաստանից դիտորդներ է ակնկալվում

Թուրքիան ներկա փուլում շահագրգռված չէ, որ հիմա պայմանագրում «Զանգեզուրի միջանցքի» մասին կետ լինի

Հանդիպում

Վերջին շրջանում Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների միջև հեռախոսազանգերը հաճախակի են դարձել, ու ի թիվս այլ հարցերի նրանք քննարկում են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից բխող հարցեր։ Սիրիայից հետո ինչպիսի՞ն են մեր տարածաշրջանի հետ կապված թուրք-ադրբեջանական մտադրությունները մեկնաբանել է թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՐԱՆԸ.

– Հեռախոսազանգերի ինտենսիվությունը կապված է այն հանգամանքի հետ, որ Թուրքիան սկսում է իր նոր դիրքը կիրառել Հարավային Կովկասում, իսկ դա նշանակում է, որ այս փուլում նա համարում է, որ մեր տարածաշրջանում հասել է առավելության, ու այս ստատուս քվոն իր օգտին է։ Այսինքն՝ նա իրեն սկսում է ընկալել որպես Հարավային Կովկասում ազդեցությունն ուժեղացրած պետություն, և ես կարծում եմ, որ դրանից էլ ելնելով Էրդողանը փորձում է ազդել Ադրբեջանի վրա։ 

Ո՞րն է այդ ազդեցության նպատակը. իմ ընկալմամբ՝ Թուրքիան, որ հիմա զբաղված է Սիրիայով ու առաջիկա ամիսներին ու մեկուկես տարվա ընթացքում, հավանական է, լրջորեն զբաղված կլինի Սիրիայով, որովհետև իսկապես մեծ բեռ է վերցրել իր վրա, ու դեռ հարց է՝ տակից դուրս կգա՞, թե՞ չէ։ Թուրքիայի համար հիմա կարևոր է, որ Հարավային Կովկասում հնարավորինս հանգիստ իրադրություն լինի, նա շահագրգռված չէ, որ Հարավային Կովկասում իրադրությունը սրվի, որովհետև Սիրիայով է զբաղված։ 

Թուրքիան նաև շահագրգռված է, ըստ իս, որ հայ-ադրբեջանական պայմանագիրը ավելի շուտ ստորագրվի, որովհետև Թուրքիան արդեն սկսում է հասկանալ, որ տարածաշրջանում ավելի է ուժեղացրել իր դիրքերը, ու իր համար կարևոր է, որ հայ-ադրբեջանական այդ ստորագրվելիք պայմանագիրը որոշ չափով ամրագրի այս նոր իրավիճակը։ 

– «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ևս վերջին շրջանում Թուրքիայից հնչող հայտարարություններն ակտիվացել են, եթե այդ պայմանագիրը կնքվի, Թուրքիան ուզում է առանց այս նախագծի հիշատակմա՞մբ կնքել, թե՞ այս հարցը լուծեն, նոր ստորագրեն։

– Առաջինը, որ ուզում եմ ընդգծել, այն է, որ Թուրքիան իհարկե չի հրաժարվել իր գաղափարից, որ «Զանգեզուրի միջանցքի» վրա Հայաստանը հնարավորինս հսկողություն չունենա, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտվի և այլն, այսինքն՝ լինի այնպես, ինչպես ուզում են Թուրքիան ու Ադրբեջանը։ Այնպես որ, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված Թուրքիայի ռազմավարական նպատակը մնում է սա։ 

Թուրքիան ներկա փուլում շահագրգռված չէ, որ հիմա պայմանագրում «Զանգեզուրի միջանցքի» մասին կետ լինի, տեսանք նաև, որ Ալիևը հրապարակեց, որ նման կետ, կարծես թե, չկա։ Բազմիցս խոսել ենք այդ մասին, որ Թուրքիայի երկաթգիծը՝ Կարս-Նախիջևան, կառուցված չէ, այսինքն՝ եթե հիմա լինի այդ երկաթգիծն այն ձևով, ինչպես ինքն է ուզում, Թուրքիան դրանից առանձնապես օգուտ չի ստանա, որովհետև իր երկաթգիծը դրա հետ կապված չի լինելու։ Դրա համար Թուրքիայի համար կարևոր է, որ իր ուզած ձևով այդ ամենը լինի 2028-2029 թվականներին, որովհետև նրանց տրանսպորտի նախարարը վերջերս ասաց, որ 29-ին են այն ավարտելու։ 

Բայց, կրկնում եմ, որ Թուրքիան իր մոտեցումից չի հրաժարվել, որ դա լինի արտատարածքային ճանապարհ, այսինքն՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտվի։ Ու մյուս հանգամանքը՝ կապված դրա հետ, ես դրա մասին էլ եմ ասել, ուղղակի կրկնում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որ Թուրքիան կասեցրել է, թեև առանձնապես առաջ էլ չէր գնացել, սպասում է, որ հայ-ադրբեջանական պայմանագիրը կնքվի, ինչպես ասել է Էրդողանը։ 

Եթե պայմանագիրն էլ ստորագրվի, ապա անգամ այդ դեպքում, ես կարծում եմ, որ Թուրքիան իր հարաբերությունները Հայաստանի հետ չի կարգավորի, որպես ճնշման միջոց կպահի, որ Հայաստանից ստանա այն, ինչ ուզում է ստանալ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված։

– Մենք գիտենք պայմանագիրը կնքելու համար Ադրբեջանի բոլոր նախապայմանները, եթե Թուրքիան ուզում է, որ, ինչպես ասում եք, դա շուտ ստորագրվի, Թուրքիային կհաջողվի՞ համոզել Ադրբեջանին հրաժարվել դրանցից, թե՞ Թուրքիան էլ է ուզում պայմանագիրն այդ նախապայմաններով ստորագրել։ 

– Թուրքիայից ամենաբարձր պաշտոնական մակարդակով հնչել են հայտարարություններ, որ Թուրքիան համաձայն է, որ այս պայմանագիրը կնքվի այնպես, ինչպես Ադրբեջանն է ուզում։ Հնարավոր է, որ այդ հանդիպումների, զրույցների ժամանակ թուրքերը հորդորեն ազերիներին, որ այդ պայմանագիրը ստորագրեն, ի վերջո թղթի կտոր է, հետո, եթե պետք լինի՝ ինչ ուզենաք, կանեք, մենք էլ ձեր մեջքին կանգնած ենք։ Նման խոսակցություններ կվարեն, բայց լուրջ ճնշում Ադրբեջանի վրա չեն կիրառի այդ հարցում։ 

– Այսինքն, ելնելով նրանից, որ Թուրքիան այստեղ կայունություն է ուզում, ապա Ադրբեջանին չի դրդելու Հայաստանի հետ ռազմական էսկալացիաների գնալ։ Այո՞:

– Այո՛, Թուրքիան հիմա չի ուզում, որ այստեղ իրավիճակ սրվի, առաջին հերթին, որովհետև այն իրադրությունը, որ հիմա կա, իր օգտին է՝ պատերազմում Հայաստանի պարտությունից ու Արցախի հայաթափումից հետո, այսինքն՝ Թուրքիան հիմա ասում է, որ եղածն իր օգտին է, ու ավելի լավ է՝ դա հիմա մնա, հետո նոր կմտածի դիրքերն ավելի ուժեղացնելու մասին։ 

Երկրորդը՝ շատ ճիշտ նկատեցիք, որ Թուրքիան Սիրիայում մեծ պատասխանատվություն է վերցրել իր վրա, ու չի ուզենա, որ այստեղ իրադրությունը խախտվի, որ այստեղ էլ ռեսուրսներ չկիրառի, որովհետև Թուրքիան այն պետությունը չէ, որ կարողանա մի քանի ճակատով ռազմավարական ռեսուրսներ ծախսել։

Երրորդ՝ Թուրքիան կուզենա, որ այդ պայմանագիրը Ադրբեջանի ուզածով լինի։ Իրավիճակը սա է, բայց եթե հիմա Ադրբեջանը ուզենա Հայաստանից ինչ-որ բաներ կորզել, դա Ադրբեջանի խաղն է, նա ճնշումներ է գործադրում, ու դրանք կարող են լինել նաև սահմանին տարբեր տեսակի սադրանքներով, իսկ այդ դեպքում Թուրքիան արդեն կօժանդակի Ադրբեջանին՝ հայտարարությունների ու այլ մակարդակով, այլ ոչ թե զորք կմտցնի Հայաստան։ 

Սա է լինելու խաղը առաջիկա մի քանի տարիների ընթացքում, եթե իրադրությունը կտրուկ չփոխվի։ Չեմ բացառում, որ ինչ-որ էքստրաօրդինար փոփոխության պարագայում Թուրքիան փոխի իր քաղաքականությունը տարածաշրջանում՝ ավելի ակտիվանա,Ադրբեջանին հրահրի հարձակվել Հայաստանի վրա, ինքն էլ օգնի։ Սա չեմ բացառում, բայց դեռ այն, ինչ տեսնում եմ, իրադրությունն այդ ուղղությամբ չի գնում։ Այս պահին Սիրիան է նրա ուշադրության կենտրոնում, որովհետև այնտեղ մեծ խաղ է սկսել։






Շոլցը խոստացել է աջակցել Ուկրաինային «այնքան, որքան անհրաժեշտ է»Ռուսաստանում զգուշացրել են խարդախության նոր մեթոդի մասին«Կրասնոդարը» բաց կթողնի Սպերցյանի անգլիական ակումբի.Ինչ պայմաններ է դրել ռուսական ակումբըԱֆղանստանում արգելվել է հեռուստատեսությամբ քաղաքական հաղորդումների հեռարձակումըԻնչու Թրամփն այդպես ստորացրեց ԵվրոպայինԻնչու են հայ բլոգերին ցանկանում հանձնել ԱդրբեջանինՍաուդյան Արաբիան համաձայնել է ընդունել Պուտին-Թրամփ հանդիպումըՓաշինյանն ու Օլաֆ Շոլցը հանդիպել ենԶԼՄ-ները ցանկանում են ինձ և Մասկին գժտեցնել․ ԹրամփԱբխազիայի ընտրությունների երկրորդ փուլի դեպքում Ռուսաստանից դիտորդներ է ակնկալվումԱրևմուտքը վրեժ է լուծում Պուտինից․ ՕրբանԱբխազիայում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվումՋուր չի լինիԶելենսկին նշել է առանց որ երկրի Ուկրաինայի համար շատ դժվար կլինի գոյատևելՕրվա խորհուրդ. փետրվարի 15Տեսնես ի՞նչ էին զգում իշխող ուժի վերնախավի ներկայացուցիչները, երբ ԱՄՆ փոխնախագահը խոսում էր ժողովրդավարությանը ոչ հարիր պրոցեսների մասին. Տիգրան ԱբրահամյանՏարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբԼույս չի լինելու․ հասցեներԿոնդ․ նոր աղմուկ և հին մեղադրանքներ ԲաքվիցՃակատագրի քարտեզ. Բացահայտեք ձեր ապագայի գաղտնիքըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Կալիֆոռնիան եթե չի այրվում, ուրեմն հեղեղվում է (Տեսանյութ)Այսօր սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն էԿենդանակերպի 3 նշան, որոնց պետք է զգույշ լինել 2025 թվականի մարտինԻրանակում ինչու է Զելենսկին մերժել Թրամփին. Ուկրաինական աղբյուրներ«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի երդվյալ կողմնակիցները` մեկը մյուսի ետեւից, հրաժարվում են նրանիցՄյունխենի անվտանգության համաժողովում ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսի ելույթը (ամբողջական տեսանյութը)Ռուսական բանակը Դնեպրոպետրովսկի մարզում սկսել է ակտիվ հարձակումներ գործել ուկրաինական ուժերի վրա (Տեսանյութ)Վենսը հերքել է իրեն վերագրվող միտքը, թե դեռ կան ամերիկյան զորքերն Ուկրաինա բերելու տարբերակ«Հրապարակ». Թաղապետարանների աշխատակիցներին հրահանգվել է՝ չգալ աշխատանքի, նստել ավտոբուս«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի գործընթաց կսկսի«Հրապարակ». Հայաստանի իշխանությունները շարունակում են Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկել«Փաստ». Գույքահարկով ևս գրպանում են մարդկանց«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ Գյումրու ընտրություններում ՔՊ-ն է հաղթելուՄյունխենում Զելենսկին կասկածում են «դոզայի տակ» լրագրողների հետ հանդիպելու մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Կրեմլում ամենեւին էլ «հայած յուղի տեղ» չեն ընդունում Թրամփին. Ռուսական աղբյուրՊուտինը «ծանր քաշայինների թիմ» է հավաքում Թրամփի թիմի հետ բանակցությունների համար. BloombergԻվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակը՝ այլասերվածությո՞ւն է, թե՞ արվեստ. ռեժիսորը սահմաններ չի դնումԳործ ունենք բռնապետական, ավտորիտար եվ մեր նկատմամբ թշնամական տրամադրված պետության հետ. Ստեփանյան Կա՞ն Իրանի հարցով ռուս-ամերիկյան պայմանավորվածություններՔաղաքապետարանում հաշվել են՝ հունվարի 1-ից հետո քանի քաղաքացի է տոմսային փաթեթ գնել Պուտինն ու Թրամփը ֆիքսեցին`Ուկրաինայի հարցով պայմանավորվել են բոլորի փոխարենՊուտին-Թրամփ հեռախոսազրույց. փոփոխությունները գալիս են Հայաստան«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս11)Ոնց шպրեմ այսպես, առшնց քեզ․․․ Անդրեի հրապարшկումը՝ Սիրո տոնին Թեկնածուների շքերթը մի այլ կարգի ուրախացրել է Փաշինյանին. ԲԱՄԲԱՍԱՆՔԱՄՆ դեսպանը «թայմ-աութ» է վերցրելԱկումբների թարմացված վարկանիշային աղյուսակը. ՈՒԵՖԱ Մերսի քեզ, Ավինյան Տիկո...Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի օրը մամուլի ասուլիսով հանդես կգա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top