Թե ինչով ավարտվեցին առցանց ուղետոմս գնելու իմ փորձերը. Նիկոլ Փաշինյան Հերի՛ք ա էս մարդկանց նեռվերի հետ խաղաք. կրկին վեճ տրանսպորտում Անգլիական ակումբը ամռանը կփորձի ձեւակերպել Սպերցյանի տրանսֆերը «Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս5) Ռուսական Սու-25-ի ինքնաթիռի խոցման եւ օդաչուի տարհանման դրամատիկ կադրերը (Տեսանյութ) Ալլա Լեւոնյանի որդին զորակոչվել է բանակ Ինչ է կատարվում «Վերնի Լարսում» (Տեսանյութ) Երկու ամենագնացների սարսափելի ճակատային բախման կադրեր (Տեսանյութ) Մեկնարկեց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունը «Լեգիան» հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի հայտացուցակը

«Փաստ». Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին», ինչպես և նրա առաջարկը, որ նախկին երեք նախագահները բանավիճեն իր հետ, բուռն արձագանքներ են ստացել: 

Իշխանական փոքրաթիվ «սազանդարներն» շտապել են արձագանքել մոտավորապես այս ոճով՝ «ուխ», «դուխով», «դըմփ», «զըմփ», ընդդիմադիր դաշտն ու անաչառ քաղաքագետներն ու դիվանագետները հերթական անգամ փաստերով ներկայացրել են նրա հայտարարությունների մանիպուլ յատիվ բնույթը: Հարյուր հազարավոր քաղաքացիներ արձագանքել են կա՛մ Փաշինյանի գրառման ներքո, կա՛մ սոցցանցերի իրենց էջերում: Դրանց գերակշիռ մասը հայհոյանքներ են, վիրավորանքներ, առնվազն կոշտ որակումներ, որոնք հրապարակելուց զերծ կմնանք:

Բերենք մի քանի օրինակ, որոնք առավել տիպական են և բնորոշում են հանրության մեծ մասի դիրքորոշումը. «Բազմիցս ասել եք, որ Արցախի խնդրով բանակցությունները վարելու եք ձեր սեփական կետից։ Արդյունքը ապրում ենք հիմա, պատասխան տալու եք դուք», «Հրաժարական տալու իսկական ժամանակն է, գոնե էդ հարցում քաջություն դրսևորի»,«Հերիքա տուֆտես, այ Փաշինյան, ասա տենամ՝ ինչ թազա փորձանք ես բերելու գլխներիս», «Փաստացի ԼՂ-ի՝ ադրբեջանի կազմ վերադառնալը տեղի ունեցավ ձեր օրոք, ոչ նախկին նախագահների օրոք, ստելը ձեր մոտ լավ ա ստացվում փաստորեն», «բա էդ դեպքում 5000 երեխու գլուխն ինչի՞ կերար», «այ՛ կապիտուլ յանտ, քեզ ո՞վ է լուրջ վերաբերվում, որ հետդ էլ բանավիճի» և այլն: Մի օգտատեր էլ այն բանից հետո, երբ պարզվեց Սանկտ Պետերբուրգից «թռնելու» համար քվիդով «վարակվելը», գրել էր. «Սա իրա կարճ ուղեղով փաստորեն նախագահներին «վիզ դրած» բանավիճելու էր կանչում, որ քովիդով վարակի»: 

Ուշագրավ էր նաև քաղաքագետ Վարուժան Բաբաջանյանի գրառումը. «Իշխանությունը վերցնելուց, բանակցային փաթեթին ծանոթանալուց հետո, այո՜, պետք է հրավիրեիր նախկին նախագահներին, կոնսուլտացիաներ անեիր, ասեիր, որ օբյեկտիվ պատճառներով անփորձ ես և չես տիրապետում իրավիճակին, խնդրեիր որոշակիորեն ուղղություն տալ բարդագույն խնդրի լուծման առումով, անգամ պետք է խորհրդապահական խողովակներով մշտապես կապ պահպանեիր նրանց հետ՝ հընթաս մշակելով լեքսիկոնդ, հրաժարվելով «Արցախը Հայաստան է և վերջ» մարտակոչերից, «բանակցությունները սկսում եմ իմ սեփական կետից» լոպազ մտավարժանքներից, չափազանց զգայուն համազգային հարցը անգրագետ մասսայի կերակուր դարձնելուց... 

Ա՜յ, այդ դեպքում հիմա հանգիստ կարող էիր բոլորին հրավիրել բանավեճի, գամել անարգանքի սյունին, որ էս ինչ բերեցիք իմ գլխին, ինչու ինձ ճիշտ ուղին ցույց չտվեցիք... 

Ի վերջո, իշխանությունը վերցնելիս դու ստացել ես պետության բոլոր ատրիբուտներով օժտված հայկական երկրորդ պետական կազմավորում՝ բավականին բարեկարգ, կառուցված հսկայական ճանապարհներով ու անվրեպ գործող ստրուկտուրաներով: Ինքնագլուխ քաղաքական արկածախնդրությամբ և թերուս քաղաքական թիմով հրահրել ես պատերազմ և/կամ նվազագույնը ոչինչ չես արել այն կանխելու համար, բարձիթողի և անկազմակերպ վիճակում, ֆեյսբուքյան ոչ ադեկվատ լայվերով պատերազմի ընթացք ես ղեկավարել՝ դառնալով զոհերի զգալի մասի ողբերգական մահվան պատճառ, որոնցից շատերը նույնիսկ չեն հասցրել մտնել պատերազմի դաշտ, և հիմա հրավիրում ես բանավիճելու, թե ո՞վ է մեղավոր... 

Իշխանությունը, անշուշտ քաղցր բան է, և այն պահպանելու համար, անշուշտ, այդ ոչ ադեկվատ դիսկուրսը շարունակելու ես, որքան այն իր սպառողն ունի... Բայց կա մի սահման, որից այն կողմ պետությունից սկսում է գարշահոտ գալ...»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






Թե ինչով ավարտվեցին առցանց ուղետոմս գնելու իմ փորձերը. Նիկոլ ՓաշինյանԻնքը չէր կարում, ինքը տղամարդ չէր…Դավադրություն են փնտրում վարչապետի՝ ավտոբուս նստելու մեջ․ Արմեն ԳալջյանՀերի՛ք ա էս մարդկանց նեռվերի հետ խաղաք. կրկին վեճ տրանսպորտումԱնգլիական ակումբը ամռանը կփորձի ձեւակերպել Սպերցյանի տրանսֆերը«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս5)Ռուսական Սու-25-ի ինքնաթիռի խոցման եւ օդաչուի տարհանման դրամատիկ կադրերը (Տեսանյութ)Ալլա Լեւոնյանի որդին զորակոչվել է բանակԻնչ է կատարվում «Վերնի Լարսում» (Տեսանյութ)Երկու ամենագնացների սարսափելի ճակատային բախման կադրեր (Տեսանյութ)Մեկնարկեց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունը«Լեգիան» հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի հայտացուցակըՉեմ վճարում և չեմ պատրաստվում վճարել. քաղաքացիների կարծիքը՝ տրանսպորտի գնի մասինԳաղափարախոսական տրանսֆորմացիա Հայաստանում...Տղամարդը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում վանդալիզմի է ենթարկել զոհասեղանըԼարսում հերթեր են․ մանրամասներՇոլցը հայտարարություն է արել Ուկրաինա զորքեր ուղարկելու մասինԷջմիածնի բնակիչները կրակն են ընկել թե´ հների, թե´ նորերի ձեռքը. Հարություն ՄկրտչյանՎաղուց էր պետք հրաժարվել «Եվրատեսիլից»՝ անկախ նրանից կար այլընտրանք, թե՝ ոչ. Մհեր ՄեսրոպյանԹուրքերից նվեր ստացողները շաբաթական 20.000 դոլար փող են աշխատում. Արամ ՄանուկյանՏարադրամի փոխարժեքները փետրվարի 8-ինՄԱՍԿ վարչության նախագահ ընտրվեց Հովիկ Աղազարյանը, փոխնախագահ՝ Հակոբ ԱսլանյանըԱդրբեջանցիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը«Քաղաքացիական պայմանագիր» թիմը արդեն գոյություն չունի. Հակոբ ԱսլանյանԷջմիածնի քաղաքապետը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել սկեսրայրի հետԳլոբան նշել է հինգ նշան, որոնք ամբողջ փետրվար ամիսը կսրբեն վշտի արցունքներըՍտյոպա Սաֆարյանը դատարանում պարտվեց ԽաչատուրովինԲալթյան երկրները լքել են BRELL էներգահամակարգըԴատարանը արգելափակել է Թրամփի` ԱՄՆ USAID-ի աշխատակիցներին հետ կանչելու ծրագիրըՄիրգ, որը բարելավում է ինսուլինի նկատմամբ զգայունությունըԻնչ պատճառով է Թրամփը զրկել Բայդենին գաղտնի արխիվների հասանելիությունիցԻ՞նչ պարգև կամ դաս է ձեզ բերում կարման․ Ընտրեք խորհրդանիշԲոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների տասնյակը Օրվա խորհուրդ. փետրվարի 8Պայքարելու ենք, որ առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրույթուններին Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի. Հովիկ ԱղազարյանՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ՎՐԱԵՐԹԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է 15-ԱՄՅԱ ԱՊԱԳԱ ԵՐԱԺԻՇՏ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸԱՄՆ դեսպանն ի՞նչ հիմքերով է երթևեկում գույնզգույն փարոսիկները միացրած և մգեցված ապակիներով. ԲալասանյանԹմրամոլության դեմ պայքարի դրվագներ Շիրակում«Այս գիշեր կոկորդդ կկտրեն». Մարինա Ախմեդովային սպառնում են` պահանջով «Ադրբեջանի մասին չգրել»Երիտասարդն այլ անձանց տվյալներով վարկեր էր ձևակերպել և գումար հափշտակել. Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացահայտումըԱդրբեջանական հետախուզությունը Բանդերայի ռեժիմի համար արժեքավոր տեղեկություններ է ձեռք բերում. «Царьград ТВ»«Հրապարակ». Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է«Հրապարակ». ԱՊՊԱ-ն էլի է թանկացել«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը անհետ կորածների ծնողներին մոլորեցրել է ու հոխորտում է«Փաստ». Ամսական միջինն անհամեմատ ավելի շատ մարդ պիտի հայտարարագիր լրացնի, քան ողջ 2023-ին լրացրածները«Հրապարակ». Հյուրանոցատերերին ասվել է, որ մուսուլմանական աղոթատեղիներ պետք է սարքել«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը սերտաճում է կրիմինալի հետ«Փաստ». Երկու տարում՝ վեց հանդիպում. ի՞նչ հետաքրքրություններ ունի ԱՄՆ-նԹույլ ձյուն է սպասվում․ օդի ջերմաստիճանը կբարձրանաՆիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանի հերթական «գլուխգործոցը»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top