Բա չիմացա՞ք. ԶԱՐՄԱՆՔ Միրզոյանը ԱԺ-ում մաստակ է բաժանում գործընկերներին Տան տղամարդը պիտի տղամարդ լինի, որ ով ուզի քո տուն չմտնի ու դուրս գա. Կարեն Հովհաննիսյան Ուրախ եմ, որ Միացյալ Նահանգներում նախկինները վերադառնում են. Արտակ Զաքարյան Այլեւս «ազգային» չի լինի. խորհրդարանն ընդունեց նախագիծը Սուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` ազատ ռեժիմով Անդոն անդրդվելի է մնացել. ԲԱՄԲԱՍԱՆՔ Մի ասեք՝ պետությունը մտնում ա մեր գրպանը, պետությունը ձերն ա, էդ ձեռքը ձերն ա, եթե զգում եք գրպանում․ Փաշինյան Թրամփը պատերազմ է հայտարարել ԼԳԲՏ գաղափարախոսությանը Պահանջում ենք անհապաղ դադարեցնել շինծու դատավարությունը, ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին և հանել նրանց դեմ ապօրինի մեղադրանքները. «Լազարյան ակումբ»

Հերի՛ք է խաբեք ու մարդկանց էշի տեղ դնեք. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Երեւանի քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ  որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա։ «Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած էի այդ ծախսերից, եւ հետո մի փոքր խորացա ու հասկացա, որ այստեղ կա ընդհանուր անպատասխանատվության եւ անտարբերության որոշակի խնդիր»,- ասել է նա: Ու հիմա ինչ-որ մեկը կա՞, որ պետք է հավատա, թե Ավինյան Տիգրանը չի նկատել, որ «բիզնես» դասով է թռել Միացյալ Նահանգներ: Անդրադառնալով վերոնշյալին՝ ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը նշում է. «Իրո՞ք կարծում եք, որ մարդիկ հավատում են ձեր զարմանքին։ Իսկ երբ գնացել եք այնտեղ՝ չե՞ք զարմացել, թե դա ինչպես եղավ, որ Դուք նման լավ միջավայրում եւ թանկարժեք սրահում եք նստածՀերի՛ք է խաբեք ու մարդկանց էշի տեղ դնեք»։

Իսկ այն, ինչ կատարվում է Գյումրիում, կարծես, Սիրիայում տեղի ունեցող դեպքերի մակետը լինի: Եթե այնտեղ Աբու Մոհամմադ ալ-Ջոլանիի ղեկավարած «Հայա թահրիր ալ Շամ» շարժմանը հաջողվեց 10 օրում տապալել Սիրիայի օրինական իշխանությանը եւ ստանձնել երկրի կառավարումը, ապա Գյումրիում էլ տապալվեց քաղաքային իշխանությունն ու քաղաքագլուխ դարձավ սկզբում անկուսակցական, հետո ՔՊ-ական դարձած ՍԱՐԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ: Ընդ որում՝ դեռ տեղի չեն ունեցել Գյումրիում ՏԻՄ ընտրություններ, այլ Փաշինյանի մոգոնած «փրայմերիզով» ներքին ընտրություն է անցկացվել ու մի 200 հոգու ցանկությանբ Մինասյանը հայտնվել է քաղաքապետի աթոռին, ընդ որում՝ ժամանակավոր: Բայց Մինասյանն իրեն ոչ թե պաշտոնակատար, այլ գյումրեցիների սրտի քաղաքապետ է երեւակայում: Նա մասնավորապես գրել է. «Սիրելի՛ համաքաղաքացիներ, հարազատ գյումրեցիներ, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, խոնարհվում եմ ձեր վստահության, խորիմաստ քայլի եւ նվիրվածության առջեւ: Դուք ինձ մղում եք պատասխանատու եւ անխոնջ աշխատանքի՝ աշխատանք, որ լինի արդյունավետ ու նպատակային։ Ոչ մի ջանք չեմ խնայի ձեզ չհիասթափեցնելու եւ հուսախաբ չանելու համար։Ես խոստացել եմ եւ վճռական եմ տրամադրված ամեն ինչ անելու, իմ հարազատ քաղաքի առջեւ ծառացած խնդիրները, գյումրեցուն հուզող հարցերը լուծելու համար։ Խոստանում եմ չչարաշահել ձեր վստահությունը, ինձ ընձեռած հնարավորությունը։ Կփորձեմ ուժերիս ներածին չափով արդարացնել ձեր հույսերը եւ լինել բոլոր գյումրեցիների սրտի քաղաքապետը»։ Փաստորեն, Սարիկը որոշել է ոչ թե ժամանակավոր «յոլա»տանել Գյումրիի կառավարումը, այլ միանգամից սոսնձվել է քաղաքապետի աթոռին:

Զարմանալի իրավիճակ է նաեւ Պետեկամուտների կոմիտեում: Ըստ մամուլում տարածված լուրերի` ՊԵԿ նորանշանակ նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆԸ օրերս նախատեսում է ամանորյա հանդիպում-հյուրասիրություն կազմակերպել կոմիտեի միջին ու բարձր օղակի պաշտոնյաների հետ: Ընդ որում՝ սա ոչ այնքան կորպորատիվ է լինելու, որքան` ոտքի վրա հանդիպում-ծանոթություն՝ իր ենթակաների հետ։ Նույն աղբյուրների համաձայն` այս հանդիպում-փարթին անցկացվելու է «Մեգերյան կարպետ»-ում, եւ ՊԵԿ նախագահն իր հյուրերի վրա նաեւ մուտքավճարի պարտավորություն է դրել՝ անձը 20 հազար դրամ։ Այսինքն՝ ՊԵԿ պաշտոնյաները պետք է 20 հազար դրամ վճարեն, որ տոնական մթնոլորտում ծանոթանան եւ շփվեն իրենց նոր ղեկավարի հետ։ Այո՛, Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ապրող Աննա Հակոբյանն այս հարցում «կոնկուրենտ» ունի, մեկ էլ նա էր գործարարների հետ ընթրելու համար՝ մուտքավճար սահմանել: Հետաքրքիր է՝ կարո՞ղ է 500 դրամ ավել տան, Էդուարդ Հակոբյանը որոշի Ձմեռ պապի շորեր հագնել ու իր աշխատողների հետ նկարվել՝ «վայիս լինելով» նաեւ Ձմեռ պապի հացին:

Զարմացած է «Իրավունք»-ը






Բա չիմացա՞ք. ԶԱՐՄԱՆՔՄիրզոյանը ԱԺ-ում մաստակ է բաժանում գործընկերներինՏան տղամարդը պիտի տղամարդ լինի, որ ով ուզի քո տուն չմտնի ու դուրս գա. Կարեն ՀովհաննիսյանՈւրախ եմ, որ Միացյալ Նահանգներում նախկինները վերադառնում են. Արտակ ԶաքարյանԱյլեւս «ազգային» չի լինի. խորհրդարանն ընդունեց նախագիծըՍուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` ազատ ռեժիմովԱնդոն անդրդվելի է մնացել. ԲԱՄԲԱՍԱՆՔՄի ասեք՝ պետությունը մտնում ա մեր գրպանը, պետությունը ձերն ա, էդ ձեռքը ձերն ա, եթե զգում եք գրպանում․ ՓաշինյանԹրամփը պատերազմ է հայտարարել ԼԳԲՏ գաղափարախոսությանըՊահանջում ենք անհապաղ դադարեցնել շինծու դատավարությունը, ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին և հանել նրանց դեմ ապօրինի մեղադրանքները. «Լազարյան ակումբ»Թnւրք-ադրբեջանական զnրավարժnւթյnւններն ունեն 2 առանձնահատկություն. հեշտ է կռահել, թե ինչ են պլանավորում.Վարուժան ԳեղամյանՓաշինյանի հետ հարաբերությունները երբեք այսքան լավ չեն եղել, «սև ցուցակում» չկամ. Հայկ ՍարգսյանՏունս թալանել են, տարել են գումար, ոսկյա շղթաներ, ժամացույց, վնասը 7-8 մլն դրամ է. Հրաչյա Հակոբյան (Video)Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս. Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին չի հաղորդվումԶելենսկին Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայի հանդեպ «ստի և անարդարության մեջ»Վթարի է ենթարկվել զինվորներ տեղափոխող «KamAZ»-ը․ կան վիրավորներ Տրանսպորտի գները կվերանայվեն․ Ավինյանը նոր թվեր է ներկայացրելԿառավարության որոշմամբ՝ «Սահակյանց ստուդիա»-յին զրկում են տարածքիցՓաշինյանը վաղը կմեկնի Դավոս. Ալիևն արդեն Դավոսում էԹրամփը պատրաստ է ձեռք բերել Մասկի TikTok-ըՔանի միլիոն մարդ է դիտել Թրամփի երդմնակալության արարողությունը. NielsenԷդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստԹրամփը ներողություն է պահանջում Սուրբ Պետրոս և Պողոս տաճարի եպիսկոպոսիցՄահացել է երգիչ Աբրահամ Ռուսսոյի մայրը. նա ապրում էր ԵրեւանումԻրաքը օրինականացնում է մանկահասակ ամուսնությունները․ APՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Արցախը հայկական էր, և այնտեղ ապրում էին հայերՄարդ էլ էնքան վատ մարդ լինի, որ նույնիսկ Նիկոլի ՔՊ-ն պաշտոն չտա․ ԱթանեսյանԱրցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությունը տնային կալանքը կկրի Արցախո՞ւմ (տեսանյութ)Բանավեճի եմ հրավիրում իշխանականներին՝ հայտարարագրման համակարգի թեմայով․ ԱռաքելյանԱրայիկ Հարությունյանը նոր պաշտոն ունիԲրիտանիան հորդորում է զերծ մնալ արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա ճանապարհորդություններիցԻնչ նոր բացահայտում է արել ՔՊ-ն ԲԴԽ անդամի թեկնածուի մասին. Ալեքսանդր Սիրունյանի հրաժարվելու պատճառըԳազ չի լինիԻսրայելն առաջարկել է ռուսական արտադրության զենք փոխանցել ՈւկրաինայինԹրամփը նոր պատժամիջոցներ կարող է սահմանել Ռուսաստանի դեմ (տեսանյութ)ՔՊ-ում ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը հանել է իր թեկնածությունըԹրամփը պատրաստ է հանդիպման Պուտինի հետ «ցանկացած ժամանակ, երբ նա ցանկանա»ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակումSkynet. Թրամփը հսկայական գումար՝ կես տրիլիոն դոլար է հատկացրել արհեստական ​​ինտելեկտի զարգացման համարՔՊ-ական Ծովինար Վարդանյանը հազիվ էր զսպում ծիծաղն ԱԺ ամբիոնիցԱՄՆ 22 նահանգ հայտ է ներկայացրել Թրամփի դեմՄինչև 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չենՖրանսիան Ասադի ձերբակալության օրդեր է արձակելԹուրքիայում համազգային սուգ է հայտարարվելԱյս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է․ ԱբրահամյանԼՂ-ում մնացած մեքենաների համար տերերը չպետք է գույքահարկ վճարեն. Ա. ԽաչատրյանՋուր չի լինելուՏարադրամի փոխարժեքները հունվարի 22-ինԱստղագուշակ՝ հունվարի 22-ի համարՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top