Կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել կնոջ հետ, հարվածներ հասցրել նրան Վարչապետը հանդիպել է Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչներին Ո՞ր տարիքից է առաջանում ծերության հոտը Սպասվում է ձյուն․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Կառուցողական, աշխատանքային և բարեկամական․ Պեսկովը պատմել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասին Մթերքներ, որոնք միանշանակ չի կարելի օգտագործել սրտի կաթվածից հետո Սննդաբանը նշել է 7 համեմունք, որոնք պետք է օգտագործել ամեն օր Առեղծվային մահ. կեսգիշերին անշնչացած մարմին են հայտնաբերել հյուրասենյակում` կողքին ատրճանակ Մահացել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօր

Տարոն Չախոյանը ստախոս է․ Թագուհի Թովմասյան

Թեմա

Դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հանձնարարի իրավապահներին զբաղվել իմ մասին սուտ մատնություն կատարած, կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Տարոն Չախոյանի հայտարարություններով:

Հիշեցնեմ, որ նախօրեին իմ միջազգային գործընկերներին ուղարկել էի գրություններ՝ Հովիկ Աղազարյանի անձնական տվյալների պաշտպանության խախտումների մտահոգիչ փաստերի վերաբերյալ։ Ներկայացրել էի ինչպես ներպետական օրենսդրությունը, այնպես էլ՝ միջազգային իրավունքի նորմեր, որոնք արգելում են մարդու անձնական գրագրության հանրայնացումը: Նաև շեշտել էի գրության մեջ, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված կայքերը պատգամավոր Հովիկ Աղազարյանի սեռական կողմնորոշման մասին թիրախավորված հոդվածներ են գրել:

 

Իմ հանրային քաղաքական գործունեության արդյունքում՝ այդ գրություններից հետո, ես հայտնվել եմ Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի թիրախում: Նա իր սոցցանցի էջում և իրեն փոխկապակցված կայքերում թույլ է տվել ոչ միայն վիրավորական ու անպատասխանատու գնահատականներ իմ անձի վերաբերյալ, այլև՝ տարածել է բացարձակ սուտ պատմություն, թե իբր տարիներ առաջ ես ապօրինի ձայնագրել եմ ինչ-որ նիստի ընթացքում Փաշինյանի խոսքերը և դա փոխանցել Սերժ Սարգսյանին։ Ու բացի այդ, պարբերաբար ինֆորմացիոն արտահոսքեր եմ արել ՔՊ նիստերից:

 

Քանի որ ներկայացվածը ոչ միայն քաղաքացիաիրավական հարց է, այլ նաև քրեաիրավական գնահատականի անհրաժեշտություն կա, ապա

ՊԱՀԱՆՋԵԼ ԵՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ իրավապահ մարմիններին`

 

• պարզելու, թե Սերժ Սարգսյանին փոխանցված ձայնագրությունը ո՞վ կամ ովքե՞ր, ե՞րբ և ի՞նչ պայմաններում են արել,

 

• ո՞վ կամ ովքե՞ր են մասնակցել այդ օրվա հանդիպմանը, ինչպե՞ս են ձայնագրել և ինչպե՞ս են փոխանցել Սերժ Սարգսյանին,

 

• Տարոն Չախոյանից պահանջել ներկայացնել իր հայտարարությունը ապացուցող փաստեր, չներկայացնելու դեպքում ՊԱՀԱՆՋԵԼ հարուցել նոր վարույթ նրա նկատմամբ՝ սուտ մատնության հատկանիշներով:

 

• Պարզել թե ես ՔՊ ո՞ր նիստին եմ մասնակցել, ի՞նչ արտահոսք եմ կազմակերպել: Եվ եթե կրկին նա չի կարողանա ներկայացնել ապացույցներ, որ արտահոսք եմ արել, ապա սուտ մատնության վարույթի շրջանակներում դիտարկել նրան պատասխանատվության ենթարկելու հարցը:

 

ՏԵՂԵԿԱՑՆԵՄ, որ՝

 

➢ Տարոն Չախոյանի կողմից հիշատակված ապօրինի ձայնագրության օրվա հանդիպմանը ես չեմ մասնակցել, հետևաբար չէի կարող ձայնագրել (թեև ինձ համար ընդհանրապես մերժելի է գաղտնի ձայնագրություններ անելը)

 

➢ ՔՊ («Իմ քայլը») խմբակցության նիստերին 2019-ից սկսած 2 տարի չեմ մասնակցել՝ արտահոսքերի մեղադրանքներից խուսափելու համար: Հետևաբար չէի կարող արտահոսք անել միջոցառումներից, որոնց չեմ մասնակցել:

 

Ակնկալում եմ Նիկոլ Փաշինյանի արագ արձագանքը, քանի որ այն անմիջականորեն կապ ունի Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի հետ, ով ինձ թիրախավորում է իմ քաղաքական և իրավապաշտպան գործունեության համար:

Ապօրինի ձայնագրություն կատարելը համարվում է օրինախախտում, և դրա իրականացնողը պետք է պատասխանատվության ենթարկվի:

 

Իսկ եթե նման ձայնագրության մասին սուտ մատնություն է կատարվում որևէ մեկի՝ այդ թվում նաև պետական պաշտոնիայի կողմից, նա նույնպես պետք է պատասխանատվություն կրի:

 

Տարոն Չախոյանը ստախոս է:

 

Պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 





Կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել կնոջ հետ, հարվածներ հասցրել նրանՎարչապետը հանդիպել է Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչներինՈ՞ր տարիքից է առաջանում ծերության հոտըՍպասվում է ձյուն․ օդի ջերմաստիճանը կբարձրանաԿառուցողական, աշխատանքային և բարեկամական․ Պեսկովը պատմել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասինՄթերքներ, որոնք միանշանակ չի կարելի օգտագործել սրտի կաթվածից հետոՍննդաբանը նշել է 7 համեմունք, որոնք պետք է օգտագործել ամեն օրԱռեղծվային մահ. կեսգիշերին անշնչացած մարմին են հայտնաբերել հյուրասենյակում` կողքին ատրճանակՄահացել է իրավապաշտպան Ավետիք ԻշխանյանըՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօրՀերթական սխալ տեղեկությունը՝ ապօրինի ձեռքբերված և ՀՀ-ին փոխանցված Range Rover մեքենայի մասին. 10,2 մլն դրամի փոխարեն աճուրդի է դրվել 5,5-ով. ԱռաքելյանԱմենեւին էլ չենք քննարկում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը. Շիրակ ԹորոսյանՀայտնաբերվել է լյարդի համար ամենավտանգավոր մթերքը. դա ալկոհոլը չէԻլոնի տրանսգենդեր աղջիկը՝ Վիվիան Ուիլսոնը, դարձել է հոր մոլի քննադատըԱբխազիայի ԿԸՀ ղեկավարը ներկայացրել է նախագահական ընտրությունների արդյունքները «Արարատը» պայմանագիր է կնքել գվինեացի ֆուտբոլիստների հետԱռավոտյան Բակո Սահակիչի հետ «զրույցով» արթնացա: Եկել էր, փաթաթվեցինք, ասեց` «Լևոն Գենրիխովիչն էլ հեսա կգա». ԱբրահամյանԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Աբխազիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլՄիակ տեղը, որին Գերմանիան արժանի է այս բանակցություններում, դատապարտյալների նստարանն է. Սպիտակ տունԲրազիլիացի ամուսնական զույգը սահմանել է ամենաերկար ամուսնության համաշխարհային ռեկորդԹրամփի թիմը մեկնել է Սաուդյան Արաբիա՝ հանդիպելու ռուս բանակցողների հետ. PoliticoՌուսական բանակը հուժկու գրոհ է ձեռնարկել՝ Կուրախովո կաթսան վերջնականապես փակելու համար (Քարտեզ)Մակրոնը եվրոպացի առաջնորդներին շտապ հրավիրել է Փարիզի` արտակարգ գագաթնաժողովին՝ նվիրված Թրամփի կուրսինՊուտինի և Թրամփի հեռախոսազրույցներում ձեռք է բերվել շահերի հավասարակշռությամբ պայմանավորվածություն. Ռուսական աղբյուրՏեղեկություններ կան ԱՄՆ-ի և Բելառուսի միջև հնարավոր «մեծ գործարքի» մասին. The New York TimesԵրբ տեղի կունենա Պուտինի և Թրամփի հանդիպումը Սաուդյան Արաբիայում. BloombergԶելենսկին ընտրել է պատերազմը և Թրամփի խաղաղարար նախաձեռնությունների խաթարումը. Ուկրաինական աղբյուրԻնչից են խոսել Լավրովն ու Ռուբինոն. ՌԴ ԱԳՆՈւզում են ժողովրդին քրեական աշխարհով վախեցնել, որ հասնեն հաջողության․ Սրբազանը վստահ է՝ Գյումրիում ոչ ոք բացարձակ մեծամասնություն չի կազմի«Առյուծասիրտը» հերոս Սասունի մոր ճիչն է (Տեսանյութ)Ով կընտրվի Գյումրու արտահերթ ընտրություններում․ Հայտնի աստղահոգեբանը տալիս է բանալի բառերըՍա կարեւոր խաղ է մեզ համար. Ինձագին` «Յուվենտուսի» դեմ խաղի մասինՓաշինյանի զրոյական վարկանիշի ապացույցը. Հենրիխ Դանիելյան44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են Հովհաննիսյան եղբայրների մարմինները«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս12)Ադրբեջանի նախկին դեսպանը Չեշիրի վերականգնողական կլինիկայում իր առաջին օրը սեռական ոտնձգության է ենթարկել երեք կին աշխատակիցներիԻսրայելյան լրատվամիջոցը պնդում է, որ Թել Ավիվը պետք է օգնի Բաքվին Զանգեզուրի միջանցքի շուրջ Երեւանի հետ պայքարում. Ռուսական աղբյուրՀովվատանը տեղի է ունեցել պայթյուն. Տեր Գեւորգը մարմնական այրվածքներ է ստացել Ինչու Թրամփն այդպես ստորացրեց ԵվրոպայինՆիգոլը հայերից հախից պիտի գա. Ախուրյանցի Անոյի նոր վոյաժներըԴասագրքերից հանել են Արցախյան ազատամարտը. պատմաբանը ահազանգում էԵրևանում օդի աղտոտվածությունը շարունակում է մնալ կյանքի և առողջության համար վտանգավոր. ԴանիելյանՀերթում հաջորդն ինքն է. ինչ է գրում իսրայելական «The Jerusalem Post» պարբերականըՖՈՏՈ. «Մամ ջան, uիրուն աղջիկներին ասում են «uեքսի», քեզ էլ աuել են «uեքս-uիմվոլ». Լիլիթ Կարապետյանի nրդու արձագանքը մայրիկի մասինԺամանակն է ձեզ բոլորիդ այս մասին տեղեկացնելու. Տաթեւ Արցախը փակագծեր է բացումԸնդլայնվել է առողջապահության և կրթության գծով փոխհատուցվող սոցիալական ծախսերի շրջանակը․ ՊԵԿՇոլցը խոստացել է աջակցել Ուկրաինային «այնքան, որքան անհրաժեշտ է»Թուրքական ակումբը առաջարկ էր արել Սպերցյանին, բանակցություններն ընդհատվել են Սուրեն Չախալյանի ջանքերովՌուսաստանում զգուշացրել են խարդախության նոր մեթոդի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top