Ռուսաստանը քննարկում է Իրանին ՀԱՊԿ հրավիրելու հնարավորությունը. Իրանական աղբյուր
Միջազգային
Իրանական արժանահավատ աղբյուրը հայտնում է.
«Ռուսաստանը քննարկում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) միանալու Իրանին հրավիրելու հնարավորությունը։
Այս քայլը կարող է ամրապնդել անդամ երկրների միջև պաշտպանական կապերը և ընդլայնել կազմակերպության աշխարհաքաղաքական ազդեցությունը:
Հարկ է նշել, որ ՀԱՊԿ-ն արդեն ստորագրել է պաշտպանության ոլորտում ՇՀԿ-ի հետ համագործակցության պայմանագիր, իսկ ապագայում հնարավոր են համատեղ նախագծեր BRICS-ի հետ, ինչը հարթակ է ստեղծում եվրասիական տարածքում պաշտպանական ջանքերի ինտեգրման համար։
Այս ֆոնին տեղեկություններ եղան նաև Սուդանում Իրանի և Ռուսաստանի միջև ռազմաբազայի կառուցման շուրջ բանակցությունների մասին։
Այս քայլը կարող է ռազմավարական պատասխան լինել տարածաշրջանում լարվածության աճին և արևմտյան երկրների՝ Իրանի և Ռուսաստանի ազդեցությունը զսպելու ջանքերին»: