Թե ինչով ավարտվեցին առցանց ուղետոմս գնելու իմ փորձերը. Նիկոլ Փաշինյան Հերի՛ք ա էս մարդկանց նեռվերի հետ խաղաք. կրկին վեճ տրանսպորտում Անգլիական ակումբը ամռանը կփորձի ձեւակերպել Սպերցյանի տրանսֆերը «Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս5) Ռուսական Սու-25-ի ինքնաթիռի խոցման եւ օդաչուի տարհանման դրամատիկ կադրերը (Տեսանյութ) Ալլա Լեւոնյանի որդին զորակոչվել է բանակ Ինչ է կատարվում «Վերնի Լարսում» (Տեսանյութ) Երկու ամենագնացների սարսափելի ճակատային բախման կադրեր (Տեսանյութ) Մեկնարկեց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունը «Լեգիան» հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի հայտացուցակը

Նիկոլը, բացի հայ ժողովրդի եւ Հայաստանի  նվաստացումից, այլ բան չի կարող մեզ բերել. Համբարյան

Ներքաղաքական

Օրերս ամփոփվեցին քաղաքապետի պաշտոնակատարի՝ երեք օր շարունակվող նախնական ընտրության արդյունքները։ Առաջատարը, ըստ արդյունքների, սկզբում անկուսակցական, իսկ 253 քվե ստանալուց հետո՝ այլեւս ՔՊ-ական դարձած Սարիկ Մինասյանն է: Փրայմերիզը կամ պաշտոնակատարի նախնական ընտրությունը Հայաստանում, ըստ էության, առաջին անգամ էր անցկացվում, այս ճանապարհով Գյումրիում առաջացած քաղաքական ճգնաժամը լուծելու տարբերակը Նիկոլ Փաշինյանն էր առաջարկել:  Գյումրիում ստեղծված իրավիճակի, նախատեսված արտահերթ ընտրությունների եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ։


— Ի՞նչ կասեք Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի մասին, որն ընտրվեց փրայմերիզի արդյունքների հիման վրա: Ըստ էության, ստացվեց, որ ՔՊ-ն իր շարքերում ընտրություն է անցկացնում, բայց ընտրվում է ոչ թե ՔՊ-ական, այլ ինչպես իրենք են ասում՝ ՔՊ-ին համախոհ:


— Բացառապես աբսուրդի ժանրից էր, որ նա ՔՊ-ի համակիրն է: Փրայմերիզում հաղթած Սարիկ Մինասյանը երբեւէ բացահայտ համակիր չի եղել։ Օրինակ, նա երբեւէ հարցազրույցներ չի տվել, որ ինքը կողմ է այս իշխանություններին, երբեւէ «դոշ չի ծեծել», Նիկոլի համար ինչ-որ քայլեր չի ձեռնարկել։ Մենք Սարիկի քայլիստների աջակից լինելու մասին իմացանք ընդամենը փրայմերիզից մեկ-երկու օր առաջ, երբ պարզվեց, որ ինքն էլ է մասնակցում այդ ամեն ինչին։ Եվ այս ամենից հետո պարզվեց, որ ՔՊ-ի համակիրը հաղթում է ՔՊ-ականներին, եւ սրանով Նիկոլը ցույց տվեց, որ իր թիմը Գյումրիում չկայացած է, եւ ոչինչ են նրանք։


Կարծում եք՝ ի սկզբանե էլ ամեն ինչ պա՞րզ էր, թե ով է լինելու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Իսկ Փաշինյանի կողմից փրայմերիզ անցկացնելով՝ուղղակի, սեփական թիմի անդամների աչքերին թո՞զ փչեց։


— Դե, իհարկե՝ ոչ։ Ոչ մի բան էլ պարզ չէր։ Պարզ էր միայն այն հանգամանքը, որ այս իշխանությունները չէին ցանկանում, որ Կարեն Սարուխանյանը դառնա իրենց թեկնածուն, եւ նրա շուրջ տեղի ունեցած այդ անառողջ քննարկումները համարում եմ, որ դա հենց իշխանությունների ձեռքի արած գործն էր եւ հենց իրենց արտահոսքերի արդյունքում էր: Չի կարող ոստիկանությունից այդ տեսակ մանրամասներով արտահոսք լինել, թե Կարեն Սարուխանյանի շրջապատի որոշ անդամներ շատ անառողջ նախասիրություններ ունեն, թմրամոլություն եւ այլն, կամ նրա անալիզներ հանձնելու մասին հրապարակվեր, եթե դա ձեռնտու չէ գործող այս իշխանություններին: Այն էլ՝ ինչ-որ մեզի անալիզով որոշում են թմրամոլ է, թե՝ ոչ:  Իսկ եթե նման տեսակ արտահոսք լինում է, եւ դա իշխանությունների ձեռքի գործը չէ, ու ոստիկանության համապատասխան բաժնի պետը պահպանում է իր պաշտոնը, ապա այստեղից էլ պետք է կատարել ենթադրություն, որ այդ ամենը կազմակերպված էր ավելի վերեւներից։ Վերջում էլ պարզապես եղավ այն, որ փրայմերիզ կոչվածով պարզվեց, որ Կարեն Սարուխանյանը այնքան էլ շատ մեծ վարկանիշ չունի նույն քայլիստների մոտ եւ «պատվավոր» երրորդ տեղը գրավեց։ Այսինքն՝ պարտվեց եւ իր կուսակից Դավիթ Առուշանյանին եւ ամենակարեւորը՝ պարտվեց ոչ քայլիստական, բայց քայլիստներին աջակցող Սարիկ Մինասյանին։


— Իսկ ի՞նչ կասեք «Եվրաքվե» օրենսդրական նախաձեռնության մասին, ի վերջո, ո՞ւմ թելն են թելում նախաձեռնության հեղինակները:


— Պետք չէ մտածել, որ այդ «Եվրաքվեի» ստորագրահավաքը Նիկոլի սրտով չէր։ Բացի այդ, եթե անգամ մի փոքր ուշադրություն դարձնեք, ապա կտեսնեք, որ Նիկոլը երբեւէ չի թաքցրել իր հակառուսական էությունը։ Օրերս էլ կառավարության նիստին նա խոսեց գուբերնիայի մասին։ Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ գուբերնիաները՝ դրանք ռուսական կայսրության վարչատարածքային միավորներն են եղել եւ Հայաստանը, այո՛, Ցարական Ռուսաստանի ժամանակ եղել է գուբերնիա՝ որպես վարչատարածքային միավոր։ Դուք երբեւէ լսե՞լ եք, որ Նիկոլը խոսի վիլաեթացման կամ Հայաստանի Արեւմտյան ադրբեջանականացման մասին։ Չե՛ք լսել, որովհետեւ «Եվրաքվեի» վերջնարդյունքը բերելու է հենց դրան, որ Հայաստանը դառնա թուրքական վիլաեթ՝ լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում՝ Արեւմտյան Ադրբեջան։ Այնպես որ, Նիկոլի եւ սորոսականների կամ նրա խմբակցության մեջ գործող սորոսականների մեծ թիմը պետք է սա նկատի ունենա։ Ասեմ ավելին` նույն Նիկոլը նաեւ շատ լավ հարաբերություններ ունի այդ «Եվրաքվեի» ջատագով քաղաքական ուժերի լիդերների հետ։ 


— Առկա մարտահրավերների ֆոնին ո՞րն եք տեսնում փակուղուց դուրս գալու հնարավոր ելքը:


— Հնարավոր ելքը մեկն է՝ նախ Նիկոլը պետք է հեռացվի այս իշխանությունից։ Այս մարդն այնքան արհավիրքներ է բերել Հայաստանի Հանրապետության գլխին, այնքան պարտավորություններ է ստանձնել թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ, որ ինքը չի կարող հրաժարվել: Հասկանո՞ւմ եք, չի՛ կարող կապիտուլյանտը, Ադրբեջանի նախագահի դեմ նաեւ ծնկածը, 2020 թվականի նոյեմբերի 9-ին ճողոպրած եւ ինչ-որ բունկերներից կապիտուլիացիոն ստորագրություն դնողը՝ հավասարը հավասարին բանակցել Ալիեւի հետ։ Այս չորս տարիները բավական էին բոլորի համար՝ հասկանալու, որ Նիկոլը բացի հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության նվաստացումից այլ բան չի կարող մեզ բերել։
 Այդ մարդը պարզապես տվող է՝ բառի բուն իմաստով։ Դուք երբեւէ տեսե՞լ եք հետպատերազմյան չորս տարիների մեջ, որ Նիկոլը ինչ-որ ձեւաչափով ինչ-որ մի տարածք ետ բերի։ Նիկոլը նույնիսկ գերի ետ չի բերել։ Այդ հնչեցվող զառանցանքները, որ Նիկոլի կամ Հայաստանի Հանրապետության բանակցությունների արդյունքում որեւէ քանակությամբ գերի են եկել եւ այլն, աբսուրդ է եւ կեղծիք։ Մինչեւ անցյալ տարվա դեկտեմբերին ետ եկած գերիներին բոլորին հետ են բերել Ռուսաստանի Դաշնությունը, Եվրամիությունը, ԱՄՆ-ն եւ Վրաստանը, իսկ անցյալ տարվա դեկտեմբերին ետ եկած գերիները՝ ընդամնեը շատ կեղտոտ եւ շատ անհավասար գործարքի արդյունք էր, երբ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին նվիրեց երկու մարդասպան դիվերսանտներին, որոնք 2023 թվականի ապրիլին մտել էին Հայաստանի Հանրապետություն եւ Քաջարանում էլ սպանել էին Պղնձամոլիպդենային կոմբինատի պահնորդին։ Այդ երկուսին ետ տվեցին, Բաքվում նրանց որպես մարդասպան հերոսների դիմավորեցին եւ դրա դիմաց Հայաստանի Հանրապետություն ետ վերադարձան մոտ 32 գերի, բայց դա չի նշանակում, որ դա բանակցվել է։ Բանակցությունների արդյունքում հավասարը հավասարով են հետ բերում եւ ոչ թե, որ մենք տալիս ենք  մարդասպանների, որոնց Բաքվում հերոսացնում են, իսկ մենք ստանում ենք գերիներին։ Սովորական գերիներին՝ մարդ չսպանած։


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Թե ինչով ավարտվեցին առցանց ուղետոմս գնելու իմ փորձերը. Նիկոլ ՓաշինյանԻնքը չէր կարում, ինքը տղամարդ չէր…Դավադրություն են փնտրում վարչապետի՝ ավտոբուս նստելու մեջ․ Արմեն ԳալջյանՀերի՛ք ա էս մարդկանց նեռվերի հետ խաղաք. կրկին վեճ տրանսպորտումԱնգլիական ակումբը ամռանը կփորձի ձեւակերպել Սպերցյանի տրանսֆերը«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս5)Ռուսական Սու-25-ի ինքնաթիռի խոցման եւ օդաչուի տարհանման դրամատիկ կադրերը (Տեսանյութ)Ալլա Լեւոնյանի որդին զորակոչվել է բանակԻնչ է կատարվում «Վերնի Լարսում» (Տեսանյութ)Երկու ամենագնացների սարսափելի ճակատային բախման կադրեր (Տեսանյութ)Մեկնարկեց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունը«Լեգիան» հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի հայտացուցակըՉեմ վճարում և չեմ պատրաստվում վճարել. քաղաքացիների կարծիքը՝ տրանսպորտի գնի մասինԳաղափարախոսական տրանսֆորմացիա Հայաստանում...Տղամարդը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում վանդալիզմի է ենթարկել զոհասեղանըԼարսում հերթեր են․ մանրամասներՇոլցը հայտարարություն է արել Ուկրաինա զորքեր ուղարկելու մասինԷջմիածնի բնակիչները կրակն են ընկել թե´ հների, թե´ նորերի ձեռքը. Հարություն ՄկրտչյանՎաղուց էր պետք հրաժարվել «Եվրատեսիլից»՝ անկախ նրանից կար այլընտրանք, թե՝ ոչ. Մհեր ՄեսրոպյանԹուրքերից նվեր ստացողները շաբաթական 20.000 դոլար փող են աշխատում. Արամ ՄանուկյանՏարադրամի փոխարժեքները փետրվարի 8-ինՄԱՍԿ վարչության նախագահ ընտրվեց Հովիկ Աղազարյանը, փոխնախագահ՝ Հակոբ ԱսլանյանըԱդրբեջանցիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը«Քաղաքացիական պայմանագիր» թիմը արդեն գոյություն չունի. Հակոբ ԱսլանյանԷջմիածնի քաղաքապետը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել սկեսրայրի հետԳլոբան նշել է հինգ նշան, որոնք ամբողջ փետրվար ամիսը կսրբեն վշտի արցունքներըՍտյոպա Սաֆարյանը դատարանում պարտվեց ԽաչատուրովինԲալթյան երկրները լքել են BRELL էներգահամակարգըԴատարանը արգելափակել է Թրամփի` ԱՄՆ USAID-ի աշխատակիցներին հետ կանչելու ծրագիրըՄիրգ, որը բարելավում է ինսուլինի նկատմամբ զգայունությունըԻնչ պատճառով է Թրամփը զրկել Բայդենին գաղտնի արխիվների հասանելիությունիցԻ՞նչ պարգև կամ դաս է ձեզ բերում կարման․ Ընտրեք խորհրդանիշԲոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների տասնյակը Օրվա խորհուրդ. փետրվարի 8Պայքարելու ենք, որ առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրույթուններին Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի. Հովիկ ԱղազարյանՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ՎՐԱԵՐԹԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է 15-ԱՄՅԱ ԱՊԱԳԱ ԵՐԱԺԻՇՏ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸԱՄՆ դեսպանն ի՞նչ հիմքերով է երթևեկում գույնզգույն փարոսիկները միացրած և մգեցված ապակիներով. ԲալասանյանԹմրամոլության դեմ պայքարի դրվագներ Շիրակում«Այս գիշեր կոկորդդ կկտրեն». Մարինա Ախմեդովային սպառնում են` պահանջով «Ադրբեջանի մասին չգրել»Երիտասարդն այլ անձանց տվյալներով վարկեր էր ձևակերպել և գումար հափշտակել. Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացահայտումըԱդրբեջանական հետախուզությունը Բանդերայի ռեժիմի համար արժեքավոր տեղեկություններ է ձեռք բերում. «Царьград ТВ»«Հրապարակ». Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է«Հրապարակ». ԱՊՊԱ-ն էլի է թանկացել«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը անհետ կորածների ծնողներին մոլորեցրել է ու հոխորտում է«Փաստ». Ամսական միջինն անհամեմատ ավելի շատ մարդ պիտի հայտարարագիր լրացնի, քան ողջ 2023-ին լրացրածները«Հրապարակ». Հյուրանոցատերերին ասվել է, որ մուսուլմանական աղոթատեղիներ պետք է սարքել«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը սերտաճում է կրիմինալի հետ«Փաստ». Երկու տարում՝ վեց հանդիպում. ի՞նչ հետաքրքրություններ ունի ԱՄՆ-նԹույլ ձյուն է սպասվում․ օդի ջերմաստիճանը կբարձրանաՆիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանի հերթական «գլուխգործոցը»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top