Զելենսկին մտադիր չէ Ուկրաինայի հանքային ռեսուրսները տալ Թրամփին. Reuters Բրիտանիան սնանկացման եզրին է. բրիտանացի քաղաքական գործիչ Բայդենը տրանսգենդեր կենդանիների վրա հսկայական փողեր է ծախսել. Կոնգրեսական Վաշինգտոնը ցույց տվեց Փաշինյանին իր իրական տեղը. այց առանց Թրամփի և առանց արդյունքների. Դանիելյան Կրկնում եմ, ժամանակ չունենք․․. Գեւորգ Գեւորգյան Բաքուն հաճոյանում է Թրամփին ու սրում հարաբերությունները Մոսկվայի հետ. Բալասանյան ՌՈՒՍ-ԹՐԱՄՓՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆՆ Է ԻԼՀԱՄ ՀԵՅԴԱՐՈՎԻՉԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱԿՏԻՎԱՆԱԼ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ «Լեգիան» հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի հայտացուցակը Ռոնալդուի 924-րդ գոլը(տեսանյութ)

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ՝ ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ՍՅՈՒՆԻՔԸ

Ռուզաննա Մալխասյանը գրում է

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ՝ ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ՍՅՈՒՆԻՔԸ և ԿԱՌՈՒՑԵԼՈՎ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՄԱՅՐՈՒՂՈՒՆ ԶՈՒԳԱՀԵՌ ԸՆԹԱՑՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԱԹԳԻԾԸ

Հայաստանը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով դուրս է մնացել Հարավային կովկասում ձևավորված բոլոր Միջազգային Տրնասպորտային Միջանցքներից։ Միակ հույսը մնացել է ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ միջազգային տրանսպորտային միջանցքը, որի ձևավորման մասին պայմանագիրը կնքվել է 2000թ․ սեպտեմբերի 12-ին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական երկրորդ տրանսպորտային համաժողովի շրջանակներում։ 

Նախ այն ստորագրվել է Ռուսաստանի, Իրանի և Հնդկաստանի միջև, այնուհետև դրան միացել են մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և այլն։ Ի սկզբանե Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը դիտարկվում էր որպես Հնդկաստանից դեպի Եվրոպա և հակառակը բեռների փոխադրման այլընտրանքային ճանապարհ, որը բեռնափոխադրողներին հնարավորություն կտա կրճատել բեռների փոխադրման թե՛ ծախսերը, թե՛ ժամկետները։ 

 

Տրանսպորտային միջանցքը սկսվում է ՌԴ հյուսիս-արևմուտքից՝ Սանկտ Պետերբուրգից, որը կապված է հյուսիսարևելյան Եվրոպայի հետ, այնտեղից ջրային, ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով կապվում է Կասպից ծովի և Հարավային Կովկասի հետ։ Այնուհետև այն ձգվում է մինչև Իրանի հարավային նավահանգիստներ, որտեղից էլ Պարսից ծոցի և Արաբական ծովի միջոցով կապվում Հնդկաստանի նավահանգիստների հետ։

Հնդկաստանի և ՌԴ-ի միջև բեռնափոխադրումները հիմնականում իրականացվում են Սուեզի ջրանցքով, դրանց տևողությունը 38-42 օր է, իսկ հյուսիս-հարավ միջանցքի շահագործումը հնարավորություն կտա կրճատել այդ ժամանակը մինչև 16-21 օր՝ պահպանելով։ 

Հայաստանի համար Հյուսիս-հարավ ՄՏՄ-ի ամենակարևոր հատվածը դա Ռուսաստան-Իրան հատվածում է, որն ունի 3 հիմնական ուղիներ։

 

Առաջինը Տրանսկասպյան միջանցքն է, որը Ռուսաստանի կասպյան նավահանգիստները՝ Աստրախանը, Մախաչկալան, Օլյան Կասպից ծովի տարածքով կապում է իրանական Բանդար Էնզելի, Նուշեհր և Ամիրաբադ նավահանգիստների հետ։ 

Երկրորդ՝ Արևելյան ուղին միմյանց է կապում ՌԴ-ի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Իրանի երկաթուղիները։

 

Երրորդ՝ Արևմտյան ճյուղը ենթադրում է ՌԴ և Իրանի միջև երկաթուղային և ավտոմոբիլային կապ Հարավային Կովկասի երկրների տարածքով, որի մեջ ամենա ստրատեգիական դիրքը զբաղեցնում է Հայաստանը՝ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔՈՎ, որին այդքան շատ ձգտում է տիրանալ Թուրքիան՝ Ադրբեջանի միջոցով, որպեսզի իրականացնի իր թյուրքական հանրապետությունների միավորման վաղեմի գաղափարը և դառնա տարածաշրջանում ճանապարհները վերահսկող գլխավոր երկիրը և կարողանա թելադրել բոլոր արտահանումների և արտաքին առևտրի կանոնները՝ դեպի ՌԴ, Չինաստան և Եվրոպա։ 

 

Հյուսիս-հարավ ՄՏՄ-ի այս Արևմտյան ճյուղը ամենահարմարն ու հեռանկարայինն է, այսօր այն ապահովում է այս միջանցքով բեռնափոխադրումների շուրջ 90%-ը։ 

Ինչպես է ձևավորվում արևմտյան ճյուղը՝

- Արևմտյան ճյուղն իր հերթին ենթադրում է 3 այլընտրանքային ուղղություններ։ 

- Արևմտյան ճյուղի հիմնական ուղղությունը ենթադրում է ուղիղ երկաթուղային կապ ռուսական Սամուր և ադրբեջանական Յալամա սահմանային անցակետերի միջև, որն այնուհետև Ադրբեջանի տարածքով ձգվում է մինչև Իրան-Ադրբեջան սահմանին գտնվող համանուն Աստարա քաղաքներ՝ միանալով Իրանի երկաթուղային ցանցին։ 

- Երկրորդ այլընտրանքային ուղղությունը ենթադրում է Ռուսաստան-Իրան տրանսպորտային կապը ապահովել Վրաստանի և Հայաստանի տարածքով՝ Հյուսիս-Հարավ մայրուղիով, որին զուգահեռ կա նաև Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման նախագիծ, որի մասին քչերը գիտեն։ Համաձայն այս նախագծի հայկական երկաթգիծը պետք է դուրս գալով Հայաստանի Ագարակի հատվածից՝ միանա Իրանի երկաթգծին, որն էլ իր հերթին կմիանա չինական «Գոտի և Ճանապարհ» մեգանախագծին։ Այս ճանապարհը հնարավորություն կտա նախ ընդլայնել Հյուսիս-հարավ ՄՏՄ-ի աշխարհագրությունը, բացի այդ գործող հիմնական ուղղությունների համար կարող է դառնալ մրցունակ այլընտրանք՝ ինչպես նաև դառնալ Չինաստանի «Գոտի և Ճանապարհ» մեգանախագծի մի հատված։ Այս ծրագրի իրականացման համար շատ կարևոր են Հայաստանում Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ավտոմայրուղու, իսկ հեռանկարում՝ նաև Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, ինչպես նաև Վրաստանի տարանցիկ ճանապարհների արդիականացումը։ Հատկապես խոսքը վերաբերում է Վրաստանի հյուսիսային հատվածում գտնվող՝ դեպի ՌԴ տանող ճանապարհահատվածին, որը այժմ գտնվում է անմխիթար վիճակում և տարվա ընթացքում տևական ժամանակ փակ է լինում։ 

- Արևմտյան ճյուղի երրորդ տարբերակը կապված է Թուրքիայի հետ․ այն ենթադրում է բեռների փոխադրում Ռուսաստանից Վրաստանի տարածքով կամ Սև ծովով դեպի Թուրքիա, այնուհետև Իրան։ Այս ուղղության համար հնարավոր բեռնափոխադրումների տարբերակներից մեկն էլ Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու համագործակցությունն է ՌԴ երկաթգծի հետ, որը տնտեսապես ամենա ոչ արդյունավետն է, քանի որ հնարավոր է միայն երկաթուղային տարբերակով ռուսական բեռները հասցնել մինչև արևելյան Թուրքիա, այնուհետև՝ Իրան։ Երթուղու կարևորությունը կարող է մեծանալ, եթե արդիականացվի Թուրքիա Իրան երկաթգիծը կամ լրացվի ու շահագործման մեջ դրվի Թուրքիա-Նախիջևան Իրան երկաթգիծը, որի շուրջ քննարկումները վերջին շրջանում ակտիվացել են, սակայն եթե գործի Հայաստան-Իրան երկաթգիծը, և հնարավոր լինի դա միացնել Չինական «Գոտի և Ճանապարհ» մեգանախագծին, ապա այս երրորդ ճյուղը կորցնում է իր կենսունակությունը ընդհանրապես։ 

 

Այսպիսով՝ «Հյուսիս-Հարավ միջանցք» միջազգային տրանսպորտային միջանցքը՝ ճանապարհային, երկաթուղային և ծովային հատվածներով՝ միացնում է Ռուսաստանի Դաշնությունը և Արևելյան Եվրոպան Հնդկաստանի Հանրապետությանն ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանն Իրանի Իսլամական Հանրապետության միջոցով և որի ստրատեգիական մի հատված էլ կազմում է Սյունիքի Զանգեզուրի միջանցքը, համարվում է տարածաշրջանի երկրների տնտեսությունները զարգացնելու և տարածաշրջանում իրական խաղաղություն և անվտանգություն ապահովվելու միակ նախագիծը: 

 

Այսպիսով, Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները զարգանալու տնտեսապես և ամրապնդվելու տարածաշրջանում որպես պետություն, որպես քրիստոնեությունն ընդունած առաջին պետություն և զարգացած տնտեսության շնորհիվ ունենա գերզարգացած բանակ, ինչը կարո է զսպաշապիկ լինել ագրեսոր Ադրբեջանի և Պանթյուրքիզմի ջատագով Թուրքիայի համար։ 

 

Հ.Գ. Հյուսիս-հարավ ՄՏՄ-ին պատշաճ մասնակցության ձախողումը կարող է վերջնական տեսքի բերել տարածաշրջանում Հայաստանի տրանսպորտային շրջափակման պատկերը, ինչին տարիներ շարունակ ձգտել են Ադրբեջանն ու Թուրքիան՝ այն դիտարկելով որպես Հայաստանի վրա առավելագույն ճնշում գործադրելու միջոց։ Բացի այդ, Հայաստանը կարող է կորցնել տարածաշրջանի երկրների նկատմամբ այն պոտենցիալ առավելությունը, որը ձեռք էր բերել նախորդ տասնամյակում՝ անդամակցելով ԵԱՏՄ-ին և ԵՄ-ի հետ կնքելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ)։

 

Ահա թե ինչու էր Ադրբեջանին և հատկապես Թուրքիային այդքան շատ անհրաժեշտ Արցախը՝ առանց հայերի՝ սա Պանթյուրքիզմի հաստատման պատերազմն է՝ փաթեթավորված կոմունիկացիաների բացման խոսույթով։

 

⏳ Հավանաբար, Սերժ Սարգսյանը, ով սկիզբ դրեց Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցմանը, որի մեկնարկը տրվեց 2009թ. ով դարձրեց Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ և կքնեց ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, ինչպես նաև սկիզբ դրեց Հյուսիս-Հարավ նախագծի մեջ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման ծրագրի նախագծմանը, և դարձրեց Հայաստանը անդամ երկիր Չինաստանի Գոտի և Ճանապարհ մեգանախագծին, բանակցում էր Արցախի՝ Ադրբեջանի կողմից որպես անկախ պետություն ճանաչելու հարցի շուրջ գերտերությունների հետ և ապա ստիպում Ադրբեջանին ճանաչել անկախությունը Արցախի։ Արցախը կարող էր դառնալ այս ճանապարհային նախագծերի մի մասը՝ լինելով անկախ և հայկական, որը և այս պահին մասն է դառնում այս ճանապարհային նախագծերի, բայց դեռ պարզ չէ, ինչ կարգավիճակով։   

 

Առաջին քարտեզը դա ԹՅՈՒՐՔԱԿԱՆ պետությունների ճանապարհային քարտեզն է...

 






Զելենսկին մտադիր չէ Ուկրաինայի հանքային ռեսուրսները տալ Թրամփին. ReutersԲրիտանիան սնանկացման եզրին է. բրիտանացի քաղաքական գործիչԲայդենը տրանսգենդեր կենդանիների վրա հսկայական փողեր է ծախսել. ԿոնգրեսականՎաշինգտոնը ցույց տվեց Փաշինյանին իր իրական տեղը. այց առանց Թրամփի և առանց արդյունքների. ԴանիելյանԿրկնում եմ, ժամանակ չունենք․․. Գեւորգ ԳեւորգյանԲաքուն հաճոյանում է Թրամփին ու սրում հարաբերությունները Մոսկվայի հետ. ԲալասանյանՌՈՒՍ-ԹՐԱՄՓՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆՆ ԷԻԼՀԱՄ ՀԵՅԴԱՐՈՎԻՉԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱԿՏԻՎԱՆԱԼ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ«Լեգիան» հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի հայտացուցակըՌոնալդուի 924-րդ գոլը(տեսանյութ)«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս4)Փորձում են ընդդիմության համախմբումը պայթեցնել ներսից. ԲԱՄԲԱՍԱՆՔՌուսական բանակն ամբողջությանբ գրավել է ՏորեցկըՀայաստանում հայտնի դերասաններից մեկին բերման են ենթարկել ոստիկանությունԱմերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում «ԻՄ ՆՊԱՏԱԿԸ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ ՆՎԱՃԵԼՆ Է». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆոր կտակարանի տակից բա դուրս եկո՞ղ ես. ԶԱՐՄԱՆՔՆիկոլի պլան «Հովիկը»Հաջորդ անգամ գնալու է Մեքքա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ20 զինվորի սպանության համար 5,5 տարի ազատազրկում ՊԲ հրամանատարին․ վճիռը հրապարակվեցԱլիևը սայթաքեց, պետք է ազատվել Նիկոլից և վերադարձնել Արցախը. Հայկ Բաբուխանյան«ԵԹԵ ԾԱՆՐԱՄԱՐՏՈՎ ՉԶԲԱՂՎԵԻ ՀԱՍՏԱՏ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԿԴԱՌՆԱՅԻ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԱՌԱՔԵԼՅԱՆՏեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգՍերժ Սարգսյանի կառավարման տարիներին եղել է դիվանագիտական ճկունություն. ՀովասափյանԿիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից, փրկարարները դուրս են բերել կնոջ դիՀայաստաանում ամուսնալուծությունների թիվն աճում է (տեսանյութ)Պեսկովը Բաքվում Ռուսական տան փակումը «թյուրիմացություն» է անվանելՔյարամյանի սանիկը, նախկին դատախազը և Փաշինյանի աշխատակիցը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու․ ՓաստինֆոՍա մեր երկրում գոյություն ունեցող չարիքի մասին ինձ հասցեագրված նամակներից մեկն է․ Հայկ ՍարգսյանՄեղրի օգտակարության միֆըԱդրբեջանը մտահոգված է Իրան-Ռուսաստան մերձեցմամբ. Stratfor-ի վերլուծաբանԹուրք բլոգերը՝ Գյումրիի շուկայում. վաճառողուհին վռնդում է նրանՌԴ մուտք գործող օտարերկրացիները պետք է պարտադիր բժշկական զննում անցնենՀարբած վիճակում սուտ է խոսել․ Սարո Լալայանի կինը՝ ամուսնու՝ անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելը մերժելու աղմուկի մասինՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԲաքուն կդադարեցնի Ռուսաստանի տան գործունեությունը (տեսանյութ)Աստղագուշակ՝ փետրվարի 7-ի համարԵրբ ղեկավարում են տգետները, արժեքավոր մարդիկ հեռանում են․ Գևորգ Թամամյան2024 թվականի ընթացքում Հայաստան է այցելել ավելի քան 2 միլիոն 208 հազար զբոսաշրջիկ․ ԳևորգյանԿխնայեն, թե՞ կտանեն կալանքի գեներալին․ կվճռվի այսօրԲոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների տասնյակը Երկար ժամանակ ջուր չի լինիԻնձագին` «Ֆիորենտինայից» կրած պարտության մասինՀայաստանի դեմ նորանոր «պապկաներ» են ավելանումԻսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի բոլոր մասնակիցներըԿրասնոդարի ոստիկանությունը բերման է ենթարկել կենտրոնական փողոցում կուրծքը մերկացրած աղջկան (Տեսանյութ)Գազ չի լինիԲերիան զոհվել է ուկրաինական ռազմաճակատումՍպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազիԼույս չի լինի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top