Կրկնում եմ, ժամանակ չունենք․․. Գեւորգ Գեւորգյան ՌՈՒՍ-ԹՐԱՄՓՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆՆ Է ԻԼՀԱՄ ՀԵՅԴԱՐՈՎԻՉԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱԿՏԻՎԱՆԱԼ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ «Լեգիան» հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի հայտացուցակը Ռոնալդուի 924-րդ գոլը(տեսանյութ) «Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս4) Ռուսական բանակն ամբողջությանբ գրավել է Տորեցկը Հայաստանում հայտնի դերասաններից մեկին բերման են ենթարկել ոստիկանություն Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում «ԻՄ ՆՊԱՏԱԿԸ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ ՆՎԱՃԵԼՆ Է». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Իրանն իրեն դավաճանված է զգում. Իրանահայ հայտնի խմբագիրը բացահայտում է Իրանի առաջիկա քայլերը

Միջազգային

Ի վերջո  ին՞չ կատարվեց Սիրիայում եւ ի՞նչ զարգացումներ են սպասվում առաջիկայում փորձել ենք հետաքրքրվել Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանից, ով նախ նկատեց.

- Թվում է, որ Սիրիայում տեղի ունեցածը այնպիսի կայծակնային արագությամբ կատարվեց, որ ոչ ոք չհասցրեց իսկապես հասկանալ թե ինչ տեղի ունեցավ այդ երկրում: Բայց, եթե փորձում ենք դանդաղ և ուշիուշով թերթել անցուդարձերը ապա պարզ երևում է որ մեծ տերությունները և որոշ տարածաշրջանային երկրներ ամիսներ առաջվանից ծրագրել ու իրականացրել են այն սցենարը, որը իրականություն դարձավ ընդամենը 11 օրվա ընթացքում: Այստեղ կարելի է հստակորեն տեսնել Իսրայելի, Թուրքիայի ԱՄՆ-ի և Ռուսաստանի առավել կամ նվազ չափով, համադրված ծրագիրը Ասադի իշխանությունը տապալելու ուղղությամբ: Ծրագիր, որի հիմնական հատվածներից մեկը Իրանին Սիրիայից դուրս մղելն էր: Փաստորեն Իրանական կողմն ընկավ թուրք-ռուսական ծուղակի մեջ:

Չմոռանանք նաև ուկրաինական դրոնների «Հայաթ Թահրիր Ալ-Շամ» խմբավորման ձեռքում հայտնվելու փաստը ու նաև դրանց հետ գործելու ուսուցման հարցը, որ կատարվել է Թուրքիայի և Արևմուտքի համաձայնությամբ, որի մասին մեծ հավանությամբ, տեղյակ չի եղել Մոսկվան, ինչը կարող է որոշ չափով մթագնել ռուս-թուրքական հարաբերությունները: 

Կարծում եմ դեռ ոչ միայն մեր, այլ նաև հավաքական Արևմուտքի համար անհայտ են մնում Սիրիայի գալիք զարգացումները, դրանից ելնելով էլ նրանք անընդհատ խոսում են եթեներով: Թերևս այստեղ միակ կողմը, որը շտապում է ոտքերն ամրապնդել Սիրիայում Թուրքիան է:

- Ակնհայտ է, որ կորցնելով Սիրիան Իրանի համար նշանակում է Մերձավոր Արեւելքում զրկվել ամուր «հենարանից», որը հնարավորություն է տալիս ավելի անկաշկանդ լինելու Իսրայելի նկատմամբ դիրքորոշում արտահայտելիս։ Հիմա ներկա իրադրությունը ի՞նչ զարգացումներով է հղի Իրանի համար։

- Իրանը փաստորեն մեծ հարված ստացավ Ասադի իշխանության անկումով, նամանավանդ, որ Սիրիայի նոր իշխանությունները արդեն իսկ սահմանափակումներ են առաջացնում պաղեստինյան որոշ կազմակերպությունների համար, որոնց համար մինչ այժմ Սիրիան կարևոր հենակետ էր: Մյուս կողմից Դամասկոսի սուննիադավան նորեկ իշխանավորները չեն թաքցնում իրենց հակաիրանական դիրքորոշումները, ինչը բնականաբար, կարող է դժվարացնել նաև Իրան-Լիբանան ցամաքային հարաբերությունը և Իրան-Հեզբոլլահ կապերը:

Այս բոլորը իրանական, ինչու ոչ նաև իսրայելական կողմերին պարտադրելու է անուղղակի հարվածներից խուսափել և հարկ եղած դեպքում ուղղակի հարվածել հակառակ կողմին: Եվ այս փաստը կարող է էլ ավելի լարել Թեհրան-Թել-Ավիվ հարաբերությունները և անգամ փոխադարձ հարվածների նոր դուռ բանալ:

- Ինչպե՞ս կզարգանան Իրան-Թուրքիա հարաբերությունները , ինչ հետք կթողնի Սիրիայի անկումը այդ հարաբերությունների վրա։

- Իրանում այսօր շատերն են խոսում թուրքական ծավալապաշտական ծրագրերի և Իրանին «գցելու» մասի: Մանավանդ երբ Իրան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ այսպես կոչված Աստանայի նիստի շրջանակում կողմերը համաձայնել էին որ Սիրիայի իշխանություն-ընդդիմություն երկխոսության դուռ պիտի բացվի և այդպես էլ դա տեղի չունեցավ ու դեռ ավելին, Հաքան Ֆիդանը հայտարարեց որ Իրանին և Ռուսաստանի համոզել է որ զինյալ միջամտություն չկատարեն Ասադի դեմ իրականացվող իշխանափոխության գործողությունում:

 Նկատի ունենալով Իրանի տարբեր պաշտոնյաների լեզվից հնչող հակաթուրքական ելույթները պիտի հավատալ, որ Իրանում արդեն հասկանում են որ չպիտի խաբվել Էրդողանի նամազին (աղոթքին), այլ պետք է նայել թե ինչ քաղաքականություն է վարում տարածաշրջանում և որքանով է այն դեմ կամ կողմ Իրանի ազգային շահերին:

- Այս իրավիճակում, որքանո՞վ եք հավանական համարում Ադրբեջանի կողմից էսկալացիայի վերսկսումը Զանգեզուրի ուղղությամբ, ինչ դիրք կզբաղեցնի այդ դեպքում Իրանը։

- Ինչպես հիշատակեցի Իրանում իրենց դավաճանված են տեսնում Թուրքիայի և Ռուսաստանի կողմից, ինչի արդյունքում փաստորեն Թեհրանը դուրս մղվեց սիրիական իրականությունից և կորցրեց տասնամյակների ընթացքում ստեղծած իր ամուր ոտնատեղը Մերձավոր Արևելքում և նահանջեց մինչև Իրան-Իրաք սահման և բնականաբար, նույնչափով թշնամի Իսրայելը, թուրք-ռուսական դավադրությամբ մոտեցավ իրանին:

Ու եթե նույն այդ սցենարն Անկարա-Մոսկվա կոալիցիան, որպես այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իսկական շահառուներ, այս անգամ՝ Ադրբեջանի ձեռքով, փորձեն իրականացնել Հարավային Կովկասում, Իրանը պարտավոր է կյանքի գնով դեմ գնալ դրան, որովհետև եթե Սիրիայում տեղի ունեցողը պարզապես Իրանին դուրս էր մղում տարածաշրջանային զարգացումներից, այս վերջինը կարող է Իրանին մասնատման և քայքայման տանել:

Ամփոփելով խոսքը հայտնի խմբագիրը նկատում է.

- Այս բոլոր իրողություններն անշուշտ իրենց անդրադարձն են ունենալու 3+3 ձևաչափի վրա և մեծ հարված են հասցնելու այդ շրջանակում անցկացվող բանակցություններին, որին մենք ականատես ենք լինելու մոտ ապագայում:






Կրկնում եմ, ժամանակ չունենք․․. Գեւորգ ԳեւորգյանՌՈՒՍ-ԹՐԱՄՓՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆՆ ԷԻԼՀԱՄ ՀԵՅԴԱՐՈՎԻՉԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱԿՏԻՎԱՆԱԼ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ«Լեգիան» հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի հայտացուցակըՌոնալդուի 924-րդ գոլը(տեսանյութ)«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս4)Ռուսական բանակն ամբողջությանբ գրավել է ՏորեցկըՀայաստանում հայտնի դերասաններից մեկին բերման են ենթարկել ոստիկանությունԱմերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում «ԻՄ ՆՊԱՏԱԿԸ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ ՆՎԱՃԵԼՆ Է». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆոր կտակարանի տակից բա դուրս եկո՞ղ ես. ԶԱՐՄԱՆՔՆիկոլի պլան «Հովիկը»Հաջորդ անգամ գնալու է Մեքքա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ20 զինվորի սպանության համար 5,5 տարի ազատազրկում ՊԲ հրամանատարին․ վճիռը հրապարակվեցԱլիևը սայթաքեց, պետք է ազատվել Նիկոլից և վերադարձնել Արցախը. Հայկ Բաբուխանյան«ԵԹԵ ԾԱՆՐԱՄԱՐՏՈՎ ՉԶԲԱՂՎԵԻ ՀԱՍՏԱՏ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԿԴԱՌՆԱՅԻ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԱՌԱՔԵԼՅԱՆՏեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգՍերժ Սարգսյանի կառավարման տարիներին եղել է դիվանագիտական ճկունություն. ՀովասափյանԿիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից, փրկարարները դուրս են բերել կնոջ դիՀայաստաանում ամուսնալուծությունների թիվն աճում է (տեսանյութ)Պեսկովը Բաքվում Ռուսական տան փակումը «թյուրիմացություն» է անվանելՔյարամյանի սանիկը, նախկին դատախազը և Փաշինյանի աշխատակիցը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու․ ՓաստինֆոՍա մեր երկրում գոյություն ունեցող չարիքի մասին ինձ հասցեագրված նամակներից մեկն է․ Հայկ ՍարգսյանՄեղրի օգտակարության միֆըԱդրբեջանը մտահոգված է Իրան-Ռուսաստան մերձեցմամբ. Stratfor-ի վերլուծաբանԹուրք բլոգերը՝ Գյումրիի շուկայում. վաճառողուհին վռնդում է նրանՌԴ մուտք գործող օտարերկրացիները պետք է պարտադիր բժշկական զննում անցնենՀարբած վիճակում սուտ է խոսել․ Սարո Լալայանի կինը՝ ամուսնու՝ անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելը մերժելու աղմուկի մասինՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԲաքուն կդադարեցնի Ռուսաստանի տան գործունեությունը (տեսանյութ)Աստղագուշակ՝ փետրվարի 7-ի համարԵրբ ղեկավարում են տգետները, արժեքավոր մարդիկ հեռանում են․ Գևորգ Թամամյան2024 թվականի ընթացքում Հայաստան է այցելել ավելի քան 2 միլիոն 208 հազար զբոսաշրջիկ․ ԳևորգյանԿխնայեն, թե՞ կտանեն կալանքի գեներալին․ կվճռվի այսօրԲոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների տասնյակը Երկար ժամանակ ջուր չի լինիԻնձագին` «Ֆիորենտինայից» կրած պարտության մասինՀայաստանի դեմ նորանոր «պապկաներ» են ավելանումԻսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի բոլոր մասնակիցներըԿրասնոդարի ոստիկանությունը բերման է ենթարկել կենտրոնական փողոցում կուրծքը մերկացրած աղջկան (Տեսանյութ)Գազ չի լինիԲերիան զոհվել է ուկրաինական ռազմաճակատումՍպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազիԼույս չի լինիԻնչու Ալիեւը որոշեց կտրուկ դեմ գնալ Մոսկվային. Ռուսական աղբյուրՓաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցը, ՀՀ֊ի համար, բացի ավելորդ ծախսերից՝ ոչ մի էֆեկտ չի ունենում, իր համար՝ նույնպեսԲրիտանիան շարունակում է տորպեդահարել Թրամփի խաղաղության ջանքերը՝ դառնալով հակաթրամփյան միջազգային կոալիցիայի ողնաշարըԹրամփը ծրագրում էկրճատել USAID-ի անձնակազմը գրեթե 97%-ով. Reuters«Հրապարակ». Շունչը պահած սպասում են Ռուսաստանի արձագանքինՍպիտակ Տանը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ԱՄՆ փոխնախագահի հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top