Սրանցից արծաթի գյուլլեն էլ չի փրկի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ «Իսկանդերը» վեր էր ածվել բալվանկայի, դրա համար էլ չգործարկվեց․Գագիկ Մելքոնյանը բացահայտում է, թե ինչու 2020թ․-ին գործի չդրվեց «Իսկանդեր» հրթիռային համակարգը Բա չիմացա՞ք. ԶԱՐՄԱՆՔ Միրզոյանը ԱԺ-ում մաստակ է բաժանում գործընկերներին Տան տղամարդը պիտի տղամարդ լինի, որ ով ուզի քո տուն չմտնի ու դուրս գա. Կարեն Հովհաննիսյան Ուրախ եմ, որ Միացյալ Նահանգներում նախկինները վերադառնում են. Արտակ Զաքարյան Այլեւս «ազգային» չի լինի. խորհրդարանն ընդունեց նախագիծը Սուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` ազատ ռեժիմով Անդոն անդրդվելի է մնացել. ԲԱՄԲԱՍԱՆՔ Մի ասեք՝ պետությունը մտնում ա մեր գրպանը, պետությունը ձերն ա, էդ ձեռքը ձերն ա, եթե զգում եք գրպանում․ Փաշինյան

Երբ ԴՕԿ կուսակցությունը որոշեց մասնակցել Գյումրու ընտրություններին, հայտնվեց ձայները մսխող 14 կուսակցություն. Խուդավերդյան

Ներքաղաքական

Ավելի քան մեկ ամիս է` Գյումրին անիշխանության է մատնված։ Գյումրիի ավագանու իշխող «Բալասանյան» դաշինքի հրաժարականից անմիջապես հետո որպես քաղաքապետի թեկնածու «Քաղաքացիական պայմանագիր»-ը սկզբում հայտարարեց, թե ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանին է տեսնում, այնուհետեւ ժամանակավոր պաշտոնակատար դարձավ անկուսակցական Սարիկ Մինասյանը՝ ընդամենը 253 քվեով, որից հետո էլ դարձավ ՔՊ կուսակցության անդամ: Այսպիսով՝ այլեւս փաստ է, որ Գյումրիում տեղի են ունենալու ավագանու արտահերթ ընտրություններ՝ 2025 թվականի մարտին, որին մասնակցելու հայտ ներկայացրած առաջին քաղաքական ուժը եղել է ԴՕԿ կուսակցությունը: Իսկ թե ո՞վ է կուսակցության քաղաքապետի թեկնածուն, դեռ փակագծեր չեն բացում: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԴՕԿ կուսակցության նախագահ ԱՆՈՒՅՇ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԻ հետ:

— Ինչպես արդեն գիտենք, ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի ուղիղ եթերներից, քաղաքական ուժը պատրաստվում է մասնակցել Գյումրիի ՏԻՄ ընտրություններին: Ինչպե՞ս կգնահատեք կուսակցության հաղթելու շանսերը:

— Առհասարակ, Գյումրին 125.000 բնակչությամբ քաղաք է, սակայն այս պահին շատերը արտագնա աշխատանքի են մեկնել եւ ընտրություններին մասնակցելու են 65.000 ընտրող: 14 կուսակցություն ներկայացրել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ, սակայն ԴՕԿ կուսակցությունը եղել է առաջինը, թեկուզ հեռակա կերպով՝ Վարդան Ղուկասյանի ուղիղ եթերների միջոցով: Հետաքրքիրն այն է, որ երբ պարոն Ղուկասյանը հայտարարեց մասնակցության մասին, սնկի նման հայտնվեցին մնացած կուսակցությունները: Արդեն պարզ է դառնում, թե ինչու՝ ձայներ մսխելու նպատակով: Սակայն, դա բացարձակ մեզ չի խանգարում, հակառակը՝ մենք առավել քան երբեւէ հակված ենք հաղթանակի: Ես հաճախ եմ այցելում Գյումրի, հանդիպում բնակիչների հետ ու, գիտեք, դա նոր չենք անում, մենք միշտ ենք եղել ժողովրդի կողքին, կիսել նրանց ցավը, զբաղվել հիմնախնդիրներով: Եվ հերթական այցելության ընթացքում պարզ բան եմ արձանագրել՝ գյումրեցին սթափ է դատում իրականությունը՝ լավ գիտակցելով, թե ով է իրական ընդդիմությունն ու ժողովրդի համար հոգ տանող անձը: Պիտի ասեմ, որ ունենք մեր համախոհների մեծ բանակ, կուսակից ընկերներ եւ շատ քաղաքացիներ, ովքեր ցանկանում են անդամագրվել մեր կուսակցությունում, որը նաեւ կատարվում է օնլայն հարթակով: Նաեւ ասեմ, որ գյումրեցու խնդիրները շատ-շատ են: Տարիներով ոչինչ արված չէ: Կան բնակարաններ, որտեղ կան բազում խնդիրներ, որը հենց քաղաքապետարանի լուծելու հարցն է եղել, սակայն այդպես էլ չլուծված են մնացել: Ասեմ ավելին՝ կան թաղամասեր, որ անգամ ոչ մի պատկան մարմին ոտք չի դրել:

— Իսկ ինչպե՞ս կգնահատեք ՔՊ-ի շանսերն արտահերթ ընտրություններին, երբ իրենց անկացրացած նախնական ներքին ընտրության արդյունքում ընտրվում է մեջներից անկուսակցականը:

— ՔՊ-ն վեց տարի աշխատել է նաեւ Գյումրիում, գյումրեցին այս տարիների ընթացքում ՔՊ-ից, նրա աշխատանքից դժգոհ է: Այս ընթացքում, երբ դեռ չկար քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, Վարդան Ղուկասյանն էր հորդորում աղբահանության հարցը հրատապ լուծել: Ողջ Գյումրին աղբի մեջ էր մնացել: Ինչպես նաեւ «Սանիթեք»-ի աշխատակիցների գումարների հետ կապված խնդիրներ էին առաջացել: Այդ ողջ ընթացքում ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն է լուծել այդ հարցերը՝ քաղաքը մաքրվեց աղբակույտից, իսկ աշխատակիցները ստացան իրենց հասանելիք աշխատավարձերը: Ի դեպ, պետք է ասել, որ աղբահան մեքենաների վառելիքը հատկացրել էր «Ֆլեշ» ընկերությունը՝ Բարսեղ Բեգլարյանը՝ Վարդան Ղուկասյանի հորդորով: Դեռեւս առանց թղթաբանության, սակայն արդեն կա ժամանակավոր պաշտոնյա, եւ թղթաբանության հարցը ընթացքում կլուծվի: Գիտեք, գյումրեցին արդեն շատ լավ գիտի, թե ինչ է կատարվում Գյումրու ներսում: Բոլոր կառույցները, խանութները, հյուրանոցները, հիվանդանոցները պատկանում են մի քանի անձի: Մենաշնորհ են դարձրել Գյումրին ու վաճառել մի քանի ընտանիքների, որոնք ժամանակին եղել են տարբեր կուսակցություններից, իսկ հիմա էլի պատրաստ են կուսակցություն փոխել ու առաջադրվել:

— Ըստ Ձեզ` ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում գնաց արտահերթ ընտրությունների ճանապարհով: Սա գլխավոր փո՞րձն է՝ սեփական հնարավությունները ստուգելու՝ գալիք համապետական ընտրություններին ընդառաջ:

— Այո, իհարկե: Եվ սրանով է պայմանավորված, որ պարոն Ղուկասյանը, երբ հայտարարեց ընտրություններին մասնակցելու մասին, դաշտ մղվեցին իշխանության քույր 14 կուսակցություն՝ դիտավորյալ ձայներ մսխելու համար: Կարծես, վեախենում են Վարդան Ղուկասյան եւ ԴՕԿ կուսակցություն անունը լսելուց: Ի դեպ, եթե չվախենային, չէին բարդացնի ու անհիմն չէին մերժի մեզ նաեւ բանկերը: Շաբաթներ շարունակ դիմել եմ տարբեր բանկերի, որպեսզի հաշվեհամար բացեմ կուսակցության համար, ինչն օրենքի սահմաններում է եւ ցանկացած կուսակցություն պիտի ունենա հաշվեհամար: Ինձ տասնյակ բանկեր մերժում էին՝ առանց հիմնավոր պատճառների: Անշուշտ, ես ձեռքիս տակ ունեմ գրավոր պատասխանները գալիք ապագայի համար, որ ապացուցեմ ու պահանջեմ մերժման իրական պատճառը: Պարզ է չէ՞, որ հրահանգ է իջեցվել մեզ մերժելու:

— Բոլորովին վերջերս Էջմիածնում եւս ունեցաք հանդիպումներ քաղաքացիների հետ: Ի՞նչ նպատակ ուներ այդ հանդիպումը:

— Բնակիչների խնդրանքով գնացինք Էջմիածին, հանդիպեցինք քաղաքացիների հետ, ովքեր եւս ներկայացրին առկա խնդիրները, որոնցով տարիներ ի վեր ապրել են: Էջմիածնում մեծ սրահ գտնելը դժվար էր, եւ ստիպված կարողացանք մի այնպիսի սրահ գտնել, որտեղ տեղավորվեց 150-200 մարդ, սակայն այցելուներն այնքան շատ էին, որ դրսում սպասում էին հանդիպմանը: Այդ հանդիպման ընթացքում մենք բաժանեցինք 75 անդամատոմս, իսկ մնացածը պետք է մոտ օրերս հանձնենք: Մեր ծրագրերում կար նաեւ այցելություն դեպի Վանաձոր, սակայն Գյումրու այս ՏԻՄ ընտրությունների պատճառով ֆիզիկապես ժամանակ չի լինում, սակայն մոտ ապագայում Վանաձոր կայցելենք, կհանդիպենք բնակիչների հետ, կբաժանենք անդամատոմսերը, եւ կփորձենք հնարավորության սահմաններում օգնել մեր հայրենակիցներին, պարզապես, հիմա մեր ուշադրությունը կենտրոնացած է Գյումրու վրա:

Ի դեպ, Էջմիածին այցելելու ընթացքում հանդիպեցինք պատերազմի մասնակից մի երիտասարդի, ով ուներ բազում առողջական խնդիրներ: Նա ունի 4 երեխա եւ ապրում է չափազանց անմխիթար վիճակում գտնվող բնակարանում: Պարոն Ղուկասյանն այդ հարցը վերցրեց իր պատասխանատվության տակ եւ անմիջապես հրահանգեց լուծել բնակարանի հարցը, ինչպես նաեւ հանդիպեցինք մի զինծառայողի մոր, ով անդամալույծ էր: Վարդան Ղուկասյանը  լուծեց այդ կնոջ ոտքերի պրոթեզավորման հարցը, որն ընդհանուր կազմեց մոտավորապես 700.000 դրամ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Սրանցից արծաթի գյուլլեն էլ չի փրկի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«Իսկանդերը» վեր էր ածվել բալվանկայի, դրա համար էլ չգործարկվեց․Գագիկ Մելքոնյանը բացահայտում է, թե ինչու 2020թ․-ին գործի չդրվեց «Իսկանդեր» հրթիռային համակարգը Բա չիմացա՞ք. ԶԱՐՄԱՆՔՄիրզոյանը ԱԺ-ում մաստակ է բաժանում գործընկերներինՏան տղամարդը պիտի տղամարդ լինի, որ ով ուզի քո տուն չմտնի ու դուրս գա. Կարեն ՀովհաննիսյանՈւրախ եմ, որ Միացյալ Նահանգներում նախկինները վերադառնում են. Արտակ ԶաքարյանԱյլեւս «ազգային» չի լինի. խորհրդարանն ընդունեց նախագիծըՍուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` ազատ ռեժիմովԱնդոն անդրդվելի է մնացել. ԲԱՄԲԱՍԱՆՔՄի ասեք՝ պետությունը մտնում ա մեր գրպանը, պետությունը ձերն ա, էդ ձեռքը ձերն ա, եթե զգում եք գրպանում․ ՓաշինյանԹրամփը պատերազմ է հայտարարել ԼԳԲՏ գաղափարախոսությանըՊահանջում ենք անհապաղ դադարեցնել շինծու դատավարությունը, ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին և հանել նրանց դեմ ապօրինի մեղադրանքները. «Լազարյան ակումբ»Թnւրք-ադրբեջանական զnրավարժnւթյnւններն ունեն 2 առանձնահատկություն. հեշտ է կռահել, թե ինչ են պլանավորում.Վարուժան ԳեղամյանՓաշինյանի հետ հարաբերությունները երբեք այսքան լավ չեն եղել, «սև ցուցակում» չկամ. Հայկ ՍարգսյանՏունս թալանել են, տարել են գումար, ոսկյա շղթաներ, ժամացույց, վնասը 7-8 մլն դրամ է. Հրաչյա Հակոբյան (Video)Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս. Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին չի հաղորդվումԶելենսկին Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայի հանդեպ «ստի և անարդարության մեջ»Վթարի է ենթարկվել զինվորներ տեղափոխող «KamAZ»-ը․ կան վիրավորներ Տրանսպորտի գները կվերանայվեն․ Ավինյանը նոր թվեր է ներկայացրելԿառավարության որոշմամբ՝ «Սահակյանց ստուդիա»-յին զրկում են տարածքիցՓաշինյանը վաղը կմեկնի Դավոս. Ալիևն արդեն Դավոսում էԹրամփը պատրաստ է ձեռք բերել Մասկի TikTok-ըՔանի միլիոն մարդ է դիտել Թրամփի երդմնակալության արարողությունը. NielsenԷդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստԹրամփը ներողություն է պահանջում Սուրբ Պետրոս և Պողոս տաճարի եպիսկոպոսիցՄահացել է երգիչ Աբրահամ Ռուսսոյի մայրը. նա ապրում էր ԵրեւանումԻրաքը օրինականացնում է մանկահասակ ամուսնությունները․ APՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Արցախը հայկական էր, և այնտեղ ապրում էին հայերՄարդ էլ էնքան վատ մարդ լինի, որ նույնիսկ Նիկոլի ՔՊ-ն պաշտոն չտա․ ԱթանեսյանԱրցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությունը տնային կալանքը կկրի Արցախո՞ւմ (տեսանյութ)Բանավեճի եմ հրավիրում իշխանականներին՝ հայտարարագրման համակարգի թեմայով․ ԱռաքելյանԱրայիկ Հարությունյանը նոր պաշտոն ունիԲրիտանիան հորդորում է զերծ մնալ արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա ճանապարհորդություններիցԻնչ նոր բացահայտում է արել ՔՊ-ն ԲԴԽ անդամի թեկնածուի մասին. Ալեքսանդր Սիրունյանի հրաժարվելու պատճառըԳազ չի լինիԻսրայելն առաջարկել է ռուսական արտադրության զենք փոխանցել ՈւկրաինայինԹրամփը նոր պատժամիջոցներ կարող է սահմանել Ռուսաստանի դեմ (տեսանյութ)ՔՊ-ում ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը հանել է իր թեկնածությունըԹրամփը պատրաստ է հանդիպման Պուտինի հետ «ցանկացած ժամանակ, երբ նա ցանկանա»ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակումSkynet. Թրամփը հսկայական գումար՝ կես տրիլիոն դոլար է հատկացրել արհեստական ​​ինտելեկտի զարգացման համարՔՊ-ական Ծովինար Վարդանյանը հազիվ էր զսպում ծիծաղն ԱԺ ամբիոնիցԱՄՆ 22 նահանգ հայտ է ներկայացրել Թրամփի դեմՄինչև 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չենՖրանսիան Ասադի ձերբակալության օրդեր է արձակելԹուրքիայում համազգային սուգ է հայտարարվելԱյս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է․ ԱբրահամյանԼՂ-ում մնացած մեքենաների համար տերերը չպետք է գույքահարկ վճարեն. Ա. ԽաչատրյանՋուր չի լինելուՏարադրամի փոխարժեքները հունվարի 22-ին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top