Այսօր Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Պայմանագիրը կարող է ստորագրվել Մոսկվայում՝ հունվարի 17-ին․ Հակոբ Բադալյան ՀՀ-ԱՄՆ փաստաթղթում խուսափել են «բռնի տեղահանում» եզրույթից, հայկական շահը կրկին զոհաբերում են ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ–ի ռազմական կոմիտեի նիստին Կառավարության նիստի օրակարգում 25 հարց է, որից 22-ը չի զեկուցվում. ևս մեկ հարց գաղտնի է (ուղիղ) Աստղագուշակ՝ հունվարի 16-ի համար Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Քաղցկեղը նահանջում է. նոր դեղամիջոց է հայտնաբերվել Ով է գլխավոր հարկադիրը.Մանրամասներ

Բանտերից հազարավոր մարդիկ են ազատ արձակվել, կա ինֆորմացիա, որ փողոցում կախել են Ասադի զարմիկին․ Թուրքագետ Սիրիայում տեղի ունեցող զարգացումների մասին

Հանդիպում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հետ հանդիպմանը հայտարարել է, որ թուրքական պետությունը հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին, այս մասին հայտնել է TRT Haber-ը։ «Թուրքիան ի սկզբանե հանդես է եկել Սիրիայի տարածքային ամբողջականության, միասնության և միասնական կառուցվածքի պահպանման օգտին, և որ միջազգային հանրությունը պետք է համագործակցի Սիրիայի վերածննդի և վերականգնման գործում»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Նա նաև նշել է, որ իր երկիրը միջոցներ կձեռնարկի Սիրիայում ազգային անվտանգության պահպանմանը՝ ընդդիմության կողմից հարուցվող վտանգի, ինչպես նաև Քրդստանի աշխատավորական կուսակցության սպառնալիքների դեպքում։

Բայց ահա թուրքագետ Ռուբեն Սաֆրաստայանը վստահ չէ, որ Թուրքիային կհաջողվի պահպաննել Սիրիայի տարածքային ամբողջականությունը․

-Կասկածում եմ, որ այն խնդիրները, որոնց առջեւ է կանգնել է այսօր Թուրքիան՝ մանավանդ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը, Թուրքիայի ուժերում են։ Թուրքիայի համար սրանք շատ դժվար իրականանալի խնդիրներ են, որովհետև իշխանության եկած ուժերը միատարր չեն։ Այստեղ ջիհադիստների տարբեր տարրեր կան։ Նրանց միջև հարաբերությունները շատ վատ են։ Նույնիսկ այն ջիհադիստները, որոնք փորձում են  հանդես գալ այսպես ասած նոր կերպարանքով՝ ավելի քաղաքակիրթ տեսքով,  առաջ են եկել ջիհադական միջավայրից։ Իսկ օրինակ նրանց առաջնորդի  համար ամերիկացիները գլխագին են հաստատել՝ 10 միլիոն դոլար։ Մինչև հիմա այդ գլխագինն ուժի մեջ է մնում։ Սա մեկ։

Երկրորդ, բացի այն, որ ջիհադիստական խմբավորումները բազմաբնույթ են, պետական ապարատը նորմալ վիճակում չէ։ Մյուս կողմից բանտերից հազարավոր մարդիկ են ազատ արձակվել, որոնցից շատերը ևս ջիհադիստներ են։ Կան կողոպուտների, սպանությունների, հրկիզումների մասին բազմաթիվ տվյալներ։ Կան տվյալներ, որ ամբոխը հաշվեհարդար է տեսնում Ասադի ընտանիքի և իշխանության հետ ասոցացվող մարդկանց հետ։  Մասնավորապես, ինֆորմացիա կա, որ փողոցում կախել են Ասադի զարմիկին։ Հիմա շատ ուժեղ իշխանություն պետք է լինի, որպեսզի կարողանա սաստել այս ամենը։ ։

-Բոլոր թվարկված խնդիրների շարքում որքա՞ն կարևոր է քրդական խնդիրը։

-Իսկապես, մյուս խնդիրը, որ կանգնած է Սիրիայի առջև, քրդական խնդիրն է։  Քրդական ուժերը հիմնականում չմասնակցեցին այս շարժմանը, և թուրքերը փորձելու են թուլացնել քրդերական գործոնը Սիրիայում։ Թուրքիան պետք է ամեն կերպ աշխատի թուլացնել քրդական գործոնը։ Դա շատ կարևոր է։ Այժմ պետք է ընթանա Սիրիայի իշխանության այսպես կոչված խաղաղ փոխանցման գործընթաց, և դա պետք է հանգեցնի նոր սահմանադրության հռչակման։  Իսկ այդ նոր սահմանադրության մեջ քրդերն ի՞նչ դերակատարում պետք է ունենան՝ ինքնավարությո՞ւն, թե մաս կկազմեն իշխանությանը, թե ընդհանրապես անկախություն կհայտարարեն։ Այնպես որ, քրդերի հետ կապված խնդիրները շատ բարդ են։ 

Մյուս խնդիրը փախստականների հարցն է։ Թուրքիայում 3,5 միլիոնից ավելի սիրիացի փախստական կա, և  Թուրքիան պետք է նպաստի նրանց վերադարձին։ Մի մասն, իհարկե, կցանկանան վերադառնալ, բայց Ստամբուլում և մնացած մեծ քաղաքաներում տեղավորված սիրիացի փախստականները չեն ցանկանա վերադառնալ։  Այս ամենը հաշվի առնելով՝ նորից մնում եմ այն համոզման, որ Թուրքիան այս բոլոր խնդիրներից գլուխ չի հանի։

-Պարո՛ն Սաֆրաստյան, ի՞նչ կասեք իսրայելական գործոնի մասին։

-Այո՛, իսրայելական գործոնը կա։ Անընդհատ հարվածում են. օրական տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հարվածներ են հասցվում սիրիական բանակի զենքի կենտրոնացման կետերին։ Այնպես որ, արդեն փաստ կա, որ իսրայելական բանակը ոչ միայն լրիվ գրավել է Հոլանի բարձունքները, այլև առաջ եկել Սիրիայի տարածք։ Իսրայելական բանակի զինվորները մի քանի տասնյակ կիլոմետրի վրա են Դամասկոսից։ 

Սիրիայի արևելքում կան , իհարկե, սահմանափակ ամերիկյան զորքեր, որոնք իրենց ձեռքում են պահում նավթի կարևոր հանքերից մեկը։ Բացի դրանից՝ ամերիկացիներն էլ  մինչև այժմ հովանավորում էին քրդերին, սակայն հիմա փաստեր կան, որ փորձում են այդ հովանավորչությունից խուսափել։ Նրանք փորձում են համագործակցել թուրքերի հետ։

Չմոռանանք նաև ռուսական բազաների մասին։ Դրանք մինչև հիմա մնում են։ Չնայած այս նոր իշխանությունները խոսք են տվել ռուսներին ձեռք չտալ, սակայն ակնհայտ է, որ ինչ-որ պահի ռուսներին կստիպեն դուրս գալ այնտեղից։

Մյուս կողմից կա ալանիների խնդիրը. դա այն աղանդն է, որի ներկայացուցիչն է Ասադի ընտանիքը, և նրանք հիմնականում տեղակայված են Միջերկրական ծովի ափին։ Այժմ չի բացառվում, որ Ասադի կողմնակիցները հավաքվեն և կենտրոնանան այնտեղ։

Փաստորեն Թուրքիան իր վրա է վերցրել այս բոլոր խնդիրների կծիկը և պետք է կարգավորի բոլոր այս խնդիրները, ինչին ես կասկածում եմ։ Թուրքերն ամեն ինչ խառնեցին, քաոս ստեղծեցին, հիմա էլ, ինչպես ասում են, թող տակից դուրս գան։






Այսօր Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Պայմանագիրը կարող է ստորագրվել Մոսկվայում՝ հունվարի 17-ին․ Հակոբ ԲադալյանՀՀ-ԱՄՆ փաստաթղթում խուսափել են «բռնի տեղահանում» եզրույթից, հայկական շահը կրկին զոհաբերում ենԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ–ի ռազմական կոմիտեի նիստինԿառավարության նիստի օրակարգում 25 հարց է, որից 22-ը չի զեկուցվում. ևս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)Աստղագուշակ՝ հունվարի 16-ի համարՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօրՔաղցկեղը նահանջում է. նոր դեղամիջոց է հայտնաբերվելՈվ է գլխավոր հարկադիրը.ՄանրամասներԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՍիրո Ամիրխանյանը՝ գլխավոր հարկադիր կատարողԲեյրութում հայ է սպանվելԻնչպե՞ս է կոչվում պետական գումարը մոտ 1,5 տարի շահագործելը․ Քրիստինա ՆազարյանՈւմ խնամքին կմնա փոքրիկը. Անդրեի ու Անիի սկանդալային բաժանման բացառիկ մանրամասներըԿապել են մահճակալին, ծեծել եւ զենք գործադրելով սպանել. Նախօրեին դաժան սպանություն է տեղի ունեցել«Հրապարակ». Նոր ֆորմատի փնտրտուքներով«Նապոլիի» մարզական տնօրենը` Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին«Ժողովուրդ». Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառելՌուսական բանակը կտրել է Դնեպրոպետրովսկ-Պոկրովսկ երկաթգիծը. Ուկրաինական ԳՇ-ի ռեսուրս (Քարտեզ)Չասով Յարում Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը փլուզվել է. Ուկրաինական ռազմական աղբյուրներ«Հրապարակ». Աղազարյանի «էվակուացումը» շարունակվում է«Փաստ». Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետոԻշխանական պատգամավորները Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել. հարցեր ու անհանգստություններ ունեն. «Ժողովուրդ»Յուլիա Տիմոշենկո. Ուկրաինան վերածվում է ապագա չունեցող երկրիԷնպես չանեք կին մարզպետներ նշանակեմ, որ խելքներդ գլուխներդ գա. Փաշինյանը հաթաթա է տվել մարզպետներին«Հրապարակ». ԵՄ-ի հարցով չեն շտապում. Անհանգստություններ իշխող թիմում«Փաստ». Հայաստանը ոմանց համար դարձել է «խոպա՞ն»Հայնի է Վազգեն Սարգսյան ֆիլմի մանրամասներն ու պրեմիերայի օրը․ ԼուսանկարԿբավարարի արդյոք դատարանը նախաքննական մարմնի միջնորդությունը` Ռուստամ Գասպարյանի եղբոր գործով. «Ժողովուրդ»Ադրբեջանի նախագահը հայտնվեց շատ վատ վիճակում. Ռուսական աղբյուրԱյդ օրը Մհերը պետք է Երևան գшր, կարևոր հшնդիպում կար, կшպն ընդհшտվեց ու դրանից հետո նրшից այլևս լուր չունեինք․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ուկրաինական բանակի համար չաձազանց վտանգավոր եւս մեկ հեռանկար է ստեղծվել (Քարտեզ)Պոկրովսկում և Բոլշայա Նովոսիլկայում իրավիճակն այլևս չի գտնվում ուկրաինական հրամանատարության վերահսկողության տակ. Ուկրաինական պատգամավորԻնչ է սպասվում ռուսական թատրոնում հունվարինԿհամաձայնեի. Վալերի Ծառուկյանը` Հայաստանի կամ Ռուսաստանի հավաքականից հրավեր ստանալու մասինԻնչ է սպասվում փետրվարին Պարոնյանի անվան թատրոնումՏրանսպորտի վարորդները խոստանում են Ավինյանին փետրվարյան «անակնկալներ»ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի իրական արժեքը. ինչ հետևանք է այն ունեցել Վրաստանի ու Աֆղանստանի համարՄՈՍԿՎԱՆ ԵՎ ԹԵՀՐԱՆԸ ՉԵՆ ՀԱՆՁՆԻ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸԱրեւմտամետների շարքերում կատաղի պայքար է սկսվելԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ՆԻԿՈԼԻ «ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ» ԼԱՎ ՀՈՏ ՉԻ ԳԱԼԻՍԱննա Հակոբյանի արշավի հետեւում՝ նաեւ հակաեկեղեցականներն ենՀրապարակվել է կործանված ադրբեջանական AZAL ինքնաթիռի օդաչուների խոսակցությունների ամբողջական վերծանումը Ուկրաինայի խնդիրն այն չէ, որ փողը վերջանում է, այլ այն, որ ուկրաինացիներն են վերջանում. Թրամփի պետքարտուղարՈրքան էլ աբսուրդ է, Ռուսաստանի փողերով Հայաստանում իրականացնում են հակառուսական քարոզ. Արա ՎարդանյանԻնչ է սպասվում հունվարին Պարոնյանի անվան թատրոնումՀայաստանի Ուկրաինացումը եվրոինտեգրման քողի տակ կամ պանթուրքիզմի վերականգնման կամուրջ. ԴանիելյանՓա­շին­յա­նը հաս­կաց­րել է` Նա­րե­կի թե­ման չդնեն-չվերց­նեն. ԲԱՄԲԱՍԱՆՔ«Տա­վա­րիշ­չի» եվ­րո­պա­ցի­ներ, շտա­պե՛ք ու­սա­նել ռու­սաց լե­զու. ԶԱՐՄԱՆՔ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top