ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԽԱՂԱՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ Վահան Բիչախչյանը` «Լեգիայի» ֆուտբոլիստ Հիմա էլ Ադրբեջանը տարածքային պահանջներ է հնչեցնում Իրանի նկատմամբ հյուսիս-արեւելյան քաղաքները կոչելով որպես «Ադրբեջանի պատմական հողեր» (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպումներ է ունեցել Հունաստանի և Վրաստանի, առանձնազրույցներ՝ Ֆրանսիայի ու Շվեդիայի պաշտպանության շտաբների պետերի հետ Մենք հանգիստ սպասում ենք, որ Թրամփը կստանձնի իր պաշտոնը, նոր միայն կխոսենք շփումների մասին․ Պուտինի օգնական Դատարանը տնային կալանքի որոշում է կայացրել հերոսի տնից գողություն կատարող կասկածյալի նկատմամբ Պատրաստված զինվորականի դերը կարևոր է բանակի պաշտպանունակության ամրապնդման համար․ գնդապետ Մանգասարյան Անգամ Եվրամիության անդամ երկրներն են ասում, որ Հայաստանը դեռ շատ հեռու է ԵՄ անդամ լինելուց. Գառնիկ Դանիելյան ՊՆ-ում ստեղծագործական շարադրությունների համաբանակային օլիմպիադայի հաղթողներին են պարգևատրել

Պատկան մարմինները սրան ուշադրություն պետք է դարձնեն ու շատ խիստ. Գրիգոր Բալասանյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ն անդրադարձել էր, որ հայ նացիստական «Հոսանք» ​​կազմակերպությունը դեկտեմբերի 18-ին պատրաստվում է իր առաջին համաժողովն անցկացնել «Էլիտ-պլազա բիզնես կենտրոն»-ում: Հիշեցնենք, որ խոսքն ԱՄՆ քաղաքացի Հայկ Նազարյանի առաջնորդած «Հոսանք»-ի մասին է, որը հանրությանը հայտնի դարձավ 2024-ի հունվարի 1-ին, երբ Երեւանի կենտրոնում երթ անցկացրեցին՝ ֆաշիստական սվաստիկայով, դրոշներով, հիտլերյան ժեստերով, ապա Գարեգին Նժդեհի արձանի մոտ զուգահեռներ տարան հերոսի եւ ուկրաինացի նացիստական դահիճ Ստեփան Բանդերայի միջեւ (ընդգծենք, որ Նժդեհն ու Բանդերան ընդամենը մեկ ընդհանրություն ունեն՝ ծնվել են նույն օրը՝ հունվարի 1-ին): Ընդ որում՝ այս ամենն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա տեղի է ունենում իրավապահ մարմինների ու իշխանության՝ լուռ համաձայնությամբ: Այս մասին զրուցել ենք ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

— Ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակ հայ ազգի շարքերում հանկարծ հայտնվում է ֆաշիստական կազմակերպություն հերիք չէ, մի հատ էլ վերջիններս պատրաստվում են համաժողով անցկացնել:

— Իհարկե, մտահոգիչ է եւ զարմանալի, որ հենց այս պահին է այդ կազմակերպությունը այսպես հանկարծ գլուխ բարձրացնում: Հայաստանի այս ծանր վիճակում մեզ միայն այդ ուղղությունն էր պակասում, ինչպես ասում են՝ «լիարժեք կյանքով» ապրելու համար: Իսկ եթե ավելի լուրջ մոտենանք հարցին, ապա, իսկապես, պետք է նշենք, որ խնդիր կա, որովհետեւ այն, ինչ կատարվում է այսօր Ուկրաինայում, համենայն դեպս, հրապարակայնորեն ներկայացվում է «դենացիֆիկացիա», այսինքն՝ ֆաշիզմի դեմ պայքար: Եվ ահա այս պահին Հայաստանում, որի ժողովուրդը 600 հազար մասնակից է տվել Երկրորդ համաշխարհային եւ Մեծ Հայրենական պատերազմին, որից շուրջ կեսը հետ չի վերադարձել, այդքան զոհերի գնով կերտած հաղթանակից հետո՝ հայ ժողովրդի երկրի մայրաքաղաքում ֆաշիստական կազմակերպությունը միջոցառում է իրականացնում: Սա վտանգավոր է ե՛ւ երկրի իմիջի, ե՛ւ նաեւ Հայաստանի անվտանգության հետ կապված: Կարծում եմ՝ պատկան մարմինները սրան ուշադրություն պետք է դարձնեն ու շատ խիստ:

— Երբ հունվարի 1-ին այս կազմակերպությունը երթ ու ակցիա իրականացրեց Երեւանի կենտրոնում, տեղի ունեցածը դատապարտեցին մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր, նույնիսկ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը, ու ընդհանրապես՝ հանրային լայն արձագանքի շնորհիվ՝ թվում էր, թե հայ իրավապահները դասեր կքաղեն կատարվածից, մինչդեռ պարզվում է, որ՝ ոչ: Փաստորեն, 3 տարի է այս կազմակերպությունը գործում է, եւ իրավապահները չեն միջամտում, քաղաքական ուժերը հետեւողականություն չեն դրսեւորում:

— Այսօր խորհրդարանական ընդդիմության մաս են կազմում երկու կուսակցություն, որոնք, ամեն դեպքում, ներկայացվում են, որպես ազգային կուսակցություններ, խոսքը Հայ Հեղափոխական Դաշնակցության  եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության մասին է: Բայց զարմանալիորեն խորհրդարանական ընդդիմությունը ոչ մի ձայն դեռ չի հանում, ինչպես եւ իշխանությունը: Ավելին՝ օրերս ՀՀ փոխարտգործնախարարի մասնակցությամբ ինչ-որ միջոցառման ժամանակ, ըստ մամուլում գրված տեղեկատվության, Նժդեհի հետ կապված որակումներ էր հայտնել՝ համեմատելով ֆաշիստների հետ: Ինքս չեմ լսել, բայց մամուլում ասվածի մոտավոր կոնտեքստն այդպիսին էր: Այսինքն՝ այդքանից հետո՝ Հայաստանում նախատեսվում է իրականացնել հավաք, որը կազմակերպում է հենց ֆաշիստական կազմակերպություն: Սա մի փոքր  տարակուսանք է առաջացնում:

Գուցե այս խառնաշփոթի պատճառն այն է, որ իրե՞նք էլ չեն գիտակցում, թե ո՞րն է ազգայինի ու ֆաշիստականի ջրբաժանը:

— Մի բան ակնհայտ է եւ դա նոր չէ, այլ ունի հարյումամյակների պատմություն: Ազգային կուսակցություններն՝ այո՛, պետք են, եւ ազգայինի վրա պետք է պետությունն իր զարգացումն ամրացնի եւ հիմվի դրա վրա: Իսկ ազգայնականությունը վտանգ է ներկայացնում ցանկացած պետության, այդ թվում նաեւ Հայաստանի համար: 98 տոկոս միատարր բնակչություն ունեցող Հայաստանում նոնսենս է ազգայնականությունը: Սովորաբար ֆաշիստական եւ ազգայնական աջ ծայրահեղական խմբավորումներ, կուսակցություններ ստեղծվում են բազմաազգ պետություններում, ռուսերեն ասած՝ տիտուլային ազգին պաշտպանելու համար: Բայց Հայաստանում տիտուլային ազգը հայ ժողովուրդն է, որը կազմում է բնակչության 99 տոկոսն, այսինքն՝ մենք ումի՞ց ենք  պաշտպանելու հայ ժողովրդին, հայ ժողովրդի՞ց:  Սա կարծում եմ՝ արտաքին քաղաքական  սադրանքի է նման, ովքեր կազմակերպում են  եւ ովքեր ֆինանսավորում են այս ամենը: Հետեւապես, սրան պետք է խստիվ գնահատական տրվի՝ ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության կողմից։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋԽԱՂԱՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆՎահան Բիչախչյանը` «Լեգիայի» ֆուտբոլիստՀիմա էլ Ադրբեջանը տարածքային պահանջներ է հնչեցնում Իրանի նկատմամբ հյուսիս-արեւելյան քաղաքները կոչելով որպես «Ադրբեջանի պատմական հողեր» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպումներ է ունեցել Հունաստանի և Վրաստանի, առանձնազրույցներ՝ Ֆրանսիայի ու Շվեդիայի պաշտպանության շտաբների պետերի հետՄենք հանգիստ սպասում ենք, որ Թրամփը կստանձնի իր պաշտոնը, նոր միայն կխոսենք շփումների մասին․ Պուտինի օգնականԴատարանը տնային կալանքի որոշում է կայացրել հերոսի տնից գողություն կատարող կասկածյալի նկատմամբՊատրաստված զինվորականի դերը կարևոր է բանակի պաշտպանունակության ամրապնդման համար․ գնդապետ ՄանգասարյանԱնգամ Եվրամիության անդամ երկրներն են ասում, որ Հայաստանը դեռ շատ հեռու է ԵՄ անդամ լինելուց. Գառնիկ ԴանիելյանԳրիպի նոր շտամների ավելի քան 80%-ը ծագում է Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում․ NatCom ՊՆ-ում ստեղծագործական շարադրությունների համաբանակային օլիմպիադայի հաղթողներին են պարգևատրելՔնաբերների օգտագործումը կարող է բացասական ազդեցություն ունենալ ուղեղի աշխատանքի վրա. CellԻնչպե՞ս և ինչու են նեյտրոնային աստղերի վրա գտնվող լեռները աղավաղում տարածությունն ու ժամանակըՌուբեն Վարդանյանի հայտարարությունը բաքվի բանտիցԳիտնականները նոր լազերային տեխնոլոգիաների միջոցով Պերուի հնագույն մումիաների վրա բարդ դաջվածքներ են հայտնաբերելA ուժը մեզ սպառնացել է, մենք կանչել ենք b ուժին դրա դեմը առնելու համար, հետո ինչ-որ պահի a և b ուժերը սկսել են գործակցել միմյանց հետ. ՓաշինյանԳիտնականները փոխադարձ կապ են հայտնաբերել սենյակի օդի ջերմաստիճանի եւ տարեցների կոգնիտիվ ունակությունների միջեւԳեղարքունիքում տղամարդը սեռական հարաբերություն է ունեցել 13 տարեկան աղջկա հետ․ երեխային հիվանդանոց են տեղափոխելՕլիմպիական խաղերի մեդալակիրներն կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունիցՀայաստանը և Ադրբեջանը սահմանազատումը կսկսեն հյուսիսային հատվածից՝ ՀՀ-ի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետիցԱուտիզմը չի փոխում ուսուցանման մեխանիզմները. Brain ResearchՍնունդ, որը կօգնի ձեզ թողնել ծխելը«Այո, մենք բաժանվել ենք»… Էռնեստ Հովհաննիսյանը հաստատել է, որ ամուսնալուծվել է. ԲԱՑԱՌԻԿԳիտնականները Կովկասում «մեգաամրոց» են հայտնաբերելԶախարովան սկսել է չինարեն խոսելՀայաստանում «ռևանշիuտական միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար. ԲայրամովՆոր պահանջ ոչ-ներգաղթային վիզայի բոլոր դիմորդների համար․ ԱՄՆ դեսպանատունՍուրեն Պապիկյանն ու ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության առնչվող հարցերԵրբեք չի քննարկվել Հայաստանում արտատարածքային միջանցքների ստեղծման հարցը․ ԶախարովաՎրաստանի վարչապետը կայցելի ԱդրբեջանՀարավային Կովկասի քաղաքական քարտեզը կորոշվի առաջիկա տարիներին. Ալեքսանդր ԿրիլովԿանադան պատրաստվում է 105 մլրդ դոլարի մաքսատուրքեր սահմանել ամերիկյան ապրանքների վրա․ BloombergՀայաստան-ԱՄՆ համագործակցությունը սպառնալիք է Ռուսաստանի շահերին Կովկասում․ ՍոբոլևՍպասում ենք ԵՄ դիվանագիտության բարձր ներկայացուցիչ Կալասի Հայաստան այցին. ՀՀ ԱԳՆԱյս տարի ՀՀ դեսպանություն կբացվի Հունգարիայում և Հունգարիայի դեսպանություն՝ ՀՀ-ում. ԱԳ փոխնախարարՆոր մանրամասներ՝ Վրաստանի նախկին վարչապետին ծեծի ենթարկելու գործից (տեսանյութ)Բայդենն առաջարկում է նախագահներին զրկել անձեռնմխելիությունիցՀութիները հայտարարել են, որ կդադարեն հրետակոծել ԻսրայելըՄասկն օգնել է ազատ արձակել իտալացի լրագրողինՄԻԵԴ-ը Վրաստանին արգելում է արտահանձնել Բաքվի պահանջով կալանավորված լրագրողինԱվինյանը արդյո՞ք կատարել է իր խոստումը (տեսանյութ)Բայդենը վիճել է Թրամփի հետ ՀԱՄԱՍ-ի գործարքի շուրջԵրևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինըՉի կարելի սեփական PR-ի համար այս համաձայնագրի ստորագրումը դարձնել գործընկերոջը վատ վիճակի մեջ դնելու գործիք. ՍարգսյանԱյսօր Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Պայմանագիրը կարող է ստորագրվել Մոսկվայում՝ հունվարի 17-ին․ Հակոբ ԲադալյանՀՀ-ԱՄՆ փաստաթղթում խուսափել են «բռնի տեղահանում» եզրույթից, հայկական շահը կրկին զոհաբերում ենԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ–ի ռազմական կոմիտեի նիստինԿառավարության նիստի օրակարգում 25 հարց է, որից 22-ը չի զեկուցվում. ևս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top