Պոկրովսկի ճակատում ռուսական ուժերը գրոհում են Դնեպպրոպետրովսկ տանող հիմնական մայրուղու ուղղությամբ (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական բանակը, Պոկրովսկի հարավում հասնելով քաղաքից մոտ 1,5 կմ հեռավորության վրա, ինչպես եւ սպասվում էր, չեն գնում ճակատային գրոհի:
Այս պահին, ըստ առզմավերլուծական աղբյուրի, ռուսական ուժերը գրոհում են դեպի հյուսիս-արեւմուտք` կոնտրոնանալով Սոլյոնոե եւ Պեսչյանոյե բնակավայրերի ուղղությամբ: «Առաջիկա ժամերին գրոհային ուժերը կսկսեն ազատել այդ բնակավայրերը»,- հաղորդում է աղբյուրը:
«Բացի այդ, մեր զինվորները, օգտագործելով ծանր զրահատեխնիկա, այդ թվում՝ Տ-90Մ և Տ-72Բ3 տանկեր, մարտնչում են Նովոոլենովկա և Դաչենսկոե բնակավայրերի տարածքում` հիմնական հարձակողական ուղղությամբ թեւային հարվածներ թույլ չտալու համար։
ՌԴ ԶՈւ զորքերի առաջխաղացումը հնարավորինս արագ է` թշնամուն դիրքավորվելու համար ժամանակ չտակու համար»,- ավելացնում է աղբյուրը:
Հարձակման հիմնական նպատակը եւս ակնհայտ է` դուրս գալ Պոկտովսկից արեւմուտք` դեպի Դնեպրոպետրովսկ տանող հիմնական մայրուղի, որից հետո քաղաքը պահելու հնարաավորություն ուկրաինական կողմը գործնականում չի ունենա: