Մի օր Արեգի հետ հաղթահարեցինք վախն ու ընկերացանք Օվկիանի հետ. Նազենի Հովհաննիսյանի շնորհավորանքը Քրիստինե Պեպելյանի որդուն
Քրիստինե Պեպելյանի որդին՝ Արեգը, երեկ նշել է ծննդյան տարեդարձը: Այս առիթով Նազենի Հովհաննիսյանն Արեգին նվիրված հատուկ գրառմամբ է հանդես եկել՝ շնորհավորելով նրա տարեդարձն ու պատմելով, թե ինչպես են միասին հաղթահարել վախն ու «ընկերացել օվկիանի հետ»:
«Երեկ իմ քաղցր Արեգի ծնունդն էր... Շնորհավոր ծնունդդ ձագուկ ջան, @christinepepelyanofficial-ի ու մեր երջանկությունն ես, ժպիտն ու Սերը: Ճառագի՜ր երջանկությամբ:
Մի օր Արեգի հետ հաղթահարեցինք վախն ու ընկերացանք Օվկիանի հետ:
Ալիքները սառն էին, բայց բարի.... վստահեց ինձ, հետո ծանոթացավ Օվկիանի հետ, հետո Սիրեց...
Կյանքում էլ է պետք կարողանալ ներս նայել, վախերի աչքերի մեջ ու .... ընկերանալ նրանց հետ, որ Հաշտ դառնաս:
Ուր էլ գնանք՝ մեզ ենք տանում հետներս... անհաշտությունը Երկրից չի, ներսից է:
Հ.Գ. Ուղղակի պետք է մի օր մեկը ժամանակին բռնի, որ չընկնես: Ու անհայտությունը կարող է օվկիանի պես լինել. գուցե Սեր գտնես»,-գրել է Նազենին:
Հրապարակմանն ուղեկցող տեսանյութում հաղորդավարուհին ու տղան օվկիանոսի ֆոնին են: Նրանց ոտքերը ջրի մեջ են: Սկզբում Արեգը վախենում է ալիքներից ու փախչում, իսկ հաջորդ դրվագում Նազենիի հետ միասին քայլում է օվկիանոսի ջրի մեջ: