Սարգիս Ադամյանը խնդիրներ ունի թիմում.Kicker
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Kicker-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունն այլևս հույսեր չի կապում 31-ամյա խաղացողի հետ։ Հավանականություն կա, որ Ադամյանը վարձավճարով կտեղփոխվի այլ ակումբ, սակայն աշխատավարձի բարձր պահանջների պատճառով նա կարող է մնալ թիմում առանց հետագա խաղային պրակտիկայի։
Ադամյանը «Քյոլնում» հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։ Երկրորդ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը 6 հանդիպում է անցկացրել «այծերի» կազմում՝ չխփելով ոչ մի գոլ։ Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը գերմանական ակումբի հետ հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։