Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի երկրպագուները Երևանի «Նոայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի խաղից առաջ այցելել են Ծիծեռնակաբերդ:
«Ոչ միայն մեր երկու ակումբների միջև են հաստատվել գործընկերային ամուր կապեր, այլ նաև մեր երկրպագուների։
Այսօր «Նոայի» և ԱՊՕԷԼ-ի երկրպագուները միասին այցելել են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին»: Միասին մենք ուժեղ ենք»,- նշված է «Նոայի» սոցցանցերում։