Լոս Անջելեսում գնահատել են անտառային հրդեհների պատճառած վնասը ՈւՂԻՂ. Փաշինյանը Դավոսում է Օպերային թատրոնի, պատկերասրահի, անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան Զելենսկու՝ Դավոսում ելույթը քննադատությունների ալիք է բարձրացրել․ FT Մեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Ղրղզստանի ԱԳ նախարարի հետ Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց Մենք միայն տուգանքի մատերիալ ենք․ տնտեսվարողը փորձեց մտնել կառավարության շենք (տեսանյութ) Բյուջեն ուտում են Նիկոլն ու իր շրջապատը. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Լոս Անջելեսից ավելի քան 30 000 մարդ կտարհանվի Թրամփը կարող է դադարեցնել որոշ հետազոտությունների ֆինանսավորումը

Ոչ թե գնդակահարության պատ, այլ հաղորդում ծանր հանցագործությունների մասին. Հայկ Դեմոյան

Հասարակություն

Պատմաբան Հայկ Դեմոյանը իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանների նկատմամբ ծանրագույն մեղադրանքներ է ներկայացրել՝ արձագանքելով Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, որ այսպես կոչված գնդակահարության պատի տակ կարող են քաղաքացիները գրել իրենց դժգոհություններն ու մեղադրանքները:

«Պարոնայք Փաշինյաններ,սոսկալի լավ առիթ ու հնարավորություն ընձեռեցիք Ձեր վեցամյա գործունեությանը մանրամասնորեն ու հանգամանալի անդրադառնալու համար: Ես, հոգու խորքում մարդասեր ու բարի ՀՀ քաղաքացիս, իմ համեստ ներդրումն եմ ցանկանում բերել մեր երկրում հենց ձեր ու ձեզ սատարողների գործունեության հետևանքով ստեղծված իրավիճակը պատմության համար արձանագրելու և ապագա պատմաբաններին փոխանցելու համար: Դա կարևոր առաքելություն է, որի իմաստն ու նշանակությունը չեք հասկանա, ինչպես և չեն հասկանա ձեր շրջապատում գտնվող պատմաբան-կեղծարարներն ու սպասարկու մտավորականները:

Այժմ ըստ էության ու բովանդակության ներկայացնեմ այն ծանրագույն մեղադրանքները, որոնց համար պատիժն ու դրա չափը ոչ ես եմ որոշում, ոչ էլ դուք, այլ ՀՀ գործող օրենքները:

  1. Վաղորոք ծրագրված և նախապատրաստված հակապետական ու հակասահմանադրական գործողության մեջ ներքաշվելու, տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիների ցանկություններն ու նպատակները շահագործելու և այդ եղանակով շինծու իշխանափոխության ծրագրի մեջ գործուն մասնակցություն ունենալու համար:
  2. Կանխորոշված ելքով պատերազմ հրահրելու, այդ պատերազմի սանձազերծման ու դրա հնարավոր հետևանքների մասին հասարակությանը չիրազեկելու, պատերազմի ընթացքում ռազմական և պետական գաղտնիքներ հրապարակելու, գիտակցաբար հարյուրավոր հայրենասեր հայ երիտասարդների դեպի ստույգ մահն ուղղորդելու համար:
  3. Դուք մեղադրվում եք բազմաթիվ գործողություններով ու հայտարարություններով արցախահայության դեմ իրագործված ցեղասպանության ծրագրին մասնակցություն ունենալու մեջ: Դրա ամենացցուն ապացույցը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության տակ մինչ օրս «փայլող» ձեր ստորագրությունն է:
  4. Դուք և ձեր թիմակիցները, ի հակադրումն ՀՀ տարածքային անձեռնմխելիությունն ապահովելու ՀՀ Սահմանադրության պահանջի և երկրի ռազմակալված տարածքները շուտափույթ ազատագրելու անհրաժեշտության, վտանգավոր ու անհիմն հայտարարություններով թշնամի երկրին նոր տարածքներ գրավելու համար պարարտ հող եք նախապատրաստում:
  5. Դուք և ձեր հովանավորյալները ոչ միայն մսխել եք վերջին երեք տասնամյակներում բազմաթիվ զոհողությունների ու զրկանքների գնով ձեռք բերվածը, այլև բոլոր ասպարեզներում ու բոլոր ոլորտներում էլ ավելի խոցելի եք դարձրել ՀՀ անվտանգությունն ու ապագան՝ հենց ձեր կերպարով ստորացնելով հազարամյակների պատմական ժառանգություն ու մշակույթ ունեցող հայ ժողովրդին:
  6. Դուք վերածվել եք Ադրբեջանի ու Թուրքիայի ազդեցության գործակալ-խոսնակի, ձեր հայտարարություններով և ահաբեկումներով հող նախապատրաստելով ապագայում նոր կորուստների ու զիջումների համար:
  7. Միայն ձեր նման տիպարը կարող է նստել հազարավոր հայ երիտասարդների կոտորածի ու խեղման համար պատասխանատու երկրի առաջնորդի կողքին ու հումոր անելով ժպտա ու ծիծաղի: Դա նույնպես պատասխանատվություն է ենթադրում:
  8. Դուք ձեր թիմակիցներով հանդերձ էլ ավելի ամրացրեցիք ու նոր գույներով հարստացրեցիք մեր երկրում վաղուց ձևավորված համակարգային կոռուպցիան, հովանավորչությունը, ընտրովի և, ըստ էության, հանցավոր արդարադատության համակարգը: Դուք դարձաք հանցագործություններ կոծկելու, սպանություններ չբացահայտելու արատավոր համակարգի գլխավոր երաշխավորն ու խորհրդանշանը:
  9. Դուք, ձեր նախարարներով հանդերձ, փորձում եք կրթության ու գիտության ոլորտում ներդնել ձեր մտավոր կարողություններից ու ունակություններից վեր նախագծեր հիմքում ունենալով քրեաօլիգարխական համակարգին եկամտի նոր աղբյուրների ապահովումն ու սպասարկումը: Դա նույնպես համարվում է հանցագործություն
  10. Դպրոցական պատմության և մյուս առարկաների դասագրքերի ապաշնորհ պատրաստումը, բազմաթիվ կոռուպցիոն ռիսկերն ու մասնագետ-գիտնականներին ստորագույն ձևերով ահաբեկելը դարձավ ձեր քաղաքական թիմի հիմնական այցեքարտը:
  11. Դուք մեղադրվում եք հասարակության բևեռացման, այլանդակ նոր բարքեր ներդնելու, էժանագին մանիպուլյացիաներով երկիր կառավարելու, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերը գիտակցաբար թուլացնելու ու խարխլելու համար:
  12. Դուք ղեկավարում եք քաղաքական շինծու մի միավոր, որի անդամներից շատերը ժամանակին հավաքագրվել են հանցավոր գործունեության հիմքով ու համասեռամոլ կյանք վարելու մեղադրանքով:
  13. Դուք մեղադրվում եք ազգային ու պետական խորհրդանշանները ծանակելու, հայոց պատմության հարցերի և ազգային հիշողության շուրջ ոչ մասնագիտական ու իր բնույթով այլանդակ որոշումներ ընդունելու և դրանց սպասարկման համար բարոյական նկարագրից զուրկ կեղծ մտավորականների ներքաշելու մեջ:
  14. Ձեր հայտարարություններով դուք բազմաթիվ անգամ ժխտեցիք ու հարցականի տակ դրեցիք Հայոց ցեղասպանության պատմական փաստը, հարյուր հազարավոր հայորդիների տառապանքն ու դաժան ճակատագիրը վերածելով պարզունակ ու փողոցային լրագրողական մեկնաբանության:
  15. Դուք և ձեր համակիրները վերջին տարիներին ապականեցրիք ու հարաբերականացրեցիք Հայոց ցեղասպանության հիշողությունն ու Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրը՝ իզուր փորձելով այդ կերպ սիրաշահել ցեղասպանությունն այլ եղանակներով շարունակող Թուրքիային:
  16. Հենց դուք եք մեղադրվում Հայոց ցեղասպանոթյան թանգարան-ինստիտուտում ձեր իսկ որոշումով ստեղծած Հոգաբարձուների խորհրդի կազմում գողության ու այլ հանցագործությունների մեջ կասկածվող անձանց ներդնելու, այդ հանցագործությունների վերաբերյալ գրավոր հարցումներին չպատասխանելու ու բազմաթիվ այլ հանցագործություններ կոծկելու համար:
  17. Հանդիսանալով ՀԱՅԱՍՏԱՆ համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ, անձամբ պատասխանատվութուն եք կրում հիմնադրամի միջոցով հավաքագրված ու անհայտացած գումարների համար, մինչ հանրությանը սպառիչ տեղեկություն կտրամադրվի դրանց հետագա ճակատագրի վերաբերյալ:
  18. Դուք եք կրում ողջ պատասխանատվությունը կադրային խայտառակ քաղաքականության համար, որի հետևանքով հարաբերականացվել է պետական կառավարում կոչվածն ու պետականաստեղծ գործընթացները: Բախտախնդիրների ու պատեհապաշտների առատությունը ձեր քաղաքական թիմում մեր երկրի ապագան դարձնում են էլ ավելի մշուշոտ ու որևէ երաշխիքից զուրկ:
  19. Հենց ձեր համակրներն ու ձեր կողմից խայտառակ եղանակով իրականացված իշխանազավթման գործընթացը սպասարկող անձինք են առատ նյութ տալիս թշնամի երկրի հակահայ քարոզչությանը, որի համար նույնպես պատասխանատվություն եք կրելու: Դուք և ձեզ սատարողներն ու սպասարկողները Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, ի մասնավորի` տեղեկատվական անվտանգությունը խաթարող հիմնական անձինք եք, մի բան, որի նախադեպը չկա համաշխարհային պատմության մեջ:
  20. Դուք եք կրում հղի հայ կնոջն ու ԱՊԱԳԱ ՀՀ քաղաքացուն սպանելու ողջ պատասխանատվությունը և դա ամենամեծ ու ողբալի խորհրդանշանն է, որը որպես խարան կրելու եք ձեր ողջ կյանքում:

Հայ ժողովրդի ու նրա կերտած պետականության հենց այս սև էջերն եք շարունակում լցնել ու լրացնել, ձեզ սպասարկող ինքնությունից ու արժանապատվությունից զուրկ վայ-մտավորականներով հանդերձ…

Ինչ վերաբերում է գնդակահարությանը և հարմար պատին, ապա ազատ զգացեք ինքնուրույն որոշելու, թե ինչ տրամաչափի գնդակ կնախընտրեիք այս պարագայում: Ես քրիստոնեաբար հրաժարվում եմ ձեզ գնդակահարելուց, քանի որ ըստ ՀՀ գործող օրենքների, խիստ ցանկալի եմ դիտում ձեզ ցմահ ազատազրկելը, որպես ազգային դավաճանության և հայկական պետականության լուծարման գործին լծված անձի դեմ կիրառվելիք պատժի կենդանի ապացույց»:






Լոս Անջելեսում գնահատել են անտառային հրդեհների պատճառած վնասըՈւՂԻՂ. Փաշինյանը Դավոսում էՕպերային թատրոնի, պատկերասրահի, անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. ՊապյանԶելենսկու՝ Դավոսում ելույթը քննադատությունների ալիք է բարձրացրել․ FTՄեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Ղրղզստանի ԱԳ նախարարի հետՍեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեցՄենք միայն տուգանքի մատերիալ ենք․ տնտեսվարողը փորձեց մտնել կառավարության շենք (տեսանյութ)Բյուջեն ուտում են Նիկոլն ու իր շրջապատը. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Լոս Անջելեսից ավելի քան 30 000 մարդ կտարհանվիԹրամփը կարող է դադարեցնել որոշ հետազոտությունների ֆինանսավորումըԱնհետ կորած 22 զինծառայողների ընտանիքները ևս մեկ ամիս կստանան 300-հազարական դրամի աջակցությունը«Ֆոտոլուրը» դատարանում հաղթեց 1in.am-ինԱռևտրականները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնումՀԱՊԿ հեղինակությունը կշարունակի մնալ կասկածի տակ. քիչ հավանական է՝ կապերի սառեցման հիմքերը կվերանանՈւՂԻՂ. Կառավարության հերթական նիստըՈ՞ր եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամ շեմը և ո՞ր դեպքում պետք է դրանք ներառել հայտարարագրում2025-ը հանգիստ տարի չի լինի. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՀայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը բարձրացավ, հիմա արդեն կարգավորվելու ժամանակահատվածն է. ՍուքիասյանԿառավարության նիստի օրակարգում 26 հարց է, որից 23-ը չի զեկուցվում (ուղիղ)Հասանք Ցյուրիխ, անձրև է գալիս, բայց շատ ուժեղ չի. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելԱյս պահին բացառում եմ ռազմական էսկալացիան. Հայաստանն աջակիցներ շատ ունի. Խաչատուր ՍուքիասյանԻշխանությունն այս ընթացքում փորձելու է դաշտը լցնել տարաբնույթ կեղծ թեմաներով, որպեսզի սահմանազատման թեման մնա ստվերում. ԱբրահամյանԱյս պահին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման հավանականությունը բարձր չէ. ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունԳևորգ Կասպարովի որդին հանդիպել և լուսանկարվել է Մխիթարյանի հետ(ֆոտո)Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՏիկնիզյանը կարող է հեռանալ «Լոկոմոտիվից», եթե պայմանը չբավարարվի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՅուրաքանչյուր ապացույց հետազոտելիս ի հայտ են գալիս նորանոր «անհայտներ». Ինչ է պարզվել 15 զինվորի ողջ-ողջ այրվելու փաստից 3 տարի անցՉԼ. ՊՍԺ-ն հաղթեց «Մանչեսթեր Սիթիին», «Ռեալը»` «Զալցբուրգին», «Ինտերը»` «Սպարտա Պրահային»(տեսանյութ)Չեմպիոնների լիգա. 9 թիմ զրկվել է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից(ֆոտո)Օրվա խորհուրդ. hունվարի 23Լոս Անջելեսում նոր հրդեհ է սկսվել (Տեսանյութ)«Հրապարակ». Շտապում են ԵվրոպաՈ՞վ է բանտախուցը կիսում Արկադի Ղուկասյանի հետ․ գերիներն այսօր տուն են զանգահարել «Ժողովուրդ». Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար«Փաստ» . «Արդարադատության նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին»Նիկոլ Փաշինյանը Աննայի հետ մեկնել է Դավոս (վիդեո)Թրամփը Բոլթոնին զրկել է անվտանգության պետական պահպանությունիցԲրիտանիան դեմ է Թրամփի՝ Ուկրաինայում պատերազմը որքան հնարավոր է շուտ դադարեցնելու խոստմանը. The Times«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի դեմ նոր արշավանքների կազմակերպողը «Գեբելսն» է«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշումՈ՞ր եկամուտներին է վերաբերում 300 000 դրամի շեմը․ ՊԵԿ պարզաբանումը«Փաստ». Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել»«Հրապարակ». Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները«Ժողովուրդ». Մարտուն Գրիգորյանը անակնկալի է բերել իշխանություններին. մտադիր է առաջադրվել Գյումրու ընտրություններում«Փաստ». Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունըԱրեգակի վրա տեղի է ունեցել «սարսափելի սև արտանետում» (Տեսանյութ)Այն, ինչ տեղի է ունենում ԱՄՆ-ում, Արևմուտքը պառակտում է երկու բևեռի. Ալեքսանդր ԴուգինԹրամփն իր հատուկ բանագնաց կարգադրել է` Ուկրաինայի հակամարտությունը լուծել 100 օրում. The Wall Street Journal
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top