«Իսկանդերը» վեր էր ածվել բալվանկայի, դրա համար էլ չգործարկվեց․Գագիկ Մելքոնյանը բացահայտում է, թե ինչու 2020թ․-ին գործի չդրվեց «Իսկանդեր» հրթիռային համակարգը Բա չիմացա՞ք. ԶԱՐՄԱՆՔ Միրզոյանը ԱԺ-ում մաստակ է բաժանում գործընկերներին Տան տղամարդը պիտի տղամարդ լինի, որ ով ուզի քո տուն չմտնի ու դուրս գա. Կարեն Հովհաննիսյան Ուրախ եմ, որ Միացյալ Նահանգներում նախկինները վերադառնում են. Արտակ Զաքարյան Այլեւս «ազգային» չի լինի. խորհրդարանն ընդունեց նախագիծը Սուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` ազատ ռեժիմով Անդոն անդրդվելի է մնացել. ԲԱՄԲԱՍԱՆՔ Մի ասեք՝ պետությունը մտնում ա մեր գրպանը, պետությունը ձերն ա, էդ ձեռքը ձերն ա, եթե զգում եք գրպանում․ Փաշինյան Թրամփը պատերազմ է հայտարարել ԼԳԲՏ գաղափարախոսությանը

ՎՏԲ-ն և Տրետյակովյան պատկերասրահը 1000 բացիկ են ուղարկում աշխարհի առաջատար թանգարաններին և ԶԼՄ-ներին

Տնտեսություն

Երկարաժամկետ գործընկերներ ՎՏԲ-ն և Պետական ​​Տրետյակովյան պատկերասրահը մեկնարկել են արշավ՝ նվիրված «Передвижники» ցուցահանդեսին և Մոսկվայի Կադաշևսկայա ափին գտնվող թանգարանի նոր մասնաշենքի բացմանը: Թվով հազար Հիշատակի բացիկներ կուղարկվեն 52 երկրներ, այդ թվում՝ Հայաստան, 500 առաջատար գեղարվեստական պատկերասրահներ և առավել խոշոր թանգարաններ ու 107 երկրներում գործող 500 լրատվամիջոցներ՝ որպես միջազգային հարթությունում Ռուսաստանի հետ շարունակվող մշակութային երկխոսության կարևորության խորհրդանիշ։

 

«Տրետյակովյան պատկերասրահը ռուսական ազգային արվեստի գլխավոր թանգարանն է, որն արտացոլում է նրա բացառիկ ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ։ Մենք հպարտանում ենք ռուս արվեստագետների ինքնատիպ հանճարով, որը զգալի ներդրում ունի ազգային մշակութային ինքնության ձևավորման գործում։ ՎՏԲ-ն երկար տարիներ աջակցում է մշակույթի հանրահռչակմանն ուղղված նախագծերին երկրում և արտերկրում, և ամեն անգամ մենք ոգեշնչվում ենք Ռուսաստանի հարուստ ժառանգությամբ: Ամանորի նախօրեին մենք պատմում ենք մեր նախագծի մասին աշխարհի ամենահեղինակավոր գործընկերներին և հրավիրում նրանց Տրետյակովյան պատկերասրահի նոր գանձարան»,- նշում է ՎՏԲ բանկի ավագ փոխնախագահ Նատալյա Կոչնևան։

 

Նախագծի գաղափարը շարունակում է 19-րդ դարի պերեդվիժնիկների ավանդույթներն, ովքեր ձգտում էին արվեստը հասանելի դարձնել բոլորին, անկախ նրանց կարգավիճակից և գտնվելու վայրից: Դրա համար նրանք կազմակերպեցին գեղարվեստական ցուցահանդեսներ ամբողջ Ռուսաստանում: Նախագիծն այս առաքելությանը տալիս է միջազգային մասշտաբ՝ խոսելով արվեստի արժեքի մասին սահմաններից և շրջանակներից դուրս. ՎՏԲ բանկը և Տրետյակովյան պատկերասրահը բացիկների միջոցով աշխարհին հրավիրում են մշակութային երկխոսության. նման խորհրդանշական ժեստը կոչված է հիշեցնելու արվեստի դերը՝ որպես հաղորդակցության համընդհանուր լեզու:

 

Հիշատակի բացիկը ստեղծվել է նկարազարդող Աննա Վասիլևայի կողմից, որը հայտնի է մանկական գրքերի և թատրոնի աֆիշաների համար իր աշխատանքներով, ինչպես նաև իր թեթև ու ինքնաբուխ նկարչական ոճով։ 2021թ․-ին նա ընդգրկվել է World Illustration Awards ամենահեղինակավոր միջազգային մրցանակի կարճ ցուցակում (shortlist)։ Հաշվի առնելով, որ Տրետյակովյան պատկերասրահը մայրաքաղաքում ունի շենքերի և մասնաճյուղերի բավականին ընդարձակ աշխարհագրություն՝ բացիկի սյուժեն ստացվել է ինքնին․ ցույց է տալիս նոր մասնաշենքի գտնվելու վայրը Մոսկվայի քարտեզի վրա՝ մնացած բոլոր մասնաճյուղերի նկատմամբ, իսկ ավելի կոնկրետ՝ Յակիմանկա թաղամասը, որտեղ կենտրոնացած է շենքերի մեծ մասը: Այսպիսով, նոր մասնաշենքում առաջին ցուցահանդեսի այցելուներին մնաց հուշանվեր՝ հիշեցնող ոչ միայն խորհրդանշական ցուցահանդես, այլև թանգարանի նոր մասնաշենք նրանց այցելության մասին, որի բացումը գրեթե 20 տարվա շինարարությունից հետո դարձավ պատմական իրադարձություն Ռուսաստանի մշակութային կյանքում.

 

«2024թ․-ին Պետական ​​Տրետյակովյան պատկերասրահում կներկայացնենք տարվա գլխավոր ցուցահանդեսային նախագիծը՝ «Պերեդվիժնիկի» ցուցահանդեսը։ Իր գոյության 50 տարիների ընթացքում Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերությունը լուսավորչական գործունեությամբ ընդգրկել է Ռուսական կայսրության մի քանի տասնյակ քաղաքներ և հսկայական ազդեցություն է ունեցել լայն հանրության գեղագիտական ​​կարիքների ձևավորման վրա: Շարունակելով այդ դարաշրջանի վարպետ նկարիչների ավանդույթները և ոգեշնչված նրանց կրթական գաղափարներով՝ մենք ընդլայնում ենք մեր լսարանը և հրավիրում ոչ միայն Ռուսաստանի, այլև աշխարհի բնակիչներին այցելել Տրետյակովյան Պետական ​​Պատկերասրահի նոր մասնաշենքում ներկայացված ցուցահանդեսը», - ասում է «Պերեդվիժնիկի» ցուցահանդեսի կազմակերպիչ Տատյանա Յուդենկովան։

 

Նշում:

 

Սոցիալական պատասխանատվությունը երկար տարիներ ՎՏԲ-ի գործունեության կարևոր ուղղություններից մեկն է։ «Մշակութային երկիր» ծրագրի շրջանակներում բանկը ակտիվորեն համագործակցում է երկրի առանցքային մշակութային հաստատությունների հետ, աջակցում է նրանց նախագծերին և իրականացնում սեփական նախաձեռնությունները: ՎՏԲ-ն Տրետյակովյան պատկերասրահի հոգաբարձուների խորհրդի անդամ է 2002թ․-ից և հովանավորում է թանգարանի հիմնական ցուցահանդեսները։ Բանկի աջակցությամբ պատկերասրահում բացվել են Վալենտին Սերովի, Բորիս Կուստոդիևի, Մարկ Շագալի, Նատալյա Գոնչարովայի, Նիկոլայ Գեի, Իսահակ Լևիտանի, Իլյա Ռեպինի, Նիկոլայ Ռերիխի և այլոց եզակի ցուցահանդեսները։

 

ՎՏԲ բանկի աջակցությամբ Պետական ​​Տրետյակովյան պատկերասրահում 2024թ․-ի հոկտեմբերի 30-ից մինչև 2025թ․-ի ապրիլի 6-ը անց է կացվում մասշտաբային ցուցահանդես՝ նվիրված  Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության նկարիչ-անդամների և ցուցորդների ստեղծագործական աշխատանքին, որոնց ավանդաբար կոչում են պերեդվիժնիկներ։ Ցուցահանդեսը նվիրված է Ընկերության հիմնադրման 155-ամյակին:

 

 






«Իսկանդերը» վեր էր ածվել բալվանկայի, դրա համար էլ չգործարկվեց․Գագիկ Մելքոնյանը բացահայտում է, թե ինչու 2020թ․-ին գործի չդրվեց «Իսկանդեր» հրթիռային համակարգը Բա չիմացա՞ք. ԶԱՐՄԱՆՔՄիրզոյանը ԱԺ-ում մաստակ է բաժանում գործընկերներինՏան տղամարդը պիտի տղամարդ լինի, որ ով ուզի քո տուն չմտնի ու դուրս գա. Կարեն ՀովհաննիսյանՈւրախ եմ, որ Միացյալ Նահանգներում նախկինները վերադառնում են. Արտակ ԶաքարյանԱյլեւս «ազգային» չի լինի. խորհրդարանն ընդունեց նախագիծըՍուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` ազատ ռեժիմովԱնդոն անդրդվելի է մնացել. ԲԱՄԲԱՍԱՆՔՄի ասեք՝ պետությունը մտնում ա մեր գրպանը, պետությունը ձերն ա, էդ ձեռքը ձերն ա, եթե զգում եք գրպանում․ ՓաշինյանԹրամփը պատերազմ է հայտարարել ԼԳԲՏ գաղափարախոսությանըՊահանջում ենք անհապաղ դադարեցնել շինծու դատավարությունը, ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին և հանել նրանց դեմ ապօրինի մեղադրանքները. «Լազարյան ակումբ»Թnւրք-ադրբեջանական զnրավարժnւթյnւններն ունեն 2 առանձնահատկություն. հեշտ է կռահել, թե ինչ են պլանավորում.Վարուժան ԳեղամյանՓաշինյանի հետ հարաբերությունները երբեք այսքան լավ չեն եղել, «սև ցուցակում» չկամ. Հայկ ՍարգսյանՏունս թալանել են, տարել են գումար, ոսկյա շղթաներ, ժամացույց, վնասը 7-8 մլն դրամ է. Հրաչյա Հակոբյան (Video)Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս. Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին չի հաղորդվումԶելենսկին Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայի հանդեպ «ստի և անարդարության մեջ»Վթարի է ենթարկվել զինվորներ տեղափոխող «KamAZ»-ը․ կան վիրավորներ Տրանսպորտի գները կվերանայվեն․ Ավինյանը նոր թվեր է ներկայացրելԿառավարության որոշմամբ՝ «Սահակյանց ստուդիա»-յին զրկում են տարածքիցՓաշինյանը վաղը կմեկնի Դավոս. Ալիևն արդեն Դավոսում էԹրամփը պատրաստ է ձեռք բերել Մասկի TikTok-ըՔանի միլիոն մարդ է դիտել Թրամփի երդմնակալության արարողությունը. NielsenԷդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստԹրամփը ներողություն է պահանջում Սուրբ Պետրոս և Պողոս տաճարի եպիսկոպոսիցՄահացել է երգիչ Աբրահամ Ռուսսոյի մայրը. նա ապրում էր ԵրեւանումԻրաքը օրինականացնում է մանկահասակ ամուսնությունները․ APՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Արցախը հայկական էր, և այնտեղ ապրում էին հայերՄարդ էլ էնքան վատ մարդ լինի, որ նույնիսկ Նիկոլի ՔՊ-ն պաշտոն չտա․ ԱթանեսյանԱրցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությունը տնային կալանքը կկրի Արցախո՞ւմ (տեսանյութ)Բանավեճի եմ հրավիրում իշխանականներին՝ հայտարարագրման համակարգի թեմայով․ ԱռաքելյանԱրայիկ Հարությունյանը նոր պաշտոն ունիԲրիտանիան հորդորում է զերծ մնալ արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա ճանապարհորդություններիցԻնչ նոր բացահայտում է արել ՔՊ-ն ԲԴԽ անդամի թեկնածուի մասին. Ալեքսանդր Սիրունյանի հրաժարվելու պատճառըԳազ չի լինիԻսրայելն առաջարկել է ռուսական արտադրության զենք փոխանցել ՈւկրաինայինԹրամփը նոր պատժամիջոցներ կարող է սահմանել Ռուսաստանի դեմ (տեսանյութ)ՔՊ-ում ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը հանել է իր թեկնածությունըԹրամփը պատրաստ է հանդիպման Պուտինի հետ «ցանկացած ժամանակ, երբ նա ցանկանա»ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակումSkynet. Թրամփը հսկայական գումար՝ կես տրիլիոն դոլար է հատկացրել արհեստական ​​ինտելեկտի զարգացման համարՔՊ-ական Ծովինար Վարդանյանը հազիվ էր զսպում ծիծաղն ԱԺ ամբիոնիցԱՄՆ 22 նահանգ հայտ է ներկայացրել Թրամփի դեմՄինչև 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չենՖրանսիան Ասադի ձերբակալության օրդեր է արձակելԹուրքիայում համազգային սուգ է հայտարարվելԱյս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է․ ԱբրահամյանԼՂ-ում մնացած մեքենաների համար տերերը չպետք է գույքահարկ վճարեն. Ա. ԽաչատրյանՋուր չի լինելուՏարադրամի փոխարժեքները հունվարի 22-ինԱստղագուշակ՝ հունվարի 22-ի համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top