«Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը՝ արտոնյալ. Նա կարող է չկատարել Փաշինյանի հրահանգները
Մամուլի տեսություն![«Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը՝ արտոնյալ. Նա կարող է չկատարել Փաշինյանի հրահանգները](/timthumb.php?src=disc/12-12-24/6881439c1582c606a6e10fc24a763d9e.jpg&w=780)
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ անդրադարձել էինք Ագրարային համալսարանի ուսանողների բողոքին, որ իրենց շուրջ 3 ամիս կրթաթոշակ չի վճարվել, եւ համալսարանի ղեկավարությունը պատշաճ պարզաբանում չի տալիս, թե ինչու: Սեպտեմբերի 5-ին կառավարության նիստում վարչապետի հարցին՝ ուսանողները սեպտեմբերի՞, թե՞ հոկտեմբերի 1-ից կստանան կրթաթոշակը, Ժաննա Անդրեասյանը պատասխանել էր, որ սեպտեմբերի համար առաջին կրթաթոշակը կստանան հոկտեմբերին:
Մեր հրապարակումից մի քանի օր հետո վճարել են ուսանողների կրթաթոշակի երեք ամսվա պարտքը: Փաստորեն, ժամկետները խախտող պաշտոնյաներին անձնական պատասխանատվության ենթարկելու Փաշինյանի հայտարարությունը կրում է սելեկտիվ բնույթ, եւ ԿԳՄՍ նախարարն այսուհետ եւս հանգիստ կարող է խախտել վարչապետի հանձնարարականների կատարման ժամկետները>:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում