«Փաստ». Բազմադրվագ կեղծիք, այս անգամ՝ արտագաղթի հետ կապված
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Փաշինյանի կառավարման շրջանում ու հատկապես վերջին 34 տարին Հայաստանից արտագաղթը ահագնացել է, առավել քան ակնհայտ է: Հասկանալի է, որ շատ քչերը կցանկանան ապրել Փաշինյանի կառավարած երկրում, այն էլ՝ նման անիրավության, շարունակական մղձավանջի, անընդմեջ աղետների, անվտանգային ու սոցիալական սպառնալից և անկանխատեսելի վիճակի մեջ դրված երկրում: Ու այս խայտառակ վիճակը քողարկելու համար վերջերս քպական քարոզչությունը սկսեց ինֆորմացիոն հեթական կեղծիքը տարածել, թե նախկինում երբեք միգրացիայի մնացորդի դրական հաշվեկշիռ չի եղել:
Այսինքն՝ հաշվարկի հիմք են վերցնում քաղաքացու... հաշվառման մեջ լինելը: Էհ, մարդը կարող է հեռանալ Հայաստանից, ամիսներով, եթե ոչ՝ տարիներով մնալ հաշվառման մեջ (այսինքն՝ «գրանցումից դուրս չգալ»), բայց փաստացի գտնվել լրիվ այլ երկրում: Բայց, արի ու տես, որ փաշինյանական իշխանության, վիճակագրության ու քարոզչության համար այդ մարդը... համարվում է Հայաստանում գտնվող, քանի որ հաշվառման մեջ է: Ինչո՞ւ են այդպես արել: Իսկ մի՞թե պարզ չէ: Գնացածների ու եկածների տարբերությունը կոնկրետ է, պարզ, ընկալելի, հստակ: Իսկ հաշվառման մեջ եղածչեղածներին, դե, գնա, հաշվիր, պարզիր, ստուգիր, թե ով է երկրում, իսկ ով՝ ամերիկամեքսիկական սահմանի մերձակայքում կամ, ասենք, Դոնի Ռոստովում: