Ռուսական ուժերն Ուկրաինայի ածխի խոշորագույն հանքավայրից մի քանի կիլոմետրի վրա են
ՄիջազգայինՌուսաստանի զինված ուժերը գտնվում են Ուկրաինայի ռազմավարական օբյեկտից` «Պոկրովսկոյե» հանքավայրից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Խոսքն Ուկրաինայի ածխի արդյունահանման ամենամեծ ձեռնարկության մասին է:
Հանքավայրն ապահովում է պողպատի արդյունաբերության մեջ օգտագործվող ածխի պահանջարկի ավելի քան 90%-ը: Այսինքն, կորցնելով այն, Ուկրաինան զրկվում է նաեւ պողպատից, ըստ այդմ` ռազմական արդյունաբերությունից:
Կլինի նաեւ հսկայական ֆինանսական վնաս: Հանքավայրը, որը գտնվում է Ուդաչնոյե քաղաքի տարածքում, Ուկրաինայի ածխի արդյունահանման արդյունաբերության առաջատարն է՝ մոտ 200 միլիոն տոննա ածուխի պաշարներով։ 2023 թվականին նրա եկամուտը կազմել է ավելի քան 43 միլիարդ գրիվնա։Եթե անգան ռուսներն այդ հանքավայրը ֆիզիկապես չգրավեն, այն այս պահին արդեն իսկ ռուսական հրետանում, ավելին` ականանետերի կրակի գոտում է: Այսինքն, հանքավայը շահագործել արդեն հիմա ուկրաինական կողմը չի կարող: