Գրոզնիում ուկրաինական կողմը գրոհել է հատուկ նշանակության գնդի տարածքը (Տեսանյութ)
ՄիջազգայինԱյս գիշեր, ժամը 00:55-ին Գրոզնիում, ոստիկանության Կադիրովի անվան հատուկ գնդի զորանոցի շենքերի վրա խոցվել է անօդաչու թռչող սարք: Թեթև վիրավորվել են պահակախմբի 4 զինծառայող: Հերթապահ անձնակազմը գտնվում էր նման հարձակումներից պաշտպանված տարածքներում»: Այս մասին հայտնել էՌամզան Կադիրովը։
«Օդում պայթած անօդաչու թռչող սարքը վնասել է տանիքը և կոտրել ապակիներ: Ընկնող բեկորները փոքր հրդեհ են առաջացրել, որն արագ մարվել է։ Շենքը լուրջ վնաս չի կրել»։