Նիկոլ Փաշինյանը, հունվարի 1-ից առ այսօր, իր ֆեյսբուքյան էջում կատարել է մոտ 60 հրապարակում Պուտինի և Թրամփի հանդիպմանը կորոշվեն ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների հիմնական կանոնները. Ռուսական աղբյուր Հյուսիսային հանգույց Ձկների մեջ. Կենդանակերպի 3 նշաններ, որոնք այս պահին բախվում են ամենամեծ փոփոխություններին Միակ բանը, որ տանում ենք մեզ հետ, մեր տված սերն է. Էնթոնի Հոփքինսն ուղերձ է հղել Հունվարի 13-ից 19-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար Երբ է այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը Լեհաստանը թույլ չի տվել, որ ՌԴ մեկնող՝ Սլովակիայի խորհրդարանական պատվիրակության ինքնաթիռն անցնի իր օդային տարածքով Հերթական լրջագույն սխալը. ՀԱՊ կուսակցություն Այս պահին տվյալ ակումբից առաջարկներ չկան. «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչը` Տիկնիզյանի մասին Ե՞րբ խաղադաշտ կվերադառնա Մխիթարյանը. նոր տեղեկություններ

Այսօրվա ապաշնորհ իշխանության նպատակը մեկն է՝ ամեն գնով գումար պոկել ազգաբնակչությունից. Նարե Արամյան

Ներքաղաքական

Հանրային տրանսպորտի թանկացումը քթներիս տակ, տոնածառ-տոնածառ ենք խաղում ու ուրախանում, որ մեր քաղաքը շատ է գեղեցկանում Ամանորին: Իսկ այն մյուս ՝ 11 ամիսներին, թե ինչ օրի է լինում, նկարագրելու չէ՝ անվերջանալի խցանումներ, անձրեւի ժամանակ, ջրհեղեղներ, անհասկանալի դիտահորեր, որոնք տարվա կեսը բաց են ու վտանգ են ներկայացնում, իսկ մյուս կեսը ասֆալտից այնքան բարձր են, որ ավելի լավ էր բաց լիներ: Մի խոսքով, ամեն բան այնքան կուտակված եւ խտացած է, որ «Իրավունք»-ը փորձում է կետ առ կետ, կամ տերեւ առ տերեւ անդրադառնալ երեւանյան խնդիրներին:

Այս անգամ Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ ՆԱՐԵ ԱՐԱՄՅԱՆԻ հետ ենք զրուցել՝ նախեւառաջ պարզելու, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ իրենց խմբակցության առաջնորդ Հայկ Մարությանը՝ Երեւանի նախկին քաղաքապետը, մի քանի տարվա մեջ մի քանի կարծիք է փոխում հանրային տրանսպորտի թանկացման վերաբերյալ: Ի դեպ, Արամյանը Լարիսա Ալավերդյանի դուստրն է, ով՝ 2004-2006 թթ.-երին եղել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:

Ո՞րն է Ձեր դիրքորոշումը Երեւանում տրանսպորտի թանկացման վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ Ձեր թիմի առաջնորդն ի սկզբանե դեմ է եղել դրան, հետագայում՝ քաղաքապետ լինելու ժամանակ, կարծես թե, փոխել է մտադրությունը, իսկ այսօր կրկին «Առավելագույնը՝ 100 դրամ» ստորագրահավաք է նախաձեռնել։

Այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ այսօրվա քաղաքային ապաշնորհ իշխանությունների մասին այն է, որ նրանց կողմից իրականացվող յուրաքանչյուր նախագիծ միայն մեկ նպատակ է հետապնդում՝ ցանկացած ձեւով գումար «պոկելով» բնակիչների հաշվին բյուջե լցնել՝ ոչ մի արդարացում չունեցող իրենց ճոխ ծախսերը համայնքի հաշվին հոգալու նպատակով։ Տրանսպորտի թանկացումը վառ ապացույց է, թե ինչպես չի կարելի քաղաք կառավարել՝ մարդկանց համար առօրյայում առանց այդ էլ ծանր պահանջմունքները հոգալու ընթացքում արհեստական խոչընդոտներ ստեղծելով։ Մենք, իհարկե, արդեն վաղուց չենք զարմանում օրեցօր ավելի անտրամաբանական դարձող որոշումների վրա, եւ, այնուամենայնիվ, չենք դադարելու պայքարել, քանի որ դա մեր նվազագույն պարտականություն է բնակիչների հանդեպ՝ անկախ նրանց վերաբերմունքից կամ ընտրությունից։ Միաժամանակ, աներկբա է, որ մեր դիրքորոշումն անփոփոխ է. տրանսպորտի թանկացման կարիք չկա եւ առաջիկայում չի առաջանալու, իսկ առաջացման պարագայում պետք է որոշում կայացվի ժողովրդավարական գործիքների կիրառմամբ՝ այս դեպքում միայն ու միայն տեղական հանրաքվեի արդյունքներով։

Ի՞նչ գործնական առաջարկներ ունեք այս իրավիճակում, որքանո՞վ է անձամբ Ձեզ համար կարեւոր տրանսպորտի թանկացման խնդիրը, եթե հաշվի առնենք նաեւ, որ դեռ մի բան էլ իբրեւ լավություն են մեզ ներկայացնում թանկացումը։

Եթե մինչ օրս քաղաքապետարանում տեղավորված անպատասխանատուները բարի լինեին հիմնախնդիրների լուծման ռազմավարություններին անտեղյակ լինելով հանդերձ՝ մի փոքր խոհեմություն դրսեւորել եւ, ունենալով ավելի քան բավարար ժամանակ, առնվազն կատարել տարիներ շարունակ բարձրաձայնված եւ այսօր եւս պահանջվող բոլոր գործողությունները, ապա այսօր մենք կունենայինք բոլորովին այլ իրավիճակ։ Ֆինանսական կառավարման աննկարագրելի սխալների, ստվերն անհաղթահարելի դարձնելու, շարժակազմերի քանակական եւ որակական հնարավորությունների, ինչպես նաեւ նույնիսկ երթեւեկի նվազագույն անվտանգության եւ տարրական ժամանակացույցի բացակայության պայմաններում միակ տրամաբանական լուծումն այնպիսի փաթեթների ներդնումն է, որոնք հնարավորություն են ընձեռում մատչելի տարբերակներ ընտրել, ընդ որում, միանշանակ, մեկ ուղեւորության արժեքը պահպանելով առավելագույնը 100 դրամ։ Կարեւորում եմ Ձեր հարցը՝ յուրաքանչյուրիս համար հանրությանը հուզող հարցերին անպայման արձագանքելու տեսանկյունից։ Եթե ես անձամբ չեմ օգտվում տրանսպորտից, արդյո՞ք իրավունք ունեմ` անտարբեր մնալու։ Չէ՞ որ մեր ազգականները, բարեկամները, ընկերները, ի վերջո, հանրության լայն շրջանակները ամեն օր երթեւեկում են հենց տրանսպորտով։ Ուստի՝ չափազանց մեծ նշանակություն ունի յուրաքանչյուրիս արդարամիտ եւ հանրային շահը որպես առաջնահերթություն կարեւորող դիրքորոշումը։

Անդրադառնանք համատիրություն երեւույթին, որի վերաբերյալ քաղաքացին մշտապես բողոքում է: Վերջապես, ի՞նչ նպատակով են ստեղծվում համատիրությունները, եթե դրանց մասին միայն բողոքներ ենք լսում, ընդ որում՝ տարիներ շարունակ, բայց, միեւնույնն է, ոչինչ չի փոխվում։

Իրականում քչերն են տիրապետում առնվազն այն տեղեկատվությանը, որ համատիրությունների գործունեության նպատակները սահմանված են եւ նախատեսում են, նախեւառաջ, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժինային սեփականություն հանդիսացող գույքի կառավարում, ինչպես նաեւ պետական, տեղական, դատական եւ այլ պատկան մարմիններում սեփականատերերի ընդհանուր շահերի պաշտպանություն։ Սակայն, հաշվի առնելով, որ պետությունը համատիրությունների նկատմամբ վերահսկողություն գրեթե չի իրականացնում, մի շարք պատճառներ են առաջանում որոշ համատիրությունների համար, մեղմ ասած, ոչ արդյունավետ գործունեություն ծավալելու։ Իսկ մշտադիտարկման համակարգի բացակայության պայմաններում համատիրությունների ընդհանուր ժողովների մասնակցության շեմը հաճախ չի ապահովվում, ինչը եւս առաջացնում է հավելյալ հարցեր։

Ի՞նչ օրենսդրական եւ գործնական բացեր եք տեսնում համատիրությունների շուրջ բնակիչների դժգոհությունների առնչությամբ։

Համատիրությունների վերաբերյալ օրենսդրական եւ գործնական բացերը հնարավոր է ներկայացնել մի քանի խմբավորված կետերով. օրինակ՝ գործունեության հաշվետվողականության եւ ֆինանսական թափանցիկության, ինչպես նաեւ բնակիչների մասնակցայնության ոչ բավարար պահանջներ, պետական եւ հանրային վերահսկողության չհստակեցված ձեւաչափեր, բնակիչների իրավունքների պաշտպանության իրավակիրառական դատարկություն։ Ընդհանուր առմամբ, եւ այս պարագայում՝ առավել ակներեւ է որոշումների կայացման գործընթացում քաղաքացիներին՝ իրենց ամենաուղիղ ձեւով, պարզապես առօրյային վերաբերող խնդիրների լուծմանը եւ դրանց շուրջ որոշումների կայացմանը ներգրավելու ժողովրդավարական թիվ մեկ սկզբունքի իսպառ անտեսումը։ Այս առումով կարեւոր է նաեւ պարտականությունների եւ պատասխանատվության սահմանումները, եւ, ի վերջո, կառավարման այլընտրանքների դիտարկումներն ու բազմակողմանի ուսումնասիրությունը ու, հաջորդիվ, Հայաստանին եւ մեր համայնքներին համաչափ շրջաններ ունեցող երկրներում կիրառվող ժամանակակից տարբերակների ներդնումը։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Նիկոլ Փաշինյանը, հունվարի 1-ից առ այսօր, իր ֆեյսբուքյան էջում կատարել է մոտ 60 հրապարակումՊուտինի և Թրամփի հանդիպմանը կորոշվեն ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների հիմնական կանոնները. Ռուսական աղբյուրՀյուսիսային հանգույց Ձկների մեջ. Կենդանակերպի 3 նշաններ, որոնք այս պահին բախվում են ամենամեծ փոփոխություններինՄիակ բանը, որ տանում ենք մեզ հետ, մեր տված սերն է. Էնթոնի Հոփքինսն ուղերձ է հղելՀունվարի 13-ից 19-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համարԵրբ է այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնըԼեհաստանը թույլ չի տվել, որ ՌԴ մեկնող՝ Սլովակիայի խորհրդարանական պատվիրակության ինքնաթիռն անցնի իր օդային տարածքովՀերթական լրջագույն սխալը. ՀԱՊ կուսակցությունԱյս պահին տվյալ ակումբից առաջարկներ չկան. «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչը` Տիկնիզյանի մասինԵ՞րբ խաղադաշտ կվերադառնա Մխիթարյանը. նոր տեղեկություններՉԹՕ-ներն են հրդեհել են Լոս Անջելեսը. այս վարկածն ամերիկացիների շրջանում մնում է ամենատարածվածը (Տեսանյութ)10 ալկոհոլային խմիչքներ, որոնք հիանալի համադրվում են սուրճի հետԹուրքիան թիրախ կդառնա, եթե ԱՄՆ-ը միջուկային պատերազմ սկսի. AydınlıkԱրեւմտյան փորձագետները կարծում են, որ ռուսները «երկրորդ Բախմուտ» են սարքում Վելիկա ՆովոսյոլկայումՋեֆայհապի I-ի դամբարանում հնագետները հայտնաբերել են մեկ այլ պալատ, որի ներսում եղել է նրա դստեր թաղումըԳիտնականները հայտնաբերել են հին եգիպտական ​​քրմուհու սարկոֆագըԵ՞րբ է այս տարի նշվելու ԾաղկազարդըՄախաչկալայում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռն ուղևորվել է ԵրևանԱրդյո՞ք Հիտլերը թմրամոլ էրԱնդրեն Ս-րիկա է․ Համացանցը բուռն քննարկում է Անդրեին Անի Օհանյանի վերջին լուսանկարի մեկնաբանություններումՍրբապիղծները եղբայրներ են, նրանցից մեկը հայտնաբերվեց ժամերի ընթացքում.ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԼոս Անջելեսում բնակվող հայ հայտնիները՝ հրդեհներով պայմանավորված իրավիճակի մասինՎանաձորում երթուղային «Գազել» է վթարվել. կա 12 վիրավորՎանգայի չբացահայտված կյանքը. Զարհուրելի մանրամասներԻշխանությունը՝ քաղաքապետի «դիրիժորությամբ», ժողովրդին դրել է «ֆոկուսնիկների» տեղՋերմություն, հազ, քթահոսություն, դժվարացած շնչառություն. Մետապնեւմավիրուսի առաջին ախտանշանները գլխացավԽոշոր վթար՝ Վանաձորում. բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota»-ն. կա 12 վիրավորՊետք է հայերս տիրենք օդին, Թուրքիայի բնակիչների թիվը չեզոքացվելու է. Յակոբ ԱյնթապլեանԼուսնային կարմա-հանգույցները փոխում են նշանը. ի՞նչ է դա նշանակում կենդանակերպի նշանների համարՈրքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը, նույնիսկ աչքերով տեսածին արդեն չի կարելի հավատալԱշխատավարձի ամբողջ գումարը կծախսեք, որ գործի գնաք․ Սոֆյա Հովսեփյան Դափնու տերեւի թաքնված վտանգըԱերոֆլոտ»-ի 3 չվերթ ուղղվել են դեպի Շերեմետևոյի այլընտրանքային օդանավակայան, ևս երեքը հետաձգվել . ի՞նչ է կատարվելՀասարակաց տան այցելուն 3 օր անընդմեջ այնտեղ, պահանջում նույն աղջկան,իսկ վերջում դուրս գալիս վճարում նրան 5,000 ԱՄՆ դոլար․ Պատճառը․․․Հոլիվուդյան դերասանուհին մանրամասներ է հայտնել Մալիբուում ստեղծված իրավիճակի մասին. «Սննդի եւ խմելու ջրի պակաս կա»Տարհանվում ենք. Երգչուհի Էմմին, ով ապրում է Միացյալ նահանգներում գրառում է կատարելԻնչպես գրավել հարստություն հունվարի 13-ին՝ Հին Նոր տարունՎատ լուր ենք ստացել ադրբեջանցի եղբայրներից. Սերբիայի նախագահԴուք միայնակ չեք այս դժվարին պահերին. Մեր արագ արձագանքման խմբերը պատրաստ են օգնել. Իրանի Կարմիր Մահիկի ուղերձն ԱՄՆ-ի Կարմիր ԽաչինՀիվանդ մարդը պետք է չափազանց զգույշ լինի ձվի դեղնուց օգտագործելիսՏավուշում հայր և որդի տեղափոխվել են հիվանդանոց․ պատճառը 15-ամյա որդու կողմից այլ մեքենային հարվածելուց հետո դանակահարությամբ ավարտված վիճաբանությունն էԱԺ պատվիրակությունը կմեկնի ՍտրասբուրգԲժիշկը կնոջս ասաց՝ դու երբեք չես մայրանա. որոշել եմ աղջկաս ձեռքը բռնած գնալ նրա մոտ. Տիգրան ՀարությունյանАрмяне всего мира, гуляют так красиво. Նիկոլ Փաշինյանը գրառում է արելՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասինՎոլոդինան նշել է 5 նշան, որոնք 2025 թվականին լուրջ մարտահրավերների առաջ են կանգնելուՍանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է չվերթների ընդունումն ու մեկնումըՀունվարի 12-ի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար. ում ինչ է սպասվումԴոլարն ու ռուբլին արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօրՎահան Բիչախչյանի` հեռահար, շքեղ գոլը «Ցրվենա Զվեզդայի» դարպասը(տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top