Թրամփը ԱՄՆ դեսպանատան «հաճախորդների» հացին «վայիս» եղավ Հրանտ-Լեոն Ռանոսը վարձակալությամբ կտեղափոխվի այլ ակումբ Ընդդիմությունն անգամ իր իսկ բերած նախագծի համար չներկայացավ նիստերին. Հայկ Սահակյան Սրանցից արծաթի գյուլլեն էլ չի փրկի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ «Իսկանդերը» վեր էր ածվել բալվանկայի, դրա համար էլ չգործարկվեց․Գագիկ Մելքոնյանը բացահայտում է, թե ինչու 2020թ․-ին գործի չդրվեց «Իսկանդեր» հրթիռային համակարգը Բա չիմացա՞ք. ԶԱՐՄԱՆՔ Միրզոյանը ԱԺ-ում մաստակ է բաժանում գործընկերներին Տան տղամարդը պիտի տղամարդ լինի, որ ով ուզի քո տուն չմտնի ու դուրս գա. Կարեն Հովհաննիսյան Ուրախ եմ, որ Միացյալ Նահանգներում նախկինները վերադառնում են. Արտակ Զաքարյան Այլեւս «ազգային» չի լինի. խորհրդարանն ընդունեց նախագիծը

Ամեն ոք թող ինքը մտածի՝ ինչ ենք պարտք մեր հերոսներին. Արթուր Սահակյան

Լուսանկարներ

2020 թվականից մինչեւ 2024 թվականն ընկած մեր դառը իրականությունը եւ լուսավորն ու ռոմանտիկը փնտրելու անհագ ցանկությունն իր բեմականացված արտացոլումն է գտել ռեժիսոր Արթուր Սահակյանի նոր մյուզիքլում՝ «Երեւան 20-24»: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմ բարձրացած այս ներկայացումը հանդիսատեսի կողմից ընդունվեց հարազատի ջերմությամբ, սրտացավությամբ ու արցունքների միջից նշմարվող ժպիտով: Այն իր բովանդակությամբ յուրահատուկ նվեր էր Երեւանին, որտեղ հերոսների շարքում մայրաքաղաքի կոլորիտը միշտ վառ պահող մարդիկ են, պատերազմի բովով անցած իրական հերոսները, իսկ նրանց թիկունքում՝ անմահների բանակը…

Ներկայացումը լավագույնս մեկտեղել էր թատրոնի վաստակաշատ ու նոր սերնդին, ինչի շնորհիվ երիտասարդ դերասանները պարզապես փայլեցին բեմում: Ընդ որում՝ շատերի համար «Երեւան 20-24»-ն առաջին բեմելն էր։ Գլխավոր հերոսուհին ԱՄՆ-ից Հայաստան ժառանգության հարցերով ժամանած Նվարդն է, իսկ հերոսը՝ Գոռը, ով 44-օրյա պատերազմից հետո գամված է սայլակին, պատերազմում կորցրել է 3 հավատարիմ ընկերներին, իսկ ինքը հրամանատարի հետ հրաշքով է փրկվել։ Նվարդի հանդիպումը Գոռի հետ վերաիմաստավորում է վերջինիս կյանքը, նրանք այլեւս միասին են պայքարում հանուն վաղվա արշալույսի…

«Իրավունք»-ի հետ զրույցում բեմադրիչը՝ ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ, ներկայացմանն անդրադարձավ իրեն հատուկ անկեղծությամբ:

— Նախ անդրադառնանք ներկայացման գաղափարին, ինչո՞ւ որոշեցիք հենց այս թեմատիկան շոշափել բեմում:

Քրիստ Մանարյանն ասաց, որ ունի մյուզիքլ գրելու մտահաղացում, հետո գրվեցին երգերի բառերը, երաժշտությունը, եւ կամաց-կամաց ձեւավորվեց ֆաբուլան, որը հետո մտավ թատրոնի լեզվի մեջ:

— Ո՞րն է ներկայացման գլխավոր մեսիջը:

Այն, որ մենք զինվորներին պարտք ենք, մենք մեր նահատակներին պարտք ենք։ Իրենք մեզ հսկում են, գնացին ու մեր անդորրն են հսկում։

— Ի՞նչ ենք պարտք…

Ամեն ոք թող ինքը մտածի, թե ինչ ենք պարտք։ Ես կոնկրետ գիտեմ՝ ինչ ենք պարտք, հիմա մնում է, որ բոլորն իմանան… Բլբլոցներով է լցվել մեր այսօրվա կյանքը՝ զիջելով անելիքներին: Մինչդեռ անելիքները պետք է առաջ գան՝ կոնկրե՛տ անելիքները: Մենք մեր հայրենիքի մի մասը կորցրել ենք ու դեռ կորցնում ենք, շարունակելու ենք կորցնել, եթե այսպես շարունակվի։

— Թատրոնի բեմում տեսանք նոր դեմքեր: Ի՞նչ կասեք դերասանական կազմի մասին:

Ներկայացման գլխավոր դերակատարը դեռ ուսանող է, ընդ որում՝ նա ծառայել է Հայոց բանակում, որքանով տեղյակ եմ, հենց 44-օրյա պատերազմի ընթացքում: Շատ ուրախ եմ, որ ծանոթացա նրա եւ մյուս երիտասարդ դերասանների հետ: Նրանց հետ աշխատանքը կլանող էր, բոլորն էլ տաղանդավոր երիտասարդներ են։ Մեծ հաճույք ստացա նրանց հետ աշխատանքից:

— Կոնկրետ իրական պատմությո՞ւն է ներկայացման հիմքում:

Ոչ, սա ոչ թե իրականության, այլ գաղափարի մասին է, որ չպետք է մոռանանք, որ մեր հերոսների հոգիները ներկա են մեր քաղաքացիական կյանքում եւ զորավիգ են իրենց պայքարին նաեւ այսօր: Ես այս ամենին հավատում եմ, եթե չհավատանք այս ամենին, բա ինչի՞ն հավատանք: Ինչ-որ մարդո՞ւ…

Դուք խոսում եք կարեւոր գաղափարների մասին, որոնք այսօր համառորեն փորձում են ոչնչացնել…

Այս ներկայացումը նաեւ դրա մասին է, որ արտահայտենք մեր դիրքորոշումը: Այդ գաղափարները նսեմացնողներին պետք է մենք նսեմացնենք ու շատ դաժան:

— Այս թեմատիկան ունենալո՞ւ է շարունակություն Ձեր հաջորդ ներկայացումներում:

Իրադարձություններ կան, որոնք նույնիսկ թատերական անդրադարձի արժանի չեն։ Ժամանակին ինձ ասում էին, թե «Խաթաբալադան» Վանո Սիրադեղյանի մասին է, բայց ես միանգամից դեռ այն ժամանակ ասել եմ, որ որեւէ քաղաքական գործիչ արժանի չէ բեմ ելնելու, խոսքը 1996 թվականի մասին է։ Շատ իրադարձություններ կան, որոնք պետք է բաց թողնել, չի կարելի հիշել: Դրա հետեւանքը պետք է սարսափ առաջացնի եւ մոռացվի: Մեր օգտին է մոռանալը: Չեմ ուզում այլանդակությանը անդրադառնալ, արվեստը պետք է խոսի միայն գեղեցիկի մասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Թրամփը ԱՄՆ դեսպանատան «հաճախորդների» հացին «վայիս» եղավՀրանտ-Լեոն Ռանոսը վարձակալությամբ կտեղափոխվի այլ ակումբԸնդդիմությունն անգամ իր իսկ բերած նախագծի համար չներկայացավ նիստերին. Հայկ ՍահակյանՍրանցից արծաթի գյուլլեն էլ չի փրկի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«Իսկանդերը» վեր էր ածվել բալվանկայի, դրա համար էլ չգործարկվեց․Գագիկ Մելքոնյանը բացահայտում է, թե ինչու 2020թ․-ին գործի չդրվեց «Իսկանդեր» հրթիռային համակարգը Բա չիմացա՞ք. ԶԱՐՄԱՆՔՄիրզոյանը ԱԺ-ում մաստակ է բաժանում գործընկերներինՏան տղամարդը պիտի տղամարդ լինի, որ ով ուզի քո տուն չմտնի ու դուրս գա. Կարեն ՀովհաննիսյանՈւրախ եմ, որ Միացյալ Նահանգներում նախկինները վերադառնում են. Արտակ ԶաքարյանԱյլեւս «ազգային» չի լինի. խորհրդարանն ընդունեց նախագիծըՍուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` ազատ ռեժիմովԱնդոն անդրդվելի է մնացել. ԲԱՄԲԱՍԱՆՔՄի ասեք՝ պետությունը մտնում ա մեր գրպանը, պետությունը ձերն ա, էդ ձեռքը ձերն ա, եթե զգում եք գրպանում․ ՓաշինյանԹրամփը պատերազմ է հայտարարել ԼԳԲՏ գաղափարախոսությանըՊահանջում ենք անհապաղ դադարեցնել շինծու դատավարությունը, ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին և հանել նրանց դեմ ապօրինի մեղադրանքները. «Լազարյան ակումբ»Թnւրք-ադրբեջանական զnրավարժnւթյnւններն ունեն 2 առանձնահատկություն. հեշտ է կռահել, թե ինչ են պլանավորում.Վարուժան ԳեղամյանՓաշինյանի հետ հարաբերությունները երբեք այսքան լավ չեն եղել, «սև ցուցակում» չկամ. Հայկ ՍարգսյանՏունս թալանել են, տարել են գումար, ոսկյա շղթաներ, ժամացույց, վնասը 7-8 մլն դրամ է. Հրաչյա Հակոբյան (Video)Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս. Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին չի հաղորդվումԶելենսկին Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայի հանդեպ «ստի և անարդարության մեջ»Վթարի է ենթարկվել զինվորներ տեղափոխող «KamAZ»-ը․ կան վիրավորներ Տրանսպորտի գները կվերանայվեն․ Ավինյանը նոր թվեր է ներկայացրելԿառավարության որոշմամբ՝ «Սահակյանց ստուդիա»-յին զրկում են տարածքիցՓաշինյանը վաղը կմեկնի Դավոս. Ալիևն արդեն Դավոսում էԹրամփը պատրաստ է ձեռք բերել Մասկի TikTok-ըՔանի միլիոն մարդ է դիտել Թրամփի երդմնակալության արարողությունը. NielsenԷդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստԹրամփը ներողություն է պահանջում Սուրբ Պետրոս և Պողոս տաճարի եպիսկոպոսիցՄահացել է երգիչ Աբրահամ Ռուսսոյի մայրը. նա ապրում էր ԵրեւանումԻրաքը օրինականացնում է մանկահասակ ամուսնությունները․ APՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Արցախը հայկական էր, և այնտեղ ապրում էին հայերՄարդ էլ էնքան վատ մարդ լինի, որ նույնիսկ Նիկոլի ՔՊ-ն պաշտոն չտա․ ԱթանեսյանԱրցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությունը տնային կալանքը կկրի Արցախո՞ւմ (տեսանյութ)Բանավեճի եմ հրավիրում իշխանականներին՝ հայտարարագրման համակարգի թեմայով․ ԱռաքելյանԱրայիկ Հարությունյանը նոր պաշտոն ունիԲրիտանիան հորդորում է զերծ մնալ արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա ճանապարհորդություններիցԻնչ նոր բացահայտում է արել ՔՊ-ն ԲԴԽ անդամի թեկնածուի մասին. Ալեքսանդր Սիրունյանի հրաժարվելու պատճառըԳազ չի լինիԻսրայելն առաջարկել է ռուսական արտադրության զենք փոխանցել Ուկրաինային«Արսենալի»` Մխիթարյանին նվիրված հրապարակումը(ֆոտո)Թրամփը նոր պատժամիջոցներ կարող է սահմանել Ռուսաստանի դեմ (տեսանյութ)ՔՊ-ում ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը հանել է իր թեկնածությունըԹրամփը պատրաստ է հանդիպման Պուտինի հետ «ցանկացած ժամանակ, երբ նա ցանկանա»ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակումSkynet. Թրամփը հսկայական գումար՝ կես տրիլիոն դոլար է հատկացրել արհեստական ​​ինտելեկտի զարգացման համարՔՊ-ական Ծովինար Վարդանյանը հազիվ էր զսպում ծիծաղն ԱԺ ամբիոնիցԱՄՆ 22 նահանգ հայտ է ներկայացրել Թրամփի դեմՄինչև 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չենՖրանսիան Ասադի ձերբակալության օրդեր է արձակելԹուրքիայում համազգային սուգ է հայտարարվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top