Ընդդիմադիր գործիչների քաղաքական հալածանքները շարունակվում են
ՆերքաղաքականՔիչ առաջ հայտնի դարձավ, որ պետգույքի կառավարման կոմիտեի և ոստիկանության տասնյակից ավելի աշխատակիցներ այցելելով ռազմական և հասարակական գործիչ, արցախյան պատերազմների մասնակից, իր ընդդիմադիր հայացքներով, հրապարակումներով, ելույթներով հայտնի Գևորգ Գևորգյանի հիմնադրած, Երևանի Մոսկովյան 5 հասցեում գտնվող «Հայ ազգային ճակատ» ՀԿ- ի գրասենյակ, սկսել են կազմակերպությանը պատկանող գույքը տեղահանել և գրասենյակի աշխատակիցներին դուրս հանել իրենց զբաղեցրած տարածքից, որը Գևորգյանի կազմակերպությունը զբաղեցնում է 2011 թվականից:
Ընդ որում, այս ամենը, ինչպես տեղեկացանք Գևորգ Գևորգյանից, կատարվում է առանց նախնական գրավոր ծանուցման: Սա արդեն իսկ ստվեր է գցում գործընթացի օրինականության վրա՝ առավել ևս, որ բռնի տեղահանումը կատարվում է չփոխհատուցելով ժամանակին գրասենյակի հիմնանորոգման համար Գևորգ Գևորգյանի կատարած հսկայական ծախսերը:
Հայաստանում ընդդիմադիր գործիչների քաղաքական հալածանքները շարունակվում են ու շարունակվելու են, քանի դեռ Նիկոլ հայադավը և իր ոհմակը չեն պատժվել:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ