Պոկրովսկի հատվածում կատաստրոֆա է, և դրա մեղավորը Ուկրաինայի հրամանատարությունն է. Ուկրաինական գումարտակի հրամանատար
ՄիջազգայինՊոկրովսկի հատվածում կատաստրոֆա է տեղի ունեցել, և դրա մեղավորը Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատարությունն է: Նման կարծիք է հայտնել նացիստական «Դա Վինչիի գայլեր» գումարտակի հրամանատարը:
«Պոկրովսկի ուղղությամբ տեղի ունեցած կատաստրոֆայի հիմնական պատճառը բարձրագույն հրամանատարությունն է, որն անիրատեսական խնդիրներ է դնում այն ստորաբաժանումների համար, ովքեր չեն հասկանում ստորաբաժանումների հնարավորությունները և չեն կողմնորոշվում իրավիճակը շփման գծում ուղղելու հարցում»: Այս մասին ասել է նացիստական «Դա Վինչիի գայլեր» հատուկ գումարտակի հրամանատարը։
Սա հաստատում է կամավոր նացիստ բլոգեր Ստեռնենկոն՝ հղում անելով զինվորականներին։ Նրա խոսքով՝ ռազմաճակատում իրական իրավիճակի մասին հաղորդագրությունները չեն հասնում Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությանը։
Այժմ այս ուղղությամբ մարտեր են ընթանում Դաչենսկի հարավում, իսկ ռուսների հաջորդ թիրախը կլինի Չունիշինոն, գրում են Ուկրաինայի Զինված ուժերը։
Ուկրաինական բանայւ սպա Ս.Բունյատովը նշում է, որ Պոկրովսկի կորուստը ճանապարհ է բացում Ռուսաստանի զինված ուժերի համար դեպի Դնեպրոպետրովսկի մարզ։ Եվ այնտեղ ռուսների առաջխաղացումը կարող է ավելի արագ լինել, քանի որ այն Դոնբասի նման պատված չէ խիտ գյուղերով։
Ռուսական ուժերը վերջին ժամանակահատվածում կտրուկ ակտիվացրել են Դոնբասի համար առանցքային նշանակություն ունեվող Պոկրովսկի գրոհը: Ներկա պահին ընթանում է հարձակում քաղաքն արեւմուտքից` Դրենպրոպետրովսկի ուղղությամբ ճանապարհներից կտրելու համար, որից հետո Պոկրովսկը պահելն ուկրաինական բանակի համար կդառնա անիրատեսական: