Սուրճը նվազեցնում է մի շարք հիվանդությունների զարգացման հավանականությունը․ հետազոտություն
ՀասարակությունՀարվարդի Հանրային առողջության դպրոցի սննդի և համաճարակաբանության պրոֆեսոր Ֆրենկ Հուի կատարած ուսումնասիրության համաձայն՝ սուրճը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, գրում է gazeta.ru-ն։
Գիտնականները պարզել են, որ սուրճի չափավոր (օրական մինչև հինգ բաժակ) գործածությունը կապված է սրտի հիվանդությունների, լյարդի քաղցկեղի, էնդոմետրիալ քաղցկեղի, Պարկինսոնի հիվանդության և դեպրեսիայի զարգացման վտանգի նվազեցման հետ:
Այս արդյունքները ստացվել են 25-75 տարեկան ավելի քան 208 հազար մարդու մասին տեղեկատվության վերլուծությունից հետո։ Գիտնականները տեղեկություններ են հավաքել հետազոտվողների առողջության և սննդային սովորությունների մասին, ինչից հետո անցել են դիտարկման փուլին։