Վաշինգտոնը ցույց տվեց Փաշինյանին իր իրական տեղը. այց առանց Թրամփի և առանց արդյունքների. Դանիելյան Կրկնում եմ, ժամանակ չունենք․․. Գեւորգ Գեւորգյան Բաքուն հաճոյանում է Թրամփին ու սրում հարաբերությունները Մոսկվայի հետ. Բալասանյան ՌՈՒՍ-ԹՐԱՄՓՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆՆ Է ԻԼՀԱՄ ՀԵՅԴԱՐՈՎԻՉԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱԿՏԻՎԱՆԱԼ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ «Լեգիան» հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի հայտացուցակը Ռոնալդուի 924-րդ գոլը(տեսանյութ) «Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս4) Փորձում են ընդդիմության համախմբումը պայթեցնել ներսից. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ռուսական բանակն ամբողջությանբ գրավել է Տորեցկը

ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ

Միջազգային

­Սի­րիա­յում տե­ղի ու­նե­ցած ի­րա­դար­ձութ­յուն­ներն ինքն­ին Հա­յաս­տա­նի հա­մար մեծ կա­րե­ւո­րութ­յուն են ներ­կա­յաց­նում այն ի­մաս­տով, որ երբ մեծ տա­րա­ծաշր­ջա­նում նման մասշ­տա­բա­յին զար­գա­ցում­ներ կան, դրանք այս կամ այն կերպ ազ­դե­լու են մեզ վրա: Բայց դա ամ­բող­ջը չէ. երբ հաշ­վի ենք առն­ում, որ այդ ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի մեջ ներգ­րավ­ված են մեր փոքր տա­րա­ծաշր­ջա­նի ե­րեք ա­ռանց­քա­յին ու­ժե­րը՝ Ռու­սաս­տա­նը, Ի­րա­նը եւ Թուր­քիան, ընդ ո­րում, ա­ռա­ջին հա­յաց­քից հա­կա­մար­տող դիր­քե­րից, ա­պա ա­ռաջ է գա­լիս այն լուրջ վտան­գը, որ այդ հա­կա­մար­տութ­յու­նը Սի­րիա­յից կա­րող է տե­ղա­փոխ­վել հա­րավ­կով­կաս­յան գո­տի, որ­տեղ ա­մե­նա­խո­ցե­լի վի­ճա­կում այս պա­հին հենց Հա­յաս­տանն է:

ԻՆՉՈՒ ԻՐԱՆԸ ՉՕԳՆԵՑ ԱՍԱԴԻՆ

Այս­պի­սով, հաս­կա­նա­լու հա­մար, թե ինչ կար­գի վտան­գի ա­ռաջ է այս պա­հին հայտն­վել Հա­յաս­տա­նը, նախ գլուխ հա­նել է պետք, թե սի­րիա­կան ուղ­ղութ­յամբ Ռու­սաս­տա­նի, Ի­րա­նի եւ Թուր­քիա­յի հա­կա­սութ­յուն­ներն ինչ մա­կար­դա­կի են եւ որ­քա­նով խո­րա­նա­լու հա­կում ու­նեն: Այս­պի­սով, ի՞նչ ե­ղավ Սի­րիա­յում:

Ա­ռա­ջին տպա­վո­րութ­յու­նը սա է՝ Թուր­քիա­յի հրահր­մամբ եւ ա­ջակ­ցութ­յամբ տա­րաբ­նույթ ծայ­րա­հե­ղա­կան խմբե­րը, ո­րոնք մինչ այդ գտնվում էին Իդ­լի­բի գո­տում, ան­ցան հար­ձակ­ման, վերջ­նարդ­յուն­քում գրա­վե­ցին Դա­մաս­կո­սը եւ նա­խա­գահ Ա­սա­դին ստի­պե­ցին փա­խուս­տի դի­մել: Ու սա այն դեպ­քում, երբ Աս­տա­նա­յի ձե­ւա­չա­փով ե­ռա­կողմ փաս­տաթղ­թով Թուր­քիան Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի ա­ռաջ պար­տա­վո­րութ­յուն էր ստանձ­նել, որ վե­րահս­կո­ղութ­յան տակ կպա­հի Իդ­լի­բի եւ Սի­րիա­յի հյու­սի­սա­յին գո­տում տե­ղա­կայ­ված այդ ու­ժե­րին: Ու հի­մա, նրանց մար­տա­դաշտ հա­նե­լով, փաս­տա­ցի թի­կուն­քից հար­վա­ծեց Մոսկ­վա­յին եւ Թեհ­րա­նին:

Ե­թե ա­ռաջ­նորդ­վենք այս տար­բե­րա­կով, ա­պա դա նշա­նա­կում է, որ Թուր­քիան բա­ցա­հայտ բախ­ման է գնա­ցել Ռու­սաս­տա­նի եւ Թեհ­րանի դեմ: Այ­սինքն, չկա ո­րե­ւէ ե­րաշ­խիք, որ այդ հա­կա­մար­տությ­ո­ւնը նաեւ Հա­յաս­տա­նում չի ծա­վալ­վե­լու:

­Բայց մյուս կող­մից, որ­քան էլ որ այդ սցե­նա­րը մնում է ա­ռաջ­նա­յին, ո­րո­շա­կի դե­տալ­ներ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, կան: Նախ, ինչ­պե՞ս եղավ, որ սի­րիա­կան բա­նակն այս­քան ա­րագ եւ նման ջախ­ջա­խիչ պար­տութ­յուն կրեց: Պա­տաս­խանն այս­տեղ միան­գա­մայն պարզ է՝ սի­րիա­կան բա­նա­կը պար­զա­պես չկռվեց: Եվ սա այն դեպ­քում, երբ, ինչ­պես տե­ղե­կաց­նում է Ի­րա­նը, ի­րենք նա­խա­պես զգու­շաց­րել էին Ա­սա­դին, որ նման հար­ձա­կում է պատ­րաստ­վել, ա­վե­լին, որ ա­ռա­ջար­կել են անհ­րա­ժեշտ օ­ժան­դա­կութ­յու­նը, ո­րը չի ըն­դուն­վել: Վեր­ջա­պես, որ այս օ­րե­րին Սի­րիա են մտել «Հեզ­բոլ­լա­հի» զգա­լի ու­ժեր, բայց տես­նե­լով, որ սի­րիա­կան բա­նա­կը ո­չինչ չի ա­նում, հե­ռա­ցել են: Մի­գու­ցե այդ­պես էլ կա: Բայց նաեւ չմո­ռա­նանք, թե Թեհ­րա­նի հա­մար ինչ կա­րե­ւոր նշա­նա­կութ­յուն ու­ներ Սի­րիան, ո­րի անկ­ման դեպ­քում հա­ջորդ թի­րա­խը կա­րող է հենց Ի­րա­նը դառ­նալ: Այ­սինքն, շատ ա­վե­լի տրա­մա­բա­նա­կան տեսք կու­նե­նար, որ Ի­րա­նը, ան­գամ ա­ռանց Ա­սա­դի հա­մա­ձայ­նութ­յան, խո­շոր ու­ժեր մտցներ Սի­րիա՝ կանգ­նեց­նե­լով գրո­հա­յին­նե­րին: Ա­ռա­վել եւս, որ նրանց այդ­քան ա­րագ հար­ձա­կու­մը ոչ թե սե­փա­կան ան­հաղ­թա­հա­րե­լի ու­ժի վկա­յութ­յունն էր, այլ` ըն­դա­մե­նը սի­րիա­կան բա­նա­կի չկռվե­լու: Այն ի­մաս­տով, որ մեկ-եր­կու հատ­ված­նե­րում, որ­տեղ ե­ղավ դի­մադ­րութ­յուն, գրո­հա­յին­նե­րը չկա­րո­ղա­ցան ա­ռաջ շարժ­վել: Այ­սինքն, Ի­րա­նը այս հար­ձա­կու­մը կանգ­նեց­նե­լու ողջ պո­տենց­իալն ու­ներ, նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ կստա­նար ռուս­նե­րի ա­ջակ­ցութ­յու­նը: Բայց, կրկնենք, այս ա­մենն ան­գամ հաշ­վի առ­նե­լով, Ի­րա­նը գործ­նա­կա­նում ո­րե­ւէ ռեալ քայլ չա­րեց, ինչ­քան էլ որ իր հա­մար ծայ­րա­հեղ վատ սցե­նար ի­րա­կա­նա­ցավ:

Եվ մյուս կող­մից, ե­թե գրո­հա­յին­նե­րի հար­ձակ­ման ա­ռա­ջին օ­րե­րին ռուս­նե­րը միան­գա­մայն ակ­տիվ էին գոր­ծում՝ մի շարք լուրջ հար­ված­ներ հասց­նե­լով հար­ձակ­վող­նե­րի թի­կուն­քին, ա­պա այն բա­նից հե­տո, երբ Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րար Ա­րախ­չին մեկ­նեց Թուր­քիա, ա­պա՝ Ռու­սաս­տան, ռու­սա­կան ու­ժե­րը եւս կտրուկ պա­սի­վա­ցան: Բա­ցատ­րութ­յունն այն է, որ ռուս­նե­րը Սի­րիա­յում ու­նեն օ­դա­յին եւ ծո­վա­յին ու­ժեր, ո­րոնք չստա­նա­լով սի­րիա­կան բա­նա­կի ցա­մա­քա­յին ա­ջակ­ցութ­յու­նը, այ­լեւս ո­չինչ ա­նել չէին կա­րող: Բայց ա­հա մյուս կող­մից էլ գրո­հա­յին­ներն այդ­պես էլ չփոր­ձե­ցին ռազ­մա­կան ներ­խու­ժում ի­րա­կա­նաց­նել Լա­թա­կիա եւ Տար­տուս, որ­տեղ գտնվում են ռու­սա­կան բա­զա­նե­րը: Ա­վե­լին, նա­խօ­րեին ռու­սա­կան կող­մը հայ­տա­րա­րեց, որ ռու­սա­կան դի­վա­նա­գի­տա­կան եւ ռազ­մա­կան կոր­պուս­նե­րի անվ­տան­գութ­յու­նը ար­դեն փաս­տա­ցի իշ­խա­նութ­յու­նը վերց­րած ու­ժե­րը ե­րաշ­խա­վո­րում են: Ընդ ո­րում` նկա­տենք, որ Ի­րա­նի՝ Դա­մաս­կո­սում դես­պա­նա­տան վրա ինչ-որ հար­ձա­կում, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ե­ղավ, չնա­յած դա էլ զար­գա­ցում չստա­ցավ: Մեկ դրվագ եւս. գրո­հա­յին­նե­րի հար­ձակ­ման ա­ռա­ջին օ­րե­րին լուր շրջա­նառ­վեց, որ Ա­սա­դը մեկ­նել է Մոսկ­վա, բայց նաեւ, որ Պու­տի­նի հետ հան­դի­պում տե­ղի չի ու­նե­ցել: Ե­թե այդ­պես է, նշա­նա­կում է, որ Մոսկ­վան Ա­սա­դի հետ լուրջ խնդիր ու­նե­ցել է, ինչ­քան էլ որ վեր­ջում նրան քա­ղա­քա­կան ա­պաս­տա­րան տվեց:

Ն­շա­նա­կո՞ւմ է այս ա­մե­նը, որ ի սկզբա­նե կամ, ել­նե­լով ըն­թա­ցիկ ի­րո­ղութ­յուն­նե­րից, Մոսկ­վան եւ Թեհ­րա­նը ո­րո­շա­կի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ են ձեռք բե­րել Ան­կա­րա­յի հետ: Դա­տե­լով Դա­մաս­կո­սի անկ­ման եւ Ա­սա­դի փա­խուս­տի` նա­խօ­րեին Դո­հա­յում ե­րեք երկր­նե­րի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հան­դի­պու­մից, այդ տար­բե­րա­կը միան­գա­մայն ի­րա­տե­սա­կան է թվում: Ա­ռա­վել եւս, հաշ­վի առ­նե­լով այն փաս­տա­ցի պատ­կե­րը, որն այս պա­հին կա Սի­րիա­յում, եւ ո­րի մեջ թա­թախ­վել է Թուր­քիան:

ՀԵՏԱՍԱԴՅԱՆ ՍԻՐԻԱՆ

­Նախ ֆիք­սենք, որ ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յան տակ գտնվող քրդա­կան ու­ժե­րը, ո­րոնք վե­րահս­կում են Եփ­րա­տի գո­տին եւ դրա­նից ա­րե­ւելք ըն­կած սի­րիա­կան ողջ տա­րած­քը, այս ըն­թաց­քում մի բան էլ ի­րենց դիր­քե­րը բա­րե­լա­վե­ցին՝ գրա­վե­լով Դեր Զո­րը: Ընդ ո­րում, խոս­քը Սի­րիա­յի հիմ­նա­կան նավ­թա­գա­զա­յին գո­տու մա­սին է, ո­րի մա­սին նա­խօ­րեին նա­եւ Թ­րամփն ար­տա­հայտ­վեց: Որ ան­ցած պա­տե­րազ­մում ինքն է այդ գո­տին պա­հել ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յան տակ եւ հի­մա էլ չի պատ­րաստ­վում հանձ­նել, հենց ան­ցավ իշ­խա­նութ­յան:

­Սի­րիա­յի հա­րա­վում էլ հար­ձակ­ման ան­ցավ Իս­րա­յե­լը՝ վե­րահս­կո­ղութ­յան տակ վերց­նե­լով ոչ միայն Հո­լա­նի բար­ձունք­նե­րի չե­զոք գո­տին, այլ շա­րու­նա­կում է ա­ռաջ շարժ­վել: Ա­վե­լին, Իս­րա­յե­լը չե­ղար­կեց 1974 թվա­կա­նի հա­մա­ձայ­նագ­րե­րից, ո­րը նշա­նա­կում է, որ կփոր­ձի ա­ռա­վե­լա­գույնս ա­ռաջ գնալ Սի­րիա­յում:

Այս­պի­սով, ի հայտ է գա­լիս եր­կու հնա­րա­վոր սցե­նար: Ա­ռա­ջի­նը, Իս­րա­յե­լը կգրա­վի Սի­րիա­յի հա­րա­վա­յին հատ­վա­ծը, ա­րե­ւել­քը կմնա քրդե­րին, հյու­սի­սը՝ Թուր­քիա­յին, կենտ­րո­նա­կան գո­տին էլ ա­հա­բեկ­չա­կան տա­րաբ­նույթ խմբա­վո­րում­նե­րի հո­շոտ­ման տակ կմնա: Մի­գու­ցե այս տար­բե­րա­կով, Լա­թա­կիան, այն է՝ ա­լա­վի­նե­րի գո­տին կմնա ռու­սա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ, ե­թե Մոսկ­վան այդ խա­ղի մեջ է:

­Սա­կայն այս տար­բե­րա­կը Թուր­քիա­յի հա­մար ա­պա­գա­յում պո­տենց­իալ ռեալ վտանգ է: Սա տա­նում է ան­կախ Քուր­դիս­տա­նի ստեղծ­ման՝ ա­մե­րիկ­յան եւ իս­րա­յել­յան վե­րահս­կո­ղութ­յամբ: Շատ կարճ ժա­մա­նա­կում այն կտա­րած­վի հյու­սի­սա­յին Ի­րա­քում եւ կդառ­նա Թուր­քիա­յի հա­մար մա­հա­ցու վտանգ:

­Բայց կա նաեւ երկ­րորդ սցե­նա­րը: Թուր­քիան այս հար­ձա­կում­նե­րի ֆո­նին կփոր­ձի ա­րա­գո­րեն լու­ծել քրդե­րի հար­ցը: Ա­մեն դեպ­քում, քիչ չեն փոր­ձա­գի­տա­կան պնդում­նե­րը, որ ար­դեն այս պա­հին քրդա­կան գո­տի ներ­խու­ժե­լու ոչ թե ծրագ­րեր են մշակ­վում, այլ անց­նում են դրանց ի­րա­կա­նաց­մա­նը: Այս դեպ­քում ար­դեն նաեւ հա­րավն Իս­րա­յե­լին թող­նե­լու հար­ցում լուրջ կաս­կած­ներ կա­ռա­ջա­նան: Իսկ նման ի­րա­վի­ճա­կում նաեւ ի հայտ է գա­լիս թուրք-իս­րա­յել­յան ու­ղիղ բախ­ման ռեալ հե­ռան­կար: Իսկ դա Ան­կա­րա­յի հա­մար ար­դեն մե­ծա­պես կա­րե­ւո­րում է ռուս­նե­րի ներ­կա­յութ­յան պահ­պա­նու­մը Լա­թա­կիա­յում եւ Տար­տու­սում: Այ­սինքն, երբ Էր­դո­ղա­նը հայ­տա­րա­րում է, թե աշ­խար­հում եր­կու ռեալ գոր­ծիչ է մնա­ցել՝ ինքն ու Պու­տի­նը, թե­րեւս հենց այս երկ­րորդ սխե­մա­յի տրա­մա­բա­նութ­յան մեջ է:

ԻՆՉԻ ԿԱՐՈՂ Է ՍՊԱՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Այս­պի­սով, գո­նե այս փու­լում Էր­դո­ղա­նը փոր­ձում է ցույց տալ, որ Մոսկ­վա­յի հետ ու­ղիղ բախ­ման գնալ չի ցան­կա­նում: Ի­րա­կա­նո՞ւմ չի գնա, դա կախ­ված է այն եր­կու սցե­նար­նե­րից մե­կից, ո­րը կսկսի կյան­քի կոչ­վել: Ե­թե չգնա ռուս­նե­րի հետ բախ­ման, քիչ հա­վա­նա­կան է թվում, որ ու­ղիղ կամ Ա­լիե­ւի մի­ջո­ցով կփոր­ձի այս պա­հին գնալ հար­ձակ­ման Ս­յու­նի­քում:

­Բայց դա ըն­դա­մե­նը տե­սա­կան են­թադ­րութ­յուն է: Ի­րա­կա­նում Սի­րիան Հա­յաս­տա­նի հա­մար այս­պի­սի ազ­դակ դար­ձավ. ան­կախ պատ­ճառ­նե­րից, սի­րիա­կան բա­նա­կի կռվել-չկռվե­լուց, Ա­սա­դի սխալ­նե­րից, ի­րո­ղութ­յունն այն է, որ Ի­րա­նը, ո­րի վրա էր դրված ցա­մա­քում Սի­րիա­յի պաշտ­պա­նութ­յու­նը, ո­րե­ւէ ռեալ քայ­լի չգնաց: Իսկ ռուս­նե­րի օ­դա­յին ա­ջակ­ցությունն ար­դեն ի վի­ճա­կի չէր ի­րա­վի­ճակ փո­խել: Եվ ա­հա, Հա­յաս­տա­նում եւս կա եւ ակ­տի­վո­րեն քա­րոզ­վում է այն կար­ծի­քը, թե մեր եր­կի­րը հան­գիստ կա­րող է ՀԱՊԿ-ից դուրս գալ, եւ Ի­րա­նը ոչ մի դեպ­քում թույլ չի տա թուրք-ա­զե­րիա­կան ու­ժե­րի մուտ­քը Ս­յու­նիք: Այն դեպ­քում, երբ Ի­րանն իր հա­մար էա­կան նշա­նա­կութ­յուն ու­նե­ցող կե­տում՝ Սի­րիա­յում, այդ­պես էլ գե­ղե­ցիկ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից այն կողմ չան­ցավ, հարց է ա­ռաջ բե­րում՝ իսկ Ս­յու­նի­քում Թեհ­րա­նի հռչա­կած «կար­միր գի­ծը» քա­նի՞ կո­պե­կի ար­ժեք ու­նի: Ա­ռա­վել եւս, երբ սի­րիա­կան հաղ­թա­նա­կը պետք է որ մե­ծա­պես ո­գե­ւո­րի Էր­դո­ղա­նին եւ Ա­լիե­ւին:

Մ­յուս կող­մից, կրկնենք, գո­նե այս ա­ռա­ջին տպա­վո­րութ­յամբ Էր­դո­ղա­նը ո­րե­ւէ ցան­կութ­յուն չու­նի Մոսկ­վա­յի հետ ու­ղիղ բախ­ման գնալ: Այ­սինքն, երբ Նի­կո­լը Ս­յու­նի­քից դուրս է բե­րում ռու­սա­կան կոն­տին­գեն­տը, դրա­նով ար­դեն բա­ցում է դե­պի այդ ուղ­ղութ­յուն թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի մու­տքի դռնե­րը: Իսկ ընդ­հան­րա­կան ի­մաս­տով, երբ այս թեժ օ­րե­րին խո­սում է ՀԱՊԿ-ից դուրս գա­լու մա­սին, ա­պա դրա­նով ողջ Հա­յաս­տանն է փոր­ձում սկու­տե­ղի վար մա­տու­ցել Էր­դո­ղա­նին:

­Ճիշտ է, նո­րից վա­զել էր Փա­րիզ, ա­սում են` մի փոք­րիկ ձեռք­սե­ղմում է ու­նե­ցել Թ­րամ­փի հետ: Իսկ Թ­րամ­փը բո­լո­րին շատ պարզ հաս­կաց­րեց նույն Սի­րիա­յի օ­րի­նա­կով՝ ի­րեն միայն բիզ­նեսն է հե­տաքրք­րում, կոնկ­րետ դեպ­քում՝ նավ­թը, իսկ մյուս­նե­րը կա­րող են ինչ­քան ու­զում են ի­րար կո­տո­րեն: Եվ դժվար է պատ­կե­րաց­նել, որ եվ­րո­պա­ցի­նե­րից Թ­րամ­փին ա­ռա­ջինն ըն­դու­նած Մակ­րո­նը կցան­կա­նա Թ­րամ­փի նա­խա­պատ­վութ­յուն­նե­րին դեմ գնալ, ինչ­քան էլ որ Նի­կո­լին «ա­զիզ ախ­պոր» տեղ է ըն­դու­նում:

Այս­պի­սով, գա­լիս ենք չա­փա­զանց պարզ ի­րո­ղութ­յան: Իսկ Ռու­սաս­տա­նը կցան­կա­նա՞ իր դրո­շի պաշտ­պա­նութ­յան տակ պա­հել Հա­յաս­տա­նը՝ ի դեմս ՀԱՊԿ-ից դուր­ս ե­կող Նի­կո­լի: Թե՞ կնա­խընտ­րի նման մի գոր­ծար­քի էլ այս­տեղ գնալ՝ Սի­րիա­յի օ­րի­նա­կով: Նի­կո­լը մոտ ժա­մա­նակ­ներս Ռու­սաս­տան գնա­լու ա­ռիթ­ներ ու­նի, եւ, թե­րեւս, մի վեր­ջին ան­գամ այս բո­լոր ի­րո­ղութ­յուն­նե­րը նրա ա­ռաջ կդրվեն:






Վաշինգտոնը ցույց տվեց Փաշինյանին իր իրական տեղը. այց առանց Թրամփի և առանց արդյունքների. ԴանիելյանԿրկնում եմ, ժամանակ չունենք․․. Գեւորգ ԳեւորգյանԲաքուն հաճոյանում է Թրամփին ու սրում հարաբերությունները Մոսկվայի հետ. ԲալասանյանՌՈՒՍ-ԹՐԱՄՓՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆՆ ԷԻԼՀԱՄ ՀԵՅԴԱՐՈՎԻՉԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱԿՏԻՎԱՆԱԼ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ«Լեգիան» հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի հայտացուցակըՌոնալդուի 924-րդ գոլը(տեսանյութ)«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս4)Փորձում են ընդդիմության համախմբումը պայթեցնել ներսից. ԲԱՄԲԱՍԱՆՔՌուսական բանակն ամբողջությանբ գրավել է ՏորեցկըՀայաստանում հայտնի դերասաններից մեկին բերման են ենթարկել ոստիկանությունԱմերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում «ԻՄ ՆՊԱՏԱԿԸ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ ՆՎԱՃԵԼՆ Է». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆոր կտակարանի տակից բա դուրս եկո՞ղ ես. ԶԱՐՄԱՆՔՆիկոլի պլան «Հովիկը»Հաջորդ անգամ գնալու է Մեքքա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ20 զինվորի սպանության համար 5,5 տարի ազատազրկում ՊԲ հրամանատարին․ վճիռը հրապարակվեցԱլիևը սայթաքեց, պետք է ազատվել Նիկոլից և վերադարձնել Արցախը. Հայկ Բաբուխանյան«ԵԹԵ ԾԱՆՐԱՄԱՐՏՈՎ ՉԶԲԱՂՎԵԻ ՀԱՍՏԱՏ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԿԴԱՌՆԱՅԻ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԱՌԱՔԵԼՅԱՆՏեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգՍերժ Սարգսյանի կառավարման տարիներին եղել է դիվանագիտական ճկունություն. ՀովասափյանԿիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից, փրկարարները դուրս են բերել կնոջ դիՀայաստաանում ամուսնալուծությունների թիվն աճում է (տեսանյութ)Պեսկովը Բաքվում Ռուսական տան փակումը «թյուրիմացություն» է անվանելՔյարամյանի սանիկը, նախկին դատախազը և Փաշինյանի աշխատակիցը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու․ ՓաստինֆոՍա մեր երկրում գոյություն ունեցող չարիքի մասին ինձ հասցեագրված նամակներից մեկն է․ Հայկ ՍարգսյանՄեղրի օգտակարության միֆըԱդրբեջանը մտահոգված է Իրան-Ռուսաստան մերձեցմամբ. Stratfor-ի վերլուծաբանԹուրք բլոգերը՝ Գյումրիի շուկայում. վաճառողուհին վռնդում է նրանՌԴ մուտք գործող օտարերկրացիները պետք է պարտադիր բժշկական զննում անցնենՀարբած վիճակում սուտ է խոսել․ Սարո Լալայանի կինը՝ ամուսնու՝ անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելը մերժելու աղմուկի մասինՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԲաքուն կդադարեցնի Ռուսաստանի տան գործունեությունը (տեսանյութ)Աստղագուշակ՝ փետրվարի 7-ի համարԵրբ ղեկավարում են տգետները, արժեքավոր մարդիկ հեռանում են․ Գևորգ Թամամյան2024 թվականի ընթացքում Հայաստան է այցելել ավելի քան 2 միլիոն 208 հազար զբոսաշրջիկ․ ԳևորգյանԿխնայեն, թե՞ կտանեն կալանքի գեներալին․ կվճռվի այսօրԲոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների տասնյակը Երկար ժամանակ ջուր չի լինիԻնձագին` «Ֆիորենտինայից» կրած պարտության մասինՀայաստանի դեմ նորանոր «պապկաներ» են ավելանումԻսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի բոլոր մասնակիցներըԿրասնոդարի ոստիկանությունը բերման է ենթարկել կենտրոնական փողոցում կուրծքը մերկացրած աղջկան (Տեսանյութ)Գազ չի լինիԲերիան զոհվել է ուկրաինական ռազմաճակատումՍպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազիԼույս չի լինիԻնչու Ալիեւը որոշեց կտրուկ դեմ գնալ Մոսկվային. Ռուսական աղբյուրՓաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցը, ՀՀ֊ի համար, բացի ավելորդ ծախսերից՝ ոչ մի էֆեկտ չի ունենում, իր համար՝ նույնպեսԲրիտանիան շարունակում է տորպեդահարել Թրամփի խաղաղության ջանքերը՝ դառնալով հակաթրամփյան միջազգային կոալիցիայի ողնաշարը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top