«Հրապարակ». Փաշինյանը որոշել է մեծ գերեզմանաքար դնել այդ հարցի վրա Եվրոպական երկրները պատրաստվում են առանց ՆԱՏՕ-ի աջակցության Ուկրաինա ուղարկել սեփական խաղաղապահ առաքելությունը. The Washington Post Ռուսական անօդաչուն Կիևի կենտրոնում թռել է Բրիտանիայի վարչապետի և Զելենսկու բանակցությունների վայրի մոտ. The Guardian ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԽԱՂԱՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ Վահան Բիչախչյանը` «Լեգիայի» ֆուտբոլիստ Հիմա էլ Ադրբեջանը տարածքային պահանջներ է հնչեցնում Իրանի նկատմամբ հյուսիս-արեւելյան քաղաքները կոչելով որպես «Ադրբեջանի պատմական հողեր» (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպումներ է ունեցել Հունաստանի և Վրաստանի, առանձնազրույցներ՝ Ֆրանսիայի ու Շվեդիայի պաշտպանության շտաբների պետերի հետ Մենք հանգիստ սպասում ենք, որ Թրամփը կստանձնի իր պաշտոնը, նոր միայն կխոսենք շփումների մասին․ Պուտինի օգնական Դատարանը տնային կալանքի որոշում է կայացրել հերոսի տնից գողություն կատարող կասկածյալի նկատմամբ

«Փաստ». Բանկերը հիմա գերշահույթներ են ստանում արտաքին գործոնների հաշվին

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. « 2024 թ. ինն ամիսների ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմել է 268 մլրդ ՀՀ դրամ, ինչը 53 մլրդ ՀՀ դրամով կամ 25 տոկոսով ավելի է, քան 2023 թ. նույն ժամանակաշրջանում գրանցած արդյունքը։ Մասնագետներից շատերի համոզմամբ, այս արդյունքն առավելապես պայմանավորված է արտաքին, այդ թվում՝ ուկրաինական հակամարտության հետևանքով ի հայտ եկած որոշակի գործոնների ազդեցությամբ: Միևնույն ժամանակ, տնտեսագետները ահազանգում են, որ երբ նույն արտաքին գործոնները չեզոքանան, դա լուրջ հետևանքներ կարող է ունենալ բանկային ողջ համակարգի վրա: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ասում է՝ հատկապես վերջին տարիներին բանկային շահույթների կուտակման մեջ էական ազդեցություն են ունեցել վարկային տոկոսադրույքները, փոխարժեքային տարբերությունների շահույթները, տրանսֆերտների՝ դրսից փոխանցումների արդյունքում միջնորդավճարները: 

«Եթե արտաքին գործոնները վերանում են, միջնորդավճարների մասնաբաժինը կամ կանխիկացման գումարները վերանում են, այսինքն՝ դա ռեալ վտանգի տակ է գտնվում: Օրինակ՝ Ռուսաստանից փոխանցումներ են լինում, այդ փոխանցումներից հետագայում երրորդ երկրներ փոխանցելու էական, որոշ դեպքերում նույնիսկ մինչև 10 տոկոս միջնորդավճարների գանձում է տեղի ունենում: Համարենք, որ շահույթի իրենց տեսակարար կշռի մեջ դրանք բացակայում են, բնականաբար, արդեն կունենան էական խնդիրներ: Հաջորդ խնդիրը, որը և՛ կապված է արտաքին գործոնների հետ, և՛ ներքին գործոններով է պայմանավորված, վարկային տոկոսադրույքներն են: Ինչքանո՞վ է կապված արտաքին գործոնների հետ, որովհետև ռուսուկրաինական պատերազմի ֆոնին Հայաստանի անշարժ գույքի շուկայում տեղի ունեցավ էական աշխուժություն, այսինքն՝ մեր հայրենակիցները բնակարանային ձեռքբերումներ էին իրականացնում, շինարարությունն էապես ավելացավ:  

 Իհարկե, շինարարության ծավալների ավելացման վրա այլ գործոններ ևս կային, բայց այժմ տեղի է ունենում էականորեն կրճատում ու դանդաղեցման միտում: Դրանք շատ խիստ ազդելու են բանկերի շահութաբերության վրա՝ ընդհուպ մինչև նոր սկսվող, կառուցապատվող շինարարության ոլորտում վարկերի սպասարկման դժվարություններ, հետևաբար արդեն բանկերի կողմից անհավաքագրելիություն, բաշխած վարկերի, հիփոթեքային վարկերի դժվարություններ, քանզի մարդիկ կա՛մ դանդաղում են, կա՛մ այլևս հրաժարվում են օգտվել հիփոթեքային վարկերից: Մնալու են բացառապես սպառողական վարկերը, որոնց հաշվին բանկերը երբևէ չեն էլ կարողանում գոյատևել, դա ավելի շատ վարկային կազմակերպությունների գործունեության ոլորտն ու դաշտն է: Եթե արտաքին գործոնների չեզոքացումը շարունակվի այսպիսի միտումով, բանկերը կանխատեսում են, որ լուրջ դժվարությունների առաջ կարող են կանգնել», - ասում է մեր զրուցակիցը: 

Իսկ ինչպե՞ս է բանկերի շահույթն արտացոլվում տնտեսության մեջ: Թե՞ այդ շահույթներն, այսպես ասած, «տուն են տանում»: 

«Բանկերի սեփականատերերն են որոշում և ազատ են իրենց որոշումների մեջ, օրինակ՝ շահույթը ներդնել Հայաստանի Հանրապետության մեջ, թե ոչ: Շատ դեպքերում նրանք կրկին վարկերի տեսքով ներդրում են կատարում, այսինքն՝ ոչ թե շահույթի բաշխում է տեղի ունենում, և դա գնում է տնտեսության այլ ոլորտ, այլ բանկային ոլորտում շահույթը վարկերի տեսքով ներդրում է կատարվում, վարկի տեսքով դուրս է գալիս շուկա: Հետևաբար՝ բանկերի շահույթներից էական ներդրում և Հայաստանում կապիտալ ծախսի ավելացում տեղի չի ունենում և էական տնտեսական խթան, արտացոլում չի լինում», - եզրափակում է Նաիրի Սարգսյանը: 

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ հիշեցնում է, որ 2022 թ.ից սկսած ռուսուկրաինական հակամարտությունից հետո Հայաստանը դարձավ ռուսական պատժամիջոցների շրջանցման երկիր: «Դրան նաև իր մասնակցությունն ունեցավ Հայաստանի բանկային համակարգը, և վճարումները, կանխիկացումները, արտասահմանի գումարների տեղափոխումը իրականացվեցին Հայաստանի բանկերի միջոցով: Նրանք բավականին բարձր սակագներ սահմանեցին ռուսների և ոչ ռեզիդենտների բանկային հաշիվների բացման, կանխիկացման համար: Նույնիսկ ավանդների պարագայում նրանց ավելի ցածր տոկոս էին տրամադրում, քան հայաստանցիներին: Միայն դրա հաշվին Հայաստանի մի շարք բանկեր բավականին մեծ շահույթներ կարողացան ստանալ, հնարավորություն ունեցան էժան գումարներ հավաքագրել և թանկ վարկի տեսքով տրամադրել բիզնեսին և հանրությանը: Պատահական չէ, որ այս տարվա առաջին ինն ամսվա հաշվարկով 268 մլրդ դրամ զուտ շահույթ կա: Հայաստանի բանկերը վերջին երեք տարվա ընթացքում միջինում 250 միլիարդ դրամ մաքուր շահույթ են գեներացրել: Երեք տարվա ընթացքում այնքան գումար են վաստակել, որքան նախորդող յոթութ տարվա ընթացքում», - «Փաստի» հետ զրույցում ասում է տնտեսագետը: 

Միևնույն ժամանակ Պարսյանը նշում է, որ բանկերն արձանագրում են իրենց դինամիկ աճը, ինչը չենք կարող ասել նրանց վճարած հարկերի մասով. «Պետք է քննարկենք բանկային համակարգը լրացուցիչ հարկելու մեխանիզմների մասին: Տարիներ շարունակ բանկային համակարգը գեներացնում է մեծ շահույթներ, բայց վճարում է նույն դրույքաչափերը: Բանկային համակարգի նկատմամբ բավականին մեղմ վերաբերմունք են ցուցաբերում, ինչն ընդհանուր տնտեսության համար ճիշտ չէ և պետական բյուջեի քաղաքականության տեսանկյունից էլ արդարացված չէ»։ 
Մենք ձեռնպահ ենք մնում կոնկրետ բանկերի անուններ նշելուց՝ հաշվի առնելով, որ խնդիրը վերաբերում է ամբողջ համակարգին, սակայն այս թեման հետագայում ևս մնալու է մեր ուշադրության կենտրոնում, այդ թվում՝ մասնավոր օրինակների հիման վրա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






«Հրապարակ». Փաշինյանը որոշել է մեծ գերեզմանաքար դնել այդ հարցի վրա«Ժողովուրդ» . «Քովիդի գործով» մեղադրյալները հույսը դրել են Արսեն Թորոսյանի վրաԵվրոպական երկրները պատրաստվում են առանց ՆԱՏՕ-ի աջակցության Ուկրաինա ուղարկել սեփական խաղաղապահ առաքելությունը. The Washington PostՌուսական անօդաչուն Կիևի կենտրոնում թռել է Բրիտանիայի վարչապետի և Զելենսկու բանակցությունների վայրի մոտ. The GuardianՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋԽԱՂԱՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆՎահան Բիչախչյանը` «Լեգիայի» ֆուտբոլիստՀիմա էլ Ադրբեջանը տարածքային պահանջներ է հնչեցնում Իրանի նկատմամբ հյուսիս-արեւելյան քաղաքները կոչելով որպես «Ադրբեջանի պատմական հողեր» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպումներ է ունեցել Հունաստանի և Վրաստանի, առանձնազրույցներ՝ Ֆրանսիայի ու Շվեդիայի պաշտպանության շտաբների պետերի հետՄենք հանգիստ սպասում ենք, որ Թրամփը կստանձնի իր պաշտոնը, նոր միայն կխոսենք շփումների մասին․ Պուտինի օգնականԴատարանը տնային կալանքի որոշում է կայացրել հերոսի տնից գողություն կատարող կասկածյալի նկատմամբՊատրաստված զինվորականի դերը կարևոր է բանակի պաշտպանունակության ամրապնդման համար․ գնդապետ ՄանգասարյանԱնգամ Եվրամիության անդամ երկրներն են ասում, որ Հայաստանը դեռ շատ հեռու է ԵՄ անդամ լինելուց. Գառնիկ ԴանիելյանԳրիպի նոր շտամների ավելի քան 80%-ը ծագում է Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում․ NatCom ՊՆ-ում ստեղծագործական շարադրությունների համաբանակային օլիմպիադայի հաղթողներին են պարգևատրելՔնաբերների օգտագործումը կարող է բացասական ազդեցություն ունենալ ուղեղի աշխատանքի վրա. CellԻնչպե՞ս և ինչու են նեյտրոնային աստղերի վրա գտնվող լեռները աղավաղում տարածությունն ու ժամանակըՌուբեն Վարդանյանի հայտարարությունը բաքվի բանտիցԳիտնականները նոր լազերային տեխնոլոգիաների միջոցով Պերուի հնագույն մումիաների վրա բարդ դաջվածքներ են հայտնաբերելA ուժը մեզ սպառնացել է, մենք կանչել ենք b ուժին դրա դեմը առնելու համար, հետո ինչ-որ պահի a և b ուժերը սկսել են գործակցել միմյանց հետ. ՓաշինյանԳիտնականները փոխադարձ կապ են հայտնաբերել սենյակի օդի ջերմաստիճանի եւ տարեցների կոգնիտիվ ունակությունների միջեւԳեղարքունիքում տղամարդը սեռական հարաբերություն է ունեցել 13 տարեկան աղջկա հետ․ երեխային հիվանդանոց են տեղափոխելՕլիմպիական խաղերի մեդալակիրներն կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունիցՀայաստանը և Ադրբեջանը սահմանազատումը կսկսեն հյուսիսային հատվածից՝ ՀՀ-ի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետիցԱուտիզմը չի փոխում ուսուցանման մեխանիզմները. Brain ResearchՍնունդ, որը կօգնի ձեզ թողնել ծխելը«Այո, մենք բաժանվել ենք»… Էռնեստ Հովհաննիսյանը հաստատել է, որ ամուսնալուծվել է. ԲԱՑԱՌԻԿԳիտնականները Կովկասում «մեգաամրոց» են հայտնաբերելԶախարովան սկսել է չինարեն խոսելՀայաստանում «ռևանշիuտական միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար. ԲայրամովՆոր պահանջ ոչ-ներգաղթային վիզայի բոլոր դիմորդների համար․ ԱՄՆ դեսպանատունՍուրեն Պապիկյանն ու ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության առնչվող հարցերԵրբեք չի քննարկվել Հայաստանում արտատարածքային միջանցքների ստեղծման հարցը․ ԶախարովաՎրաստանի վարչապետը կայցելի ԱդրբեջանՀարավային Կովկասի քաղաքական քարտեզը կորոշվի առաջիկա տարիներին. Ալեքսանդր ԿրիլովԿանադան պատրաստվում է 105 մլրդ դոլարի մաքսատուրքեր սահմանել ամերիկյան ապրանքների վրա․ BloombergՀայաստան-ԱՄՆ համագործակցությունը սպառնալիք է Ռուսաստանի շահերին Կովկասում․ ՍոբոլևՍպասում ենք ԵՄ դիվանագիտության բարձր ներկայացուցիչ Կալասի Հայաստան այցին. ՀՀ ԱԳՆԱյս տարի ՀՀ դեսպանություն կբացվի Հունգարիայում և Հունգարիայի դեսպանություն՝ ՀՀ-ում. ԱԳ փոխնախարարՆոր մանրամասներ՝ Վրաստանի նախկին վարչապետին ծեծի ենթարկելու գործից (տեսանյութ)Բայդենն առաջարկում է նախագահներին զրկել անձեռնմխելիությունիցՀութիները հայտարարել են, որ կդադարեն հրետակոծել ԻսրայելըՄասկն օգնել է ազատ արձակել իտալացի լրագրողինՄԻԵԴ-ը Վրաստանին արգելում է արտահանձնել Բաքվի պահանջով կալանավորված լրագրողինԱվինյանը արդյո՞ք կատարել է իր խոստումը (տեսանյութ)Բայդենը վիճել է Թրամփի հետ ՀԱՄԱՍ-ի գործարքի շուրջԵրևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինըՉի կարելի սեփական PR-ի համար այս համաձայնագրի ստորագրումը դարձնել գործընկերոջը վատ վիճակի մեջ դնելու գործիք. ՍարգսյանԱյսօր Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top