Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին լրատվամիջոցները հիշեցին «Բաբա Վանգայի» գուշակությունները՝ Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվելու է գարնանը։
«Երբ Սիրիան ընկնի, սպասեք մեծ պատերազմ Արևմուտքի և Արևելքի միջև: Գարնանը կսկսվի պատերազմն Արևելքում, և կսկսվի Երրորդ համաշխարհային պատերազմը: Պատերազմ Արևելքում, որը կկործանի Արևմուտքը»,- ասվում է կանխատեսման մեջ։ Միևնույն ժամանակ, Վանգան կանխատեսում էր նման պատերազմի ցնցող հետևանքները, ներառյալ մարդկանց ոչնչացումը:
«Երրորդ համաշխարհային պատերազմը կգա արևելքից: Սկզբում դա կլինի փոքր պատերազմ, բայց հետո այն կտիրի ամբողջ աշխարհին, իսկ հետո միջուկային զենք կկիրառվի։ Ամերիկյան մայրցամաքները դեռ երկար ժամանակ անբնակելի են դառնալու. Մարդիկ կքայլեն առանց հագուստի և կոշիկի, կապրեն առանց սննդի, վառելիքի և լույսի։ Ջուրն ավելի արժեքավոր կդառնա, քան ոսկին։ Կվերանան տարբեր բույսեր և կենդանիներ։ Բոլոր կրոնները կկորցնեն իրենց իշխանությունը: Հետո կսկսվի անհայտ հիվանդության համաճարակ։ Մարդիկ կմեռնեն հենց փողոցում, նույնիսկ եթե նախկինում երբեք հիվանդ չեն եղել: Երկրի վրա քիչ մարդիկ կլինեն»:
Այս գուշակությունը վերագրվում է Վանգային, թեեւ նման խոսքերի հավաստիությունը մնում է հարցականի տակ։ Բանգայի հարազատներն ու ընկերները չեն հաստատում, որ նա նման հայտարարություններ է արել։ Վանգայի կյանքի մասին գրքերում, ինչպիսիք են Նադեժդա Դիմովայի «Վանգա. Բուլղարական Կասանդրայի նվերի գաղտնիքը», ավելի զուսպ հայտարարություններ են: Օրինակ՝ «Սիրիան կփլուզվի հաղթողի ոտքերի տակ, բայց հաղթողը նույնը չի լինի»։ Ինչպես մեկնաբանել այս արտահայտությունը, մնում է առեղծված: