Հակամարտությունը կլուծվի՝ շրջանցելով Կիևը. Ռադայի պատգամավոր
ՄիջազգայինՀակամարտությունը կլուծվի՝ շրջանցելով Կիևը,- գրել է Ռադայի պատգամավոր Արտեմ Դմիտրուկը Telegram-ի իր ալիքում։
«Որոշումներ կկայացվեն առանց Ուկրաինայի մասնակցության: Մեզ ուղղակի փաստը կներկայացնեն: Եվ միգուցե այս փուլում այս փաստը փրկություն դառնա Ուկրաինայի համար»,- ասվում է հրապարակման մեջ։
Նա հավելել է, որ Թրամփին խաղաղություն է պետք, քանի որ նա ձգտում է ճանաչման գլոբալ մակարդակով, իսկ տեխնիկական մանրամասները՝ ձևաչափը, Ուկրաինայի մասնակիցները, հակամարտությունը դադարեցնելու պայմաններն ու սահմանները, նրան քիչ են հետաքրքրում։
«Թրամփի թիմի խնդիրն է հնարավորինս արագ փակել ուկրաինական հարցը և առավելագույն օգուտ քաղել իրենց համար և կենտրոնանալ Միացյալ Նահանգների վրա»,- նշել է Դմիտրուկը։
Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ Վլադիմիր Զելենսկին և Ուկրաինան «կցանկանային գործարք կնքել» և կոչ արեց անհապաղ զինադադար հաստատել և բանակցություններ սկսել։
Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ծանոթացել է Թրամփի հայտարարությանը։ Նա ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինը հնչեցրել է խաղաղ բանակցությունների պայմանները, սակայն Ուկրաինան շարունակում է հրաժարվել երկխոսությունից։ Պեսկովի խոսքով՝ բավական է, որ Զելենսկին չեղարկի բանակցություններն արգելող հրամանագիրը և հանձնարարական տա վերսկսել երկխոսությունը «ստամբուլի պայմանավորվածությունների հիման վրա՝ հաշվի առնելով տեղում ի հայտ եկած իրողությունները»։