Ավոկադոն բարելավում է արյան լիպիդային պրոֆիլը՝ նվազեցնելով սրտի հիվանդությունների վտանգը. JN
ՀասարակությունՆոր Հարավային Ուելսի (Ավստրալիա) գիտնականները հայտնաբերել են, որ ավոկադոն նվազեցնում է «վնասակար» խոլեստերինի մակարդակն օրգանիզմում՝ դրանով իսկ պաշտպանելով սրտի եւ անոթների հիվանդություններից։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Nutrition (JN) ամսագրում։
Սննդաբան Մայքլ Նելսոնը, որը հետազոտության հեղինակներից է, հայտնել է, որ ավոկադոյի մշտական օգտագործումը կարող է զգալիորեն բարելավել լիպիդային պրոֆիլը եւ դառնալ սիրտ-անոթային հիվանդությունների կանխման կարեւոր մասը։ Նրա խոսքով՝ այդ մթերքը նաեւ դրական ազդեցություն է գործում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա։
Հետազոտությունները ցույց են տվել, որ ավոկադոն նվազեցնում է լիպոպրոտեինային ցածր խտության «վատ խոլեստերինի» մակարդակը, որը նպաստում է բշտերի առաջացմանը անոթների պատերին։ Դրա խտության կրճատումը օրգանիզմում թույլ է տալիս պահպանել անոթների առաձգականությունը եւ արյան նորմալ շրջանառությունը՝ պաշտպանելով միոկարդի ինֆարկտից եւ ինսուլտից։
Ավոկադոն նաեւ համարվում է կալիումի, մագնիումի, К եւ Е վիտամինների, ինչպես նաեւ ֆոլաթթվի հարուստ աղբյուր։ Այդ մթերքը բուսակերների խոհանոցի կարեւոր բաղադրիչն է եւ հիմնական օգտակար մասը մեքսիկական գուակամոլե կերակրի համար, որը պատրաստվում է ավոկադոյի ճզմած փափկամսից՝ լայմով եւ համեմունքներով։
Ավստրալացի փորձագետները նաեւ ընդգծում են, որ ավոկադոյի մշտական ներառումը սննդաբաժնում կարող է օգտակար լինել ոչ միան սիրտ-անոթային համակարգի, այլեւ տեսողության համար՝ շնորհիվ դրանում հակաօքսիդանտների բարձր պարունակության։