Լոս Անջելեսում գնահատել են անտառային հրդեհների պատճառած վնասը ՈւՂԻՂ. Փաշինյանը Դավոսում է Օպերային թատրոնի, պատկերասրահի, անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան Զելենսկու՝ Դավոսում ելույթը քննադատությունների ալիք է բարձրացրել․ FT Մեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Ղրղզստանի ԱԳ նախարարի հետ Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց Մենք միայն տուգանքի մատերիալ ենք․ տնտեսվարողը փորձեց մտնել կառավարության շենք (տեսանյութ) Բյուջեն ուտում են Նիկոլն ու իր շրջապատը. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Լոս Անջելեսից ավելի քան 30 000 մարդ կտարհանվի Թրամփը կարող է դադարեցնել որոշ հետազոտությունների ֆինանսավորումը

Կոռուպցիայի դեմ պայքարում լճացում է. ԹԻՀԿ

Թեմա

Կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հետազոտությունների արդյունքները շատ հուսադրող չեն։ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ այսօր նման հայտարարություն է տարածել Թրանսփարենսի Ինթերնեշնլի ՀԿ-ն։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ը նշվում է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր։

«ՀՀ կառավարության և հակակոռուպցիոն մասնագիտական մարմինների կողմից կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվում են բազում միջոցառումներ, որոնք միտված են 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված գործողությունների ծրագրի իրականացմանը։ Իրավապահ մարմինների վարույթում են մեծաթիվ քրեական գործեր, որոնց մեջ ներգրավված են ինչպես 2018 թվականի հեղափոխությունից առաջ, այնպես էլ դրանից հետո պաշտոնավարող բարձրաստիճան անձինք։ Ավելանում են ապօրինի ծագում ունեցող գույքի վերականգնման դեպքերը և ծավալները։ Կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավված են բոլոր հակակոռուպցիոն ինստիտուտները, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ, գործարարներ, քաղաքացիական հասարակության դերակատարներ, լրատվամիջոցներ։

Միաժամանակ, կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հետազոտությունների արդյունքները շատ հուսադրող չեն։

Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի համաձայն՝ Հայաստանը 2023 թվականին ստացել է 47 միավոր։ Նախորդ տարվա համեմատ այն արձանագրել է մեկ միավորի բարելավում վիճակագրական սխալի սահմաններում, ինչը 2018-19 թվականներին տեղի ունեցած թռիչքային աճի և ձևավորված ակնկալիքների համեմատ, ավելի շուտ, լճացում է և թերևս պայմանավորված է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող բարեփոխումների անբավարար արդյունքներով։

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) 2024 թվականի սեպտեմբերին իրականացրած տնային տնտեսությունների կարծիքի ուսումնասիրության արդյունքներով հարցվածների միայն 3%-ն է կոռուպցիան նշել որպես առաջին կամ երկրորդ հիմնական խնդիր, որը 13-րդն է խնդիրների ցանկում, ինչը որոշ առումով դրական է։ Կոռուպցիայի դեմ պայքարը՝ որպես կառավարության վերջին վեց ամիսների ամենամեծ ձեռքբերում է համարել ընդամենը 2%-ը, թեև միաժամանակ այդ պայքարում առաջընթացի բացակայությունը՝ որպես ամենամեծ ձախողում է համարել 3%-ը (երկու դեպքում էլ՝ առաջին կամ երկրորդ պատասխան): Կարելի է արձանագրել, որ կոռուպցիան Հայաստանում հանրության կողմից առաջնային խնդիր չի դիտվում: Միաժամանակ՝ առանձնապես արդյունավետ չեն համարվում կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության կողմից ներդրվող ջանքերը։  

 

Այս ընկալումները, մի կողմից, կարող են պայմանավորված լինել հակակոռուպցիոն ինստիտուտների աշխատանքի անարդյունավետությամբ և շոշափելի արդյունքների անբավարարությամբ։ Առկա զգալի ծանրաբեռվածության պայմաններում հակակոռուպցիոն մարմինների մարդկային ռեսուրսներն ու կարողությունները բավարար չեն իրենց առջև դրված հավակնոտ խնդիրները պատշաճ իրականացնելու համար: Վարչական ու քրեական վարույթները, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը, դատական գործընթացները, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետության վնասի վերականգնման գործընթացները դանդաղ են ընթանում։ Բավարար տեսանելի չէ կոռուպցիայի և ապօրինի հարստացման պատժելիությունը հատկապես հանրահայտ ու աղմկահարույց գործերով։

 

Մյուս կողմից, հանրությանն անհանգստացնում է կոռուպցիայի դեմ պայքարում իրավասու պետական մարմինների հնարավոր ընտրողական մոտեցումը։ Մասնավորապես, լրագրողական հետաքնությունների բացահայտումների հիման վրա իշխող քաղաքական ուժը ներկայացնող պաշտոնյաների նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվում, իրականացման պարագայում՝ բավարար չեն լուսաբանվում, և խնդրահարույց արարքների ու դրսևորած վարքագծի համար պատասխանատվության ենթարկելու քայլերը տեսանելի չեն:

 

2024 թվականի լրագրողական հետաքննությունները բացահայտել են պաշտոնատար անձանց կողմից շահերի բախման իրավիճակներում որոշումների կայացման, կուսակցության ֆինանսների ապօրինի հավաքագրման , գնումների գործընթացներում հնարավոր պայմանավորվածությունների, պետական բյուջեի չհիմնավորված ծախսերի և այլ բազմաթիվ խնդրահարույց դեպքեր։ Նշված դրսևորումների զգալի մասը տեղի է ունենում իշխող կուսակցության ներկայացուցիչների ներգրավմամբ, սակայն դրանք պատշաճ, առնվազն արագ ու տեսանելի ընթացք չեն ստացել համապատասխան մարմինների, այդ թվում՝ իրավապահ համակարգի կողմից։ Դեռևս մեղադրանք չի առաջադրվել Երևանի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին մասնակցելուն գումարով շահագրգռելու մեջ ներգրավված անձանց։ Խիստ խնդրահարույց են տեղական ինքնակառավարման մարմինների շուրջ ստեղծված իրավիճակը և դրանց նկատմամբ անհասկանալի ու հակասական միջամտությունները, մասնավորապես՝ Գյումրիում կամ Վանաձորում։ Հարցեր են առաջացնում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կամ Ազգային ժողովի պատգամավորների հրաժարականների, ինչպես նաև այդ պաշտոնյաների անկախ որոշումների վրա արտաքին ներգործության իրավաչափության վերաբերյալ։

Այսպիսի զարգացումների համատեքստում ավելի քան խնդրահարույց են «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում կուսակցությունների ֆինանսավորմանն առնչվող փոփոխությունները, որոնց արդյունքում ամրապնդվելու են միակուսակցական ու մենիշխանական համակարգի հիմքերը, իսկ քաղաքականությունը կրկին հայտնվելու է մասնավոր և օլիգարխիկ շահերի տիրույթում՝ փաստացի վերադարձնելով Հայաստանը մինչև 2018 թվականը տիրող իրավիճակին։

ՀՀ կառավարության կողմից հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը զուգահեռ ի հայտ եկող նորանոր կոռուպցիոն դրսևորումները, միակուսակցական համակարգի կոնսոլիդացումը, փոխզսպումների և հակակշիռների համակարգի փաստացի բացակայությունը լրջագույն մարտահրավերներ են, որոնք սպառնալիք են ժողովրդավարությանը և իրավունքի գերակայությանը և խորացնում են հանրային ինստիտուտների նկատմամբ անվստահությունը։

Հաշվի առնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ժողովրդավարության ամրապնդմանն ու կոռուպցիայի նվազեցմանն ուղղված հանձնառությունները՝ ակնկալվում է, որ այն կդրսևորի քաղաքական կամք ու հետևողականություն և պատշաճ կարգով ու ժամկետում կհասցեագրի մատնանշված խնդիրները»,-ասված է ԹԻՀԿ հայտարարության մեջ։

 






Լոս Անջելեսում գնահատել են անտառային հրդեհների պատճառած վնասըՈւՂԻՂ. Փաշինյանը Դավոսում էՕպերային թատրոնի, պատկերասրահի, անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. ՊապյանԶելենսկու՝ Դավոսում ելույթը քննադատությունների ալիք է բարձրացրել․ FTՄեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Ղրղզստանի ԱԳ նախարարի հետՍեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեցՄենք միայն տուգանքի մատերիալ ենք․ տնտեսվարողը փորձեց մտնել կառավարության շենք (տեսանյութ)Բյուջեն ուտում են Նիկոլն ու իր շրջապատը. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Լոս Անջելեսից ավելի քան 30 000 մարդ կտարհանվիԹրամփը կարող է դադարեցնել որոշ հետազոտությունների ֆինանսավորումըԱնհետ կորած 22 զինծառայողների ընտանիքները ևս մեկ ամիս կստանան 300-հազարական դրամի աջակցությունը«Ֆոտոլուրը» դատարանում հաղթեց 1in.am-ինԱռևտրականները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնումՀԱՊԿ հեղինակությունը կշարունակի մնալ կասկածի տակ. քիչ հավանական է՝ կապերի սառեցման հիմքերը կվերանանՈւՂԻՂ. Կառավարության հերթական նիստըՈ՞ր եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամ շեմը և ո՞ր դեպքում պետք է դրանք ներառել հայտարարագրում2025-ը հանգիստ տարի չի լինի. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՀայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը բարձրացավ, հիմա արդեն կարգավորվելու ժամանակահատվածն է. ՍուքիասյանԿառավարության նիստի օրակարգում 26 հարց է, որից 23-ը չի զեկուցվում (ուղիղ)Հասանք Ցյուրիխ, անձրև է գալիս, բայց շատ ուժեղ չի. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելԱյս պահին բացառում եմ ռազմական էսկալացիան. Հայաստանն աջակիցներ շատ ունի. Խաչատուր ՍուքիասյանԻշխանությունն այս ընթացքում փորձելու է դաշտը լցնել տարաբնույթ կեղծ թեմաներով, որպեսզի սահմանազատման թեման մնա ստվերում. ԱբրահամյանԱյս պահին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման հավանականությունը բարձր չէ. ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունԳևորգ Կասպարովի որդին հանդիպել և լուսանկարվել է Մխիթարյանի հետ(ֆոտո)Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՏիկնիզյանը կարող է հեռանալ «Լոկոմոտիվից», եթե պայմանը չբավարարվի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՅուրաքանչյուր ապացույց հետազոտելիս ի հայտ են գալիս նորանոր «անհայտներ». Ինչ է պարզվել 15 զինվորի ողջ-ողջ այրվելու փաստից 3 տարի անցՉԼ. ՊՍԺ-ն հաղթեց «Մանչեսթեր Սիթիին», «Ռեալը»` «Զալցբուրգին», «Ինտերը»` «Սպարտա Պրահային»(տեսանյութ)Չեմպիոնների լիգա. 9 թիմ զրկվել է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից(ֆոտո)Օրվա խորհուրդ. hունվարի 23Լոս Անջելեսում նոր հրդեհ է սկսվել (Տեսանյութ)«Հրապարակ». Շտապում են ԵվրոպաՈ՞վ է բանտախուցը կիսում Արկադի Ղուկասյանի հետ․ գերիներն այսօր տուն են զանգահարել «Ժողովուրդ». Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար«Փաստ» . «Արդարադատության նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին»Նիկոլ Փաշինյանը Աննայի հետ մեկնել է Դավոս (վիդեո)Թրամփը Բոլթոնին զրկել է անվտանգության պետական պահպանությունիցԲրիտանիան դեմ է Թրամփի՝ Ուկրաինայում պատերազմը որքան հնարավոր է շուտ դադարեցնելու խոստմանը. The Times«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի դեմ նոր արշավանքների կազմակերպողը «Գեբելսն» է«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշումՈ՞ր եկամուտներին է վերաբերում 300 000 դրամի շեմը․ ՊԵԿ պարզաբանումը«Փաստ». Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել»«Հրապարակ». Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները«Ժողովուրդ». Մարտուն Գրիգորյանը անակնկալի է բերել իշխանություններին. մտադիր է առաջադրվել Գյումրու ընտրություններում«Փաստ». Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունըԱրեգակի վրա տեղի է ունեցել «սարսափելի սև արտանետում» (Տեսանյութ)Այն, ինչ տեղի է ունենում ԱՄՆ-ում, Արևմուտքը պառակտում է երկու բևեռի. Ալեքսանդր ԴուգինԹրամփն իր հատուկ բանագնաց կարգադրել է` Ուկրաինայի հակամարտությունը լուծել 100 օրում. The Wall Street Journal
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top