Դատաստանի օրը բոլորն են պատասխան տալու
ՀասարակությունՄարդն անցնում էր գերեզմանոցի միջով.
Անօթևան մարդու շիրմաքարին գրված էր.
-Փառք Աստծո, վերջապես ես իմ տունն ու տեղն ունեցա:
Աղքատի շիրմաքարին գրված էր.
-Ոտաբոբիկ ծնվել եմ, ոտաբոբիկ ապրել, ոտաբոբիկ վերադարձել եմ հող:
Հարուստի շիրմաքարին` -Ես բոլորին փողով գոհացրի, բայց մահվան հրեշտակին չկարողացա գոհացնել:
Կոտրված սրտի շիրմաքարին` -Դատաստանի օրը պատասխան կտան:
Երիտասարդի շիրմաքարին`
-Մի վիրավորեք միմյանց: Աստված վկա, որ կզղջաք դրա համար:
Մանկան շիրմաքարին`
-Հանգիստ եմ, որ չմեծացա ու գիշատիչ չդարձա:
Մոր շիրմաքարին`
-ՏԵՐ, գիտեմ, որ հոգ կտանես երեխաներիս մասին:
Գժի շիրմաքարին`
-Ես խելացի եմ ծնվել, ապրում էի գիտակցաբար, բայց ձեր պահվածքների պատճառով ես ինձ գժի տեղ էի դրել:
Բժշկի շիրմաքարին`
-Ամեն ինչ բուժում ունի, բացի մահից:
Աշխարհիկը մնում է աշխարհին, ոչինչ չենք տանում, դատաստանի օրը բոլորն են պատասխան տալու: