Skynet. Թրամփը հսկայական գումար՝ կես տրիլիոն դոլար է հատկացրել արհեստական ​​ինտելեկտի զարգացման համար ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը հազիվ էր զսպում ծիծաղն ԱԺ ամբիոնից ԱՄՆ 22 նահանգ հայտ է ներկայացրել Թրամփի դեմ Մինչև 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն Ֆրանսիան Ասադի ձերբակալության օրդեր է արձակել Թուրքիայում համազգային սուգ է հայտարարվել Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է․ Աբրահամյան ԼՂ-ում մնացած մեքենաների համար տերերը չպետք է գույքահարկ վճարեն. Ա. Խաչատրյան Ջուր չի լինելու Տարադրամի փոխարժեքները հունվարի 22-ին

Ինչ է կատարվելու ընկած Սիրիայում առաջիկայում

Ներքաղաքական

 

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը վերլուծելով իրավիճակը Սիրայի շուրջ նկատում է.

- Միջազգային ասպարեզում բոլոր իրադարձությունները, ինչու չէ նաև ներքաղաքական գործընթացները հասկանալու բանալին ՌԴ-Արևմուռք հակամարտության մեջ է: Այստեղ ամեն մի փոփոխություն և նոր իրավիճակի առաջացում կապված է այդ հակամարտության և հատկապես ուկրաինական պատերազմի հետ: Սիրիական իրադարձությունները ևս կարելի է դիտարկել այդ համատեքստում: Նորույթ չէ  հաղթանակի հասնելու համար պատերազմում «երկրորդ ճակատի» բացման տեխնոլոգիան., եթե չես կարողանում հաղթել հակառակորդ պետությանը, նրա համար այլ տեղ երկրորդ ճակատը «նվիրիր», մաշիր և հյուծիր, ստիպողաբար մղիր նրան այնտեղ, որտեղից նա կգա մաշված և հյուծված ռեսուրսներով: Հիշենք Գերմանիայի միավորման ճարտարապետ մեծն Բիսմարկի մարգարեական խոսքերը, այն մասին, որ Գերմանիայի համար մահացու վտանգ է պատերազմը երկու ճակատով, որն անտեսեցին նացիստական ղեկավարները երկրորդ աշխարհամարտի ժամանակ և անավարտ թողնելով պատերազմը արևմուտքում հարձակվեցին ԽՍՀՄ-ի վրա: Ուկրաինական պատերազմի սկզբից ևեթ դիվանագիտական- քաղաքական աշխատանք էր տարվում Վրաստանում ՌԴ ի դեմ երկրորդ ճակատ բացելու ուղղությամբ: Երբ որ սկսվեց պատերազմը Գազայի հատվածում, ԱՄՆ-ի և ԵՄ երկրները երկրորդ ճակատի  «նվեր» -ը ստացան, զգալիորեն փոքրացան Կիևին ուղարկվող օգնության ծավալները: Արևմուտքի Պատասխան քայլը Ասադի ռուսամետ վարչակարգի տապալումն է Սիրիայում: Պարզ է, որ ԱՄՆ-ի և նրա եվրոպական դաշնակիցների հավաքական կոալիցիայի հսկայական կարողություններն օգտագործող Ուկրաինայի դեմ պատերազմը չավարտած Ռուսաստանը ֆիզիկապես ի վիճակի չէր փրկել իր դաշնակից վարչակարգը Դամասկոսում: Իմ կարծիքով Պուտինը խուսափեց ծուղակից և մարտունակ պահեց երկիրը  ուկրաինական ճակատում: Եթե նա գնար Ասադի փրկության ճանապարհով, մեծ բարդություններ էր ունենալու ուկրաինական ճակատում: Ոմանք սիրիական վարչակարգի փոփոխությունը որակում են որպես ռուսական ազդեցության փլուզում Մերձավոր Արևելքում: Ինչ որ առումով իհարկե դա կայացած իրողություն է: Սակայն իրադարձությունները պետք վերլուծել շղթայական կապի տրամաբանությամբ: Արդյոք Բաշար Ասադի աշխարհիկ վարչակարգի տապալումը նոր մարտահրավերներ չի ծնելու անգլո-սաքսերի և նրանց դաշնակից Իսրայելի համար, ինչպես եղավ Իրաքում Սադամ Հուսեյնի տապալումւց հետո: Փորձեմ առանձնացնել դրանք: Առաջինը - իսլամամետ արմատական ռազմական ներկայության հայտնվելը Իսրայելի սահմանին, երկրորդը- սիրիական քրդերի կողմից անկախության հռչակումը, թուրքերի հետ նոր ռազմական էսկալացիայի վտանգով, երրորդը, քրդերի-ալավիների-իսլամական արմատական խմբավորումբերի և թուրքոմանների քաղաքացիական պատերազմի վտանգը և իրաքյան սցենարների կրկնությունը, երրորդը, Իրանի և Իրաքի միջամտությունը ներքաղաքական բախումներում: Այստեղ դեռևս մի բան մնում է անփոփոխ, դա Իրան-Իսրայել կոշտ հակամարտությունն է, որն էլ ավելի է բարդացնում իրավիճակը տարածաշրջանում: Ամեն դեպքում, եթե նոր իշխանությունները գնան ազատ բազմակուսակցական/ընտրությունների ճանապարհով  և սիրիական հասարակության տարբեր հատվածների միջև գերակայի պետական միասնության պահպանման առաջնահերթությունը, կարելի է լավատեսական ակնկալիքներ ունենալ:

Քաղագագետի պնդմամբ. 

-Սիրիայից ստացվող առաջին լուրերը դիկտատոր Ասադի տապալումից հետո. սկսվել է թալանը, փողոցներում զինյալների ամենաթողությունն է, տեսանյութում Ասադի կեցավայրի և բանկի թալանի կադրերն էին, իսրայելական հարվածներից ոչնչացվում են սիրիական բանակի բոլոր զինապահեստներն ու օդանավակայանները, մեկ այլ ցնցող տեսանյութ մուսուլմանական մզկիթի թալան ու ավերում, իսրայելական բանակը առաջին անգամ է, որ Գոլանի բարձրունքների գրավումից հետո մտել է սիրիական տարածք, Դեվլեթ Բախչելին հիշեցնում է, որ Հալեպը և շրջակա հսկայական տարածքներ թուրքական են եղել միշտ և Քեմալի Ազգային Ուխտի գծած սահմաններում են, ամերիկյան զգուշացումներ հակաասադյան խայտաբղետ կոալիցիային քրդական վերահսկողության գոտու տարածքներից հեռու մնալու մասին, Իսլամական պետության @արթնացում Իրաքում և նրանց ճամբարներին հարվածներ ամերիկյան ռազմաբազաներից: Մի խոսքով Սիրիայում ռուսներին վռնդելը վերածվում է բումերանգի և ում ճակատին կխփի... շատ շուտով կպարզվի: Իրաքյան սցենարի կրկնության վտանգ կա: Ոնց որ, թե հետո խնդրելու են ռուսներին օգնել, ինչպես, որ խնդրում էին Իսլամական պետության դեմ ռազմական գործողությունների ժամանակ: Սիրիայի տարածքով նավթի և գազի կոմունիկացիաների պես յուղոտ պատառը իսլամիստներն ու թուրքերը, այդքան հեշտ չեն նվիրի Վաշինգտոն/Բրյուսել տանդեմին: Էրդողանը ուժեղ է և հաստատակամ, նա զիջող չէ: Քրդերին էլ  շատ հարմար պահի լավ  դաս կտան: Պուտինը ճիշտ որոշում կայացրեց և խուսափեց ծուղակից, Արևմուտքը ստանալու է հերթական  սև խոռոչը: Չմոռանամ նաև փախուստն Աֆղանստանից և Թալիբների փառահեղ վերադարձը: Այստեղ ևս երկու տասնամյակ շարունակ ռուսներին վռնդելու վրա էին աշխատում, ֆինանսավորում և զինում նրանց, ովքեր հետո դարձան 2001թ. նյուրորքյան ահաբեկչության հեղինակները: Բումերանգի էֆֆեկտն այստեղ ևս առկա էր: Պատմությունը կրկնվելու չար բնավորություն ունի, իսկ պատմության դասերը մոռացողներին, պատմությունը պատժում է: 






Skynet. Թրամփը հսկայական գումար՝ կես տրիլիոն դոլար է հատկացրել արհեստական ​​ինտելեկտի զարգացման համարՔՊ-ական Ծովինար Վարդանյանը հազիվ էր զսպում ծիծաղն ԱԺ ամբիոնիցԱՄՆ 22 նահանգ հայտ է ներկայացրել Թրամփի դեմՄինչև 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չենՖրանսիան Ասադի ձերբակալության օրդեր է արձակելԹուրքիայում համազգային սուգ է հայտարարվելԱյս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է․ ԱբրահամյանԼՂ-ում մնացած մեքենաների համար տերերը չպետք է գույքահարկ վճարեն. Ա. ԽաչատրյանՋուր չի լինելուՏարադրամի փոխարժեքները հունվարի 22-ինԱստղագուշակ՝ հունվարի 22-ի համարՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն ՍարգսյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈւՂԻՂ.ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստՈրո՞նք են համարվելու հարկվող և չհարկվող եկամուտներ. սահմանվել է շեմԼույս չի լինիՀայտարարագրման ենթակա չեն քաղաքացու խնայողությունները, կենսաթոշակը, աշխատավարձը․ մանրամասներ տեսանյութՉԼ. «Բարսելոնայի» հաղթանակը գոլառատ խաղում, Տիգրան Բարսեղյանի գոլային փոխանցումը և այլ արդյունքներ(տեսանյութ)Չեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումներ «Հրապարակ». ԵՄ դիտորդների հարցով բանակցում են«Իրավունք». Ալեն Սիմոնյանը փորձել է բազմաթիվ անգամներ բարիշել, բայց Անդոն անդրդվելի է մնացել«Ժողովուրդ». ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել ԳյումրիումՊենտագոնում աշխատանքից ազատել են բոլոր նրանց, ովքեր պատասխանատու էին Ուկրաինայի համար. The Washington PostՎելիկայա Նովոսյոլովկա «կաթսայի» մարտերում ուկրաինական խոցված զրահատեխնիկան պայթյունից կտորների է բաժանվել (Տեսանյութ)Լիբերալները Թրամփի երդմնակալության ժամանակ ռուսական «հետքը» են գտել «Հրապարակ». Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը«Իրավունք». Թրամփը ԱՄՆ դեսպանատան «հաճախորդների» հացին «վայիս» եղավ«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի«Հրապարակ». Վարորդները կմիանա՞ն բոյկոտինԿԱՐԵՒՈՐ. Մինչեւ 300 հազար դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն«Իրավունք». Ավինյանը հայտնվել է կատաստրոֆիկ վիճակում«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին մեղադրանք կառաջադրվիԹրամփին նախագահության հենց առաջին օրը նրա դեմ մի շարք դատական ​​հայցեր են ներկայացվելԲոլոր հիմնական հարցերը կլուծվեն ԱՄՆ-ի հետ, առանց գլոբալիստների եւ Բրիտանիայի մասնակցության. Ռուսական աղբյուրԹրամփի մարդիկ Զելենսկիին ասել են, որ նա քիչ ժամանակ ունի մտածելու, թե ում հետ է և ինչ ճանապարհ է ընտրում. Ուկրաինական աղբյուր⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Արայիկը սկսեց խոսել. առողջական խնդիրներ են առաջանում, ապա դրանք լուծվում են մեկուսարանում․ ԱՐԴԵՆ ՆԱԽԱԳԱՀ ԹՐԱՄՓԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՇԱՏ ԱՐԱԳ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸՆԻԿՈԼԸ ՀԱՍԿԱՑԱ՞Վ, ՈՐ ԱՐԴԵՆ ՄՈՒՃԻ ԵՎ ԶՆԴԱՆԻ ԱՐԱՆՔՈՒՄ ՉԷ, ԱՅԼ՝ ՄՈՒՐՃԻ ՏԱԿ«ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԻՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՐԻԱԲԱՐ ԿԱՏԱՐԵԼԻՍ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԵրբ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Ռուբեն Վարդանյանը և մյուսները հառաչում էին Բաքվի բանտերում, Հայաստանի քաջարի ղեկավարը մատը մատին չտվեց նրանց ազատելու համար․ Զատուլին«Արսենալի»` Մխիթարյանին նվիրված հրապարակումը(ֆոտո)Այս իշխանությունը նմանվում է ռումբը ձեռքին խաղացող չուկչայի. Գեղամ ՄանուկյանՌոնալդուն խփել է իր 918-րդ և 918-րդ գոլերը (տեսանյութ)Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում․ կա տուժած. Shamshyan.comՀերթը հասավ դերասան, թատերագիր Վահրամ ՍահակյանինԻսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վիճակահանության արդյունքները Ռուս տրանսգեդերը Հայաստանի ոստիկանությունից հոլովակներ է նկարել ու տեղադրել Տիկտոկում (Video)Երբևէ որևէ առնչություն չեմ ունեցել Արշակ Կարապետյանի կամ իր ձևավորած կառույցի հետ․ Ավելին, երբևէ չեմ շփվել հիշյալ անձի հետ․ տնտեսագետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top