Թրամփը հայտարարել է Ռուսաստանի հետ գործարք կնքելու Ուկրաինայի ցանկության մասին
ՄիջազգայինԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել անհապաղ խաղաղ բանակցություններ սկսել Ուկրաինայի հարցով։ Նրա խոսքով՝ Կիևը ցանկանում է «գործարք» կնքել Մոսկվայի հետ։ Այս մասին Թրամփը գրել է «Truth Social» սոցիալական ցանցում, հաղորդում է RBC–ն։
Թրամփը խոսել է Կիևի՝ բանակցություններ վարելու ցանկության մասին նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման հաջորդ օրը. նրանց բանակցությունները տեղի են ունեցել Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ։
Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ իր ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ բանակցությունների թեման եղել է Կիևի և Մոսկվայի հակամարտությունը։
«Նախագահ Թրամփը, ինչպես միշտ, վճռական է տրամադրված։ Շնորհակալություն դրա համար: Նաև շնորհակալություն նախագահ Մակրոնին՝ Փարիզում այս հանդիպումը կազմակերպելու համար»,- հայտնել էր Ուկրաինայի նախագահը։