Ի՞նչ է եղել Սիրիայի նախագահը
ՄիջազգայինՍիրիայի նախագահ Բաշար Ասադի ինքնաթիռն անհետացել է ռադարներից, հայտնում են Reuters-ը և Lenta.ru-ն՝ վկայակոչելով Flightradar 24 ծառայության տվյալները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրիական կառավարական ինքնաթիռը օդ է բարձրացել Դամասկոսի օդանավակայանից։
Syrian Air 9218 համարով Իլ-76 ինքնաթիռը վերջին թռիչքն է եղել Դամասկոսից։
Սկզբում ինքնաթիռը ուղղվել է արևելք, հետո թեքվել հյուսիս։ Մի քանի րոպե անց նրա ազդանշանն անհետացել է, երբ նա պտտվել է Հոմսի վրա:
Իր հերթին, CNN-ը, վկայակոչելով թուրքամետ ուժերի իրազեկ աղբյուրին, հայտնում է, որ Բաշար Ասադի ակտիվ որոնումներ են ընթանում, զինյալները հարցաքննում են սիրիական զինվորական սպաներին և հետախուզության աշխատակիցներին, որոնք կարող են տեղյակ լինել նրա տեղաշարժերին։