Ասադի իշխանությունն ավարտվել է. վարչապետը բանակցում է զինյալների հետ՝ իշխանությունն անցնցում փոխանցելու համար
Սիրիայի վարչապետը հայտարարել է, որ մնում է Դամասկոսում ու բանակցություններ է վարում մայրաքաղաքը գրաված զինյալների առաջնորդների հետ:
Ինչ վերաբերում է նախագահ Բաշար ալ-Ասադին, ապա վարչապետը հայտնել է, որ վերջին անգամ նախագահ նրա հետ շփվել է դեկտեմբերի 7-ի երեկոյան:
Ըստ վարչապետի՝ սիրիական կառավարության անդամների մեծ մասը մնում է Դամասկոսում՝ իշխանությունն անցնցում հանձնելու համար:
Հաղորդվում է նաև, որ Դամասկոսում գտնվող Սիրիայի վարչապետը հայտարարել է, որ ռուսական ռազմական ներկայության հարցը կլուծի նոր կառավարությունը:
Իր հերթին Սիրիայի բանակի հրամանատարությունն էլ սպայակազմին ծանուցել է, որ Ասադի իշխանությունն ավարտվել է: