Ռուսաստանը Իրանի և Թուրքիայի հետ միասին քայլեր կձեռնարկի, որպեսզի Սիրիայում դեէսկալացիայի կոչը լսվի. Լավրով
ՄիջազգայինՌուսաստանը Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ Դոհայում կայացած հանդիպումից հետո Լավրովը մի շարք հայտարարությունենրի է հնչեցրել: Այդ թվում, որ ՌԴ-ն Թուրքիայի եւ Իրանի հետ միասին քայլեր կձեռնարկի, որպեսզի Սիրիայում դեէսկալացիայի կոչը լսվի, ասել է Լավրովը:
Ռուսաստանի Դաշնությունը կաշխատի ինչպես Սիրիայի օրինական կառավարության, այնպես էլ չափավոր ընդդիմության հետ՝ խրախուսելով նրանց բանակցել: ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է հեռու պահել ոչ ահաբեկչական ընդդիմությանը Ռուսաստանի Դաշնությունում արգելված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմակերպության զինյալներից։
Մոսկվան համոզված է, որ անթույլատրելի է որևէ երկրի կողմից ահաբեկիչներին սեփական նպատակների համար օգտագործելը, ինչպես դա տեղի է ունենում այժմ Սիրիայում, հավելել է նա։
Լավրովը նաեւ հիշեցրել է, որ Տարտուսի բազայի ռուսական նավերը մերկա պահին Միջերկրական ծովում զորավարժություններ են անցկացնում: