Դոհայում կայացած հանդիպման արդյունքներով երկխոսության կոչ ենք անում Սիրիայի իշխանություններին և օրինական ընդդիմությանը․ Լավրով
ՄիջազգայինՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Դոհայում կայացած հանդիպման արդյունքներով երկխոսության կոչ են անում Սիրիայի իշխանությունների և օրինական ընդդիմության միջև։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ արտգործնախարարը նաև ընդգծել է, որ անթույլատրելի է թույլ տալ ահաբեկիչներին գրավել սիրիական տարածքները:
«Թուրքիայի և Իրանի հետ միասին մենք քայլեր կձեռնարկենք, որպեսզի համոզվենք, որ Սիրիայում դեէսկալացիայի կոչը լսելի է»,- ասել է նա։