Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը նշանակվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
Թուրքիայի նախկին արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն նշանակվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար։ Այս մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի նախարար Յան Բորգը՝ գրառում կատարելով X-ի իր միկրոբլոգում։
«Ֆերիդուն Սինիրլիօղլուն (Թուրքիա) նշանակվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար»,- նշված է Բորգի գրառման մեջ։Ն