Թրամփը ԱՄՆ դեսպանատան «հաճախորդների» հացին «վայիս» եղավ Հրանտ-Լեոն Ռանոսը վարձակալությամբ կտեղափոխվի այլ ակումբ Ընդդիմությունն անգամ իր իսկ բերած նախագծի համար չներկայացավ նիստերին. Հայկ Սահակյան Սրանցից արծաթի գյուլլեն էլ չի փրկի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ «Իսկանդերը» վեր էր ածվել բալվանկայի, դրա համար էլ չգործարկվեց․Գագիկ Մելքոնյանը բացահայտում է, թե ինչու 2020թ․-ին գործի չդրվեց «Իսկանդեր» հրթիռային համակարգը Բա չիմացա՞ք. ԶԱՐՄԱՆՔ Միրզոյանը ԱԺ-ում մաստակ է բաժանում գործընկերներին Տան տղամարդը պիտի տղամարդ լինի, որ ով ուզի քո տուն չմտնի ու դուրս գա. Կարեն Հովհաննիսյան Ուրախ եմ, որ Միացյալ Նահանգներում նախկինները վերադառնում են. Արտակ Զաքարյան Այլեւս «ազգային» չի լինի. խորհրդարանն ընդունեց նախագիծը

«Արմմոնո»-ն թռիչքի մեջ է, տարբեր փառատոներում է եւ միշտ հանդիսատեսի հետ է. Մարիաննա Մխիթարյան

Մշակութային

Հայկական ազգային էպոսի գլխավոր հերոսից մինչեւ մերօրյա հերոսը՝ արհեստական բանականությունը, շուրջ մեկ շաբաթ թատերասեր հանրությունը վայելեց «Արմմոնո Plus» միջազգային 8-րդ թատերական փառատոնում տեղ գտած ավանդական ու նորարարական մոնոներկայացումները: Փառատոնը դարձավ իսկական տոն արվեստի սիրահարների համար. ցուցադրվեց շուրջ 15 մոնոներկայացում-առաջնախաղ։ Միջազգային ծրագրում ներառված երկների շարքում էին Ռուսաստանը եւ Վրաստանը: Փառատոնի պատվավոր հյուրն էր Գերմանիայից ժամանած ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ Նինա Մազուրը:

«ԱՄԵՆ ՋԱՆՔ ԳՈՐԾԱԴՐԵՆՔ, ՈՐ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԵՋ ՉՄԵՌՆԻ ԴԱՎԻԹԸ»

Ի դեպ, փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ հենց սկզբում ի գիտություն ամենքի՝ հորդորեց. «Գիտեմ, բոլորս սիրում ենք գտնել ինչ-որ թերություններ ուրիշի աշխատանքի մեջ, բայց խնդրում եմ՝ ներկայացումները բարի աչքով նայեք»: Արդյունքում գուցե մոգական էր Մարիաննա Մխիթարյանի հորդորը, բայց փառատոնն անցավ անխափան ու անթերի:

«Արմմոնո Plus»-ը մեկնարկեց ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի, ռեժիսոր Նարինե Գրիգորյանի բեմադրած «Սասունցի Դավիթ»-ով՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան ԱՐՄԵՆ ՔՈՒՇԿՅԱՆԻ դերակատարմամբ: Քուշկյանը կարողացավ միայնակ շունչ տալ «Սասնա ծռեր»-ի երրորդ ճյուղի բոլոր հերոսներին եւ մարմնավորել նրանցից ամենքին յուրովի: Իրականում տպավորություն էր, թե բեմում միանգամից մի քանի դերասան է խաղում, բեմը լիքն էր քուշկյանական էներգիայով, լեփ-լեցուն դահլիճով հանդիսատեսը՝ տպավորված ու ոգեւորված:

Արմեն Քուշկյանն անկեղծանում է՝ տեւական ժամանակ ցանկացել է աշխատել Նարինե Գրիգորյանի հետ եւ «Արմմոնո Plus»-ը նրան ընձեռնեց այդ հնարավորությունը: Ինչ վերաբերում է անդրադարձին հենց էպոսին, մանրամասնում է. «Կարդում ես տեքստը ու հասկանում, որ էպոսն այսօրվա ու երեկվա մասին է։ Ու այդ սխալները, որ գործել ենք երեկ, գործել ենք նաեւ այսօր։ Ներկայացման հիմնական ուղերձն այն է, որ մեզ պետք են Դավիթներ, մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որ հայ երիտասարդների մեջ չմեռնի Դավիթը, պետք է արմատախիլ անենք դավաճանությունը, նենգությունը, վախը, քծնանքը` այն ամենն, ինչը բերել է մեզ կորուստների ու պարտությունների։ Ազատություն տանք մեր ներքին Դավիթին ու մեր միջի Դավիթին, որպեսզի հաղթանակներ ունենանք»։

Դերասանը նշում է՝ կերպարը դժվար տրվեց իրեն, բայց աշխատանքը բավական հետաքրքիր է եղել ու կարծում է, որ հաղթահարել են. «Երբ Մարիաննա Մխիթարյանն ինձ առաջարկ արեց բեմադրել եւ խաղալ Սասունցի Դավիթ, իմ առաջին ռեակցիան վախն էր, որ՝  իմ  դերասանական ամբողջ նկարագրով եւ տեսակով ես Դավիթ չեմ:  Հետո հասկացանք, որ ես ոչ թե խաղում եմ Սասունցի Դավիթ, այլ ես ներկայացնում եմ նրան։ Ես հեղինակն եմ, ով 11 կերպար է ներկայացնում եւ ոչ թե խաղում է այդ կերպարներին սկզբից մինչեւ վերջ,  այլ էությունն է տալիս նրանց՝ բնավորությունը, տեսակը, գլխավոր միտքը»:

«ԽԵԼԱԳԱՐԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ»-Ն ԱՐԺԱՆԱՑԱՎ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԻ»

Փառատոնին Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական  քոլեջը մասնակցեց երկու յուրահատուկ իրադարձությունով։ Նախ քոլեջի շրջանավարտ ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ դերակատարմամբ հանդիսատեսը դիտեց «Խելագարի հիշատակարան» մոնոներկայացումը (բեմադրությունը՝ Անահիտ Մազմանյանի), ապա քոլեջը «Արմմոնո Plus»-ի շրջանակում ներկայացավ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրին նվիրված համերգային ծրագրով՝ քոլեջի ուսանողներից կազմված նվագախմբի եւ երգչախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար՝ Խաչիկ Սահակյան):

Ներկայացումը, որի հերոսը պատմում էր հասարակության կողմից լքված, միայնակ անհատի կործանման ու անպատասխան սիրո մասին, հուզեց ոչ միայն հայ հանդիսատեսին: Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի կողմից՝ երիտասարդ դերասանն արժանացավ հատուկ մրցանակի:

Ի դեպ, «Խելագարի հիշատակարան»-ն օրերս ներկայացվել է նաեւ Մոսկվայում տեղի ունեցած «Արտ պանորամա» միջազգային մրցույթին։

«ԵՐՋԱՆԻԿ ՇԱՌԼՈՏԱՆ» ԴԺԲԱԽՏԱԲԱՐ ՀԱՅՏՆՎԵՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

Իսկ ի՞նչ եղավ Շառլոտա Իվանովնայի հետ Չեխովի մեծ կատակերգության բալի այգու վաճառքից հետո։ Ո՞ւմ է նա հիմա ցույց տալիս իր կախարդական հնարքները եւ ո՞ւմ հետ է խոսում գերմաներեն: Ահա այս մասին էր  Ռուսաստանից ժամանած դերասանուհի ԵԼԵՆԱ ԿԱԼԱԳԱՆՈՎԱՅԻ դերակատարմամբ «Երջանիկ Շառլոտան» (բեմադրությունը՝ Ռադիոն Բուկաեւի) մոնոներկայացումը:

Գերակտիվ դերասանուհու խաղի ժամանակ հանդիսատեսի մտքով անգամ չէր կարող անցնել, որ հաջորդ օրը Ելենա Կալագանովան հայտնվելու է հիվանդանոցում: Դժբախտաբար, դերասանուհին սրտի խնդիրներով ստիպված է եղել ներկայացման հաջորդ օրը տեղափոխվել հիվանդանոց:

Մեզ մնում է առողջություն մաղթել ռուս դերասանուհուն:

«ԱՐՄՄՈՆՈ PLUS»-Ը ԼԵԶՈՒ Է ԳՏԵԼ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Ամփոփվեց փառատոնը նորարակական մտքի թռիչքով: «Արմմոնո Plus»-ը ցույց տվեց յուրօրինակ փորձ, թե ինչպես կարելի է թատերարվեստում մեկտեղել արհեստական բանականությունն ու ստեղծագործական նորարարությունը:

«Ամպերի եզրին» պիեսի թատերականացված ընթերցումը՝ դերասանուհի ՏԱԹԵՎԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ կատարմամբ, գրավեց հանդիսատեսի ուշադրությունը: Այն արհեստական ​​բանականության միջոցով ստեղծված փորձարարական պիես է։ Իսկ սա այն դեպքն էր, որ փորձը փորձանք չդարձավ, այլ զարմացրեց, հիացրեց ու ընդունվեց հանդիսատեսի կողմից: Այո՛, արհեստական բանականությունը թեպետ սիրտ չունի, բայց ճիշտ հրահանգողը կարողանում է նրան դարձնել զգացմունքային ու հուզիչ: Արդյունքում Օկսաննա անունով բորդուղեկցորդուհու 10 պատմությունները դարձավ «Արմմոնո Plus» 8-րդ թատերական փառատոնի գլխավոր նորությունն ու նորարությունը: Հենց այսպես է մեր օրերում մարդու ու տեխնոլոգիայի փոխհարաբերությունը համադրվում արվեստի մեջ։

«Արհեստական բանականությունը ստեղծագործելու սահմաններն ընդլայնում է ու կարող է Շեքսպիր, Դոստոեւսկի ու Սարոյան կարդալ` տարբեր լեզուներով ու հուզական տարբեր ֆոնով»,- արհեստական բանականությանը մի քիչ խեթ նայող միջին տարիքի հանդիսատեսին սիրտ է տալիս ռեժիսոր ՍՈՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Ավելին՝ նա արդեն համոզված է՝ արհեստական բանականությունը լավ գործընկեր է նաեւ թատրոնի բեմում:

Հիշեցնենք, որ «Արմմոնո Plus» թատերական փառատոնը 22-ամյա «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է, եւ արդեն իր յուրահատուկ տեղն է զբաղեցրել երեւանյան փառատոների շարքում: Այն մի հարթակ է, որտեղ երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները: Իսկ լավագույննները կցուցադրվեն նաեւ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հիմնական փուլում` 2025 թվականին:

«Արմմոնոյի» հիմնական փուլից հետո մենք հասկացանք, որ ստեղծվում են բազմաթիվ ներկայացումներ, եւ մեկ փառատոնի շրջանակում հնարավոր չէ բոլորին ներգրավել ու դրանք ցուցադրել: Այնպես է ստացվում, որ ներկայացումները երբեմն չեն հասցնում պատրաստ լինել «Արմմոնոյի» հիմնական՝ գարնանային փուլին: Դրա համար արդեն 8 տարի ստեղծված է «ԱրմմոնոPlus»-ը»,- ասում է փառատոնի տնօրենը՝ Մարիաննա Մխիթարյանը, եւ փառատոնը եզրափակում հետեւյալ խոսքերով. «Մենք թռիչքի մեջ ենք, տարբեր փառատոներում ենք եւ միշտ ձեզ հետ ենք, մեր շատ սիրելի հանդիսատես»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Թրամփը ԱՄՆ դեսպանատան «հաճախորդների» հացին «վայիս» եղավՀրանտ-Լեոն Ռանոսը վարձակալությամբ կտեղափոխվի այլ ակումբԸնդդիմությունն անգամ իր իսկ բերած նախագծի համար չներկայացավ նիստերին. Հայկ ՍահակյանՍրանցից արծաթի գյուլլեն էլ չի փրկի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«Իսկանդերը» վեր էր ածվել բալվանկայի, դրա համար էլ չգործարկվեց․Գագիկ Մելքոնյանը բացահայտում է, թե ինչու 2020թ․-ին գործի չդրվեց «Իսկանդեր» հրթիռային համակարգը Բա չիմացա՞ք. ԶԱՐՄԱՆՔՄիրզոյանը ԱԺ-ում մաստակ է բաժանում գործընկերներինՏան տղամարդը պիտի տղամարդ լինի, որ ով ուզի քո տուն չմտնի ու դուրս գա. Կարեն ՀովհաննիսյանՈւրախ եմ, որ Միացյալ Նահանգներում նախկինները վերադառնում են. Արտակ ԶաքարյանԱյլեւս «ազգային» չի լինի. խորհրդարանն ընդունեց նախագիծըՍուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` ազատ ռեժիմովԱնդոն անդրդվելի է մնացել. ԲԱՄԲԱՍԱՆՔՄի ասեք՝ պետությունը մտնում ա մեր գրպանը, պետությունը ձերն ա, էդ ձեռքը ձերն ա, եթե զգում եք գրպանում․ ՓաշինյանԹրամփը պատերազմ է հայտարարել ԼԳԲՏ գաղափարախոսությանըՊահանջում ենք անհապաղ դադարեցնել շինծու դատավարությունը, ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին և հանել նրանց դեմ ապօրինի մեղադրանքները. «Լազարյան ակումբ»Թnւրք-ադրբեջանական զnրավարժnւթյnւններն ունեն 2 առանձնահատկություն. հեշտ է կռահել, թե ինչ են պլանավորում.Վարուժան ԳեղամյանՓաշինյանի հետ հարաբերությունները երբեք այսքան լավ չեն եղել, «սև ցուցակում» չկամ. Հայկ ՍարգսյանՏունս թալանել են, տարել են գումար, ոսկյա շղթաներ, ժամացույց, վնասը 7-8 մլն դրամ է. Հրաչյա Հակոբյան (Video)Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս. Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին չի հաղորդվումԶելենսկին Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայի հանդեպ «ստի և անարդարության մեջ»Վթարի է ենթարկվել զինվորներ տեղափոխող «KamAZ»-ը․ կան վիրավորներ Տրանսպորտի գները կվերանայվեն․ Ավինյանը նոր թվեր է ներկայացրելԿառավարության որոշմամբ՝ «Սահակյանց ստուդիա»-յին զրկում են տարածքիցՓաշինյանը վաղը կմեկնի Դավոս. Ալիևն արդեն Դավոսում էԹրամփը պատրաստ է ձեռք բերել Մասկի TikTok-ըՔանի միլիոն մարդ է դիտել Թրամփի երդմնակալության արարողությունը. NielsenԷդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստԹրամփը ներողություն է պահանջում Սուրբ Պետրոս և Պողոս տաճարի եպիսկոպոսիցՄահացել է երգիչ Աբրահամ Ռուսսոյի մայրը. նա ապրում էր ԵրեւանումԻրաքը օրինականացնում է մանկահասակ ամուսնությունները․ APՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Արցախը հայկական էր, և այնտեղ ապրում էին հայերՄարդ էլ էնքան վատ մարդ լինի, որ նույնիսկ Նիկոլի ՔՊ-ն պաշտոն չտա․ ԱթանեսյանԱրցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությունը տնային կալանքը կկրի Արցախո՞ւմ (տեսանյութ)Բանավեճի եմ հրավիրում իշխանականներին՝ հայտարարագրման համակարգի թեմայով․ ԱռաքելյանԱրայիկ Հարությունյանը նոր պաշտոն ունիԲրիտանիան հորդորում է զերծ մնալ արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա ճանապարհորդություններիցԻնչ նոր բացահայտում է արել ՔՊ-ն ԲԴԽ անդամի թեկնածուի մասին. Ալեքսանդր Սիրունյանի հրաժարվելու պատճառըԳազ չի լինիԻսրայելն առաջարկել է ռուսական արտադրության զենք փոխանցել Ուկրաինային«Արսենալի»` Մխիթարյանին նվիրված հրապարակումը(ֆոտո)Թրամփը նոր պատժամիջոցներ կարող է սահմանել Ռուսաստանի դեմ (տեսանյութ)ՔՊ-ում ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը հանել է իր թեկնածությունըԹրամփը պատրաստ է հանդիպման Պուտինի հետ «ցանկացած ժամանակ, երբ նա ցանկանա»ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակումSkynet. Թրամփը հսկայական գումար՝ կես տրիլիոն դոլար է հատկացրել արհեստական ​​ինտելեկտի զարգացման համարՔՊ-ական Ծովինար Վարդանյանը հազիվ էր զսպում ծիծաղն ԱԺ ամբիոնիցԱՄՆ 22 նահանգ հայտ է ներկայացրել Թրամփի դեմՄինչև 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չենՖրանսիան Ասադի ձերբակալության օրդեր է արձակելԹուրքիայում համազգային սուգ է հայտարարվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top